Ծովային թռչուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուգ գույնի ճայ (Onychoprion fuscata) կարող է ապրել 3-10 տարի, եթե ժամանակ առ ժամանակ սուզվի ջրի մեջ
Թևերի չափերը (Diomedea exulans) կարող են հասնել 3,4 մ

Ծովային թռչուններ — թռչուններ, հարմարված ծովային միջավայրին: Չնայած բոլոր ծովային թռչուններն իրենց վարքով, տեսքով և չափսերով տարբերվում են միմյանցից, սակայն նրանք հաճախ կոնվերգեն էվոլյուցիայի պատճառով ցուցբերոմ են նմանություններ. նրանք սնվում են միևնույն տեսակի սնունդով, ապրում են միևնույն պայմաններում, ունեն միանման էկոլոգիական խնդիրներ: Ամենահին ծովային թռչունները եկել են պալեոգենյան դարաշրջանից և նրանց սերունդները կրում են նախնիների որոշ ժառանգական հատկանիշներ և վարքագիծ:

Թռչունների այլ խմբերի համեմատ, ծովային թռչուններն ավելի երկար են ապրում, վերարտադրել սկսում են ավելի հասուն տարիքում, ձագեր քիչ են ունենում և երկար ժամանակ են տրամադրում ձագերի խնամքին: Շատ տեսակներ ապրում են խմբերով և այդ խմբերում կարելի հաշվել մի քանի տասնյակից մինչև մի քանի միլիոն թռչուններ: Նրանցից շատերը ժամանակ առ ժամանակ տեղափոխվում են այլ վայրեր, շատ հաճախ կատարում են նաև շուրջերկրյա ճանապարհորդություններ: Թռչունները սնվում են ինչպես ցամաքում, այնպես էլ ջրի տակ, իսկ հաճախ նաև որսում են մեկմեկու: Նրանցից որոշ տեսակներ գրեթե ամբողջ տարին անցկացնում են ափից շատ հեռու, ծովի վրա կամ ջրի մեջ, մյուսները ապրում են ափին, շատ հաճախ սուզվում են ջրի մեջ, իսկ երրորդ տեսակներն ապրում են ափից հեռու, սակայն ժամանակ առ ժամանակ գալիս են ծով և սուզվում ջրի խորքերը: Մարդիկ երկար կյանքի ուղի են անցել՝ ծովային թռչունների հետ կողք-կողքի ապրելով. նրանք ծառայել են որպես սննդի աղբյուր, իսկական ուղեցույց ձկնորսների և ծովագնացների համար: Այնուամենայնիվ, մարդկանց չվերահսկվող գործունեության արդյունքում, այս թռչունների շատ տեսակներ այժմ գտնվում են ոչնչացման եզրին, որն էլ ստիպել է բնապահպաններին՝ կենսաբանական ժառանգության պահպանման համար հատուկ մեթոդներ մշակել:

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ժամանակակից գիտական դասակարգման մեջ տաքսոնոմիական խմբի, ընտանիքի կամ տեսակի ծովային թռչունների հստակ սահմանում գոյություն չունի. իսկ գոյություն ունեցողներն էլ որոշակի չափով հարցականի տակ են դրված[1]: Ըստ երկու գիտնականների (թռչնաբանների) բնորոշման, «բոլոր ծովային թռչունների միակ ընդհանուր հատկանիշն այն է, որ նրանք սնվում են աղի ջրերում, միայն թե նրանց շատ տեսակներ այլևս գոյություն չունեն»[2]: Կա մի որոշակի կոնսենսուս, որ պինգվինները, Որորները, մրրկահավերը, հավալուսնները, բացառությամբ օձավզիկների և որոշ դաշտակտցարների, ճեղագռավների (ինչպիսիք են պոմորնիկներ, կրաչկաներ, սանիտարներ և կտրիչավորներ), բոլոր դեպքերում համարվում են ծովային: Բացի այդ, ծովային թռչուն են համարում նաև տունդրակտցարները (Phalaropus), որոնք, համարվելով ցամաքային թռչուններ, տարվա ինն ամիսներն անցկացնում են օվկիանոսային տարածքներում՝ օվկիանոսի ջրերում սնունդ փնտրելով: Կան տեսակներ, օրինակ սուզահավեր (ջրսուզակ), սուզաբադեր (ծովասուզակ) (թռչուն), որոնք բույն են հյուսում լճերի ափերին և ծով են թռչում միայն ձմռան ամիսներին, ծովային չեն համարվում, ավելի շուտ դասակարգվում են որպես ջրային թռչուններ: Չնայած այն հանգամանքին, որ բադազգիները (Anatidae), (Merginae) ամբողջ ընտանիքներով ձմեռում են ծովում, ընդհանուր համաձայնությամբ չեն համարվում ծովային թռչուններ: Շատ ցամաքային թռչուններ կան, որ դարձյալ ապրում են ծովի մոտ, շատ ժամանակ են անցկացնում ծովում, բները պատրաստում են ծովի մոտ, բայց, ընդհանուր առմամբ, ծովային թռչուն չեն համարվում[3]:

Էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտոլոգիական նստվածքային միջավայրի առաջացման շնորհիվ (այսինքն` ծովի հատակը, որը դարձել է ցամաք), պահպանվել են ծովային կենդանիների մեծ քանակությամբ մնացորդներ, այդ թվում ծովային թռչունների մնացորդներ[1]: Ավելի վաղ ժամանակների (կավիճի շրջան) հայտնաբերությունները արվել են Կանզասում, ԱՄՆ: Այս չթռչող ատամնավոր թռչունները լավ լողում էին, սուզվում և որս կատարում: Պարզվում է, որ այս թռչնատեսակը հայտնվել է էվոլյուցիոն փակուղու մեջ, իրենից հետո չթողնելով ժառանգներ, չնայած ներկայիս ծովային թռչունների նախնիները եկել են կավիճի ժամանակաշրջանից: Նրանցից մի տեսակը անվանում են Tytthostonyx glauconiticus, պատկանում է մրրկահավերի դասին: Ավելի ուշ, պալեոգենյան դարաշրջանում, գերակշռում էին մրրկահավերն ու հսկայական պինգվինները, ինչպես նաև երկու անհայտ ընտանիքների ներկայացուցիչներ՝ Pelagornithidae, որոնց թևերի չափսերը հասնում էին 7.4 մետրի(Pelagornis sandersi) և Plotopteridae (խոշոր ծովային թռչունների խմբից, որոնք նման էին պինգվիններին)[4]: Ներկայիս տեսակների առաջացումն սկսվել է միոցենի ժամանակաշրջանից, իսկ իսկական մրրկահավի (Puffinus puffinus) և մոխրագույն մրրկահավի (Puffinus griseus)) ընտանիքներն առաջացել են ավելի վաղ օլիգոցենի ժամանակաշրջանում[1]: Ամենայն հավանականությամբ, ծովային թռչունների ամենամեծ կենսաբազմազանությունը նկատվել է վերջին միոցենյան և պլիոցենյան ժամանակաշրջաններում (Miocene, Pliocene): Վերջին ժամանակների դիտարկումները ցույց են տվել, որ փոփոխության են ենթարկվել ծովային թռչունների շատ տեսակներ[5]:

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարմարեցում ծովային պայմաններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովային թռչուններն իրենց գոյության ընթացքում ձեռք են բերել մորֆոլոգիական առանձնահատկություններ, որոնք թույլ են տալիս նրանց գոյատևել ծովում: Թևի կառուցվածքից կարելի է ասել, թե որ էկոհամակարգին է պատկանում, որ ընտանիքի կամ տեսակի անդամ է, ինչ էվոլյուցիայի է ենթարկված, նույնիսկ գիտնականնեը կարող են պարզորոշ ներկայացնել նրանց վարքը և սնվելու մեթոդները: Թեւերի կառուցվածքի համաձայն, կարելի է ասել, թե որն է էկոհամակարգային տեղը, որը տվյալ տիպի տեսակի կամ ընտանիքի անդամ է, որը զբաղեցնում է իր էվոլյուցիան: նայում է թեւի ձեւին կամ դրա վրա հատուկ բեռը, գիտնականը կարող է որոշել թռչնի կերակրման վարքը[6]: Օրինակ, երկար, լայն թևերը բնութագրում են այն տեսակներին, որոնք կարող են ծածկել ջրային մի մեծ մակերես, թույլ չտալով արևի լույսի ներթափանցմանը, որն էլ կօգնի որսալ ջրային կենդանիներին: Նրանք այս դեպքում պարանոցը ձգում են դեպի խորը ջրի հատակը, հիմնականում թևերը պահելով ջրի մակերեսին: Իսկ համեմատաբար փոքր թևերը բնորոշ են սուզվող տեսակին: Սովորաբար, բոլոր ծովային թռչունների ճանկերը թաղանթավոր են, որն էլ օգնում է նրանց ջրի մեջ սուզվելիս կամ լողալիս: Շատ թռչունների համեմատ, մրրկահավերի հոտառական զգայարանը շատ զարգացած է, որն էլ օգնում է նրան թե՛ օվկիանոսի հատակում և թե՛ որոշակի շառավղով ջրային տիրույթում գտնել որսին:

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվոլյուցիայի ընթացքում թռչունները սովորեցին ստանալ իրենց կերակուրները ծովերում և օվկիանոսներում, ինչը, անշուշտ, ազդեց նրանց ֆիզիոլոգիայի և վարքի վրա: Օգտագործելով նմանատիպ ռազմավարություններ սննդի հայթայթման ընդհանուր խնդիրների լուծման համար, համընդհանուր էվոլյուցիայի արդյունքում առաջացան ընդհանուր հատկանիշներ: Նման էվոլյուցիայի են ենթարկվել, օրինակ սանիտարներն ու պինգվինները, որոնք պատկանում են տարբեր ընտանիքների: Ընդհանուր առմամբ, գիտնականները տարբերվում են չորս հիմնական ռազմավարությունների` ծովային միջավայրում կեր հայթայթելու համար. ծովի մակերևույթում սննդի հայթայթում, օդից խորը սուզվել, ստորգետնյա որսը` խորը սուզվելու միջոցով, մեծ, ողնաշարավոր կենդանիների որս: Սակայն այս ռազմավարությունները նույնպես բաժանվում են ենթատեսակների:


Ստորջրյա որսորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտարկտիկական պինգվինը (Pygoscelis antarctica) լողում է ջրի տակ

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Schreiber, Elizabeth A. & Burger, Joanne.(2001.) Biology of Marine Birds, Boca Raton:CRC Press, ISBN 0-8493-9882-7
  2. (անգլ.՝ "The one common characteristic that all seabirds share is that they feed in saltwater; but, as seems to be true with any statement in biology, some do not") Schreiber, Elizabeth A. & Burger, Joanne.(2001.) Biology of Marine Birds, Boca Raton:CRC Press, ISBN 0-8493-9882-7
  3. Daniel T. Ksepka Flight performance of the largest volant bird (en) // Proceedings of the National Academy of Sciences. — 2014. — ISSN 1091-6490. — doi:10.1073/pnas.1320297111 — PMID 25002475.
  4. Goedert, J. (1989) «Giant Late Eocene Marine Birds (Pelecaniformes: Pelagornithidae) from Northwestern Oregon» Journal of Paleontology, 63(6) 939—944
  5. Olson, S. & Hasegawa, Y. (1979)"Fossil Counterparts of Giant Penguins from the North Pacific" Science 206(4419): 688—689.
  6. Gaston, Anthony J. (2004). Seabirds: A Natural History New Haven:Yale University Press, ISBN 0-300-10406-5