Թուզ լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Թուզ լիճ

'
Կոորդինատներ Կոորդինատներ: 38°50′0″ հս․ լ. 33°20′0″ ավ. ե. / 38.83333° հս․. լ. 33.33333° ավ. ե. / 38.83333; 33.33333
Տեղագրություն Փոքր Ասիա թերակղզի
Երկարություն 80 կմ
Լայնություն 50 կմ
Ավազանի մակերեսը 11.900 կմ²
Ամենամեծ խորությունը 1.5 մ
Միջին խորությունը 0.5 մ
Աղիությունը 340 ‰
Commons-logo.svg Վիքիպահեստում

Թուզ, անհոսք, աղի լիճ Թուրքիայի տարածքում՝ գտնվում է Փոքր Ասիա թերակղզու կենտրոնական մասում, մայրաքաղաք Անկարայից 150 կմ դեպի հարավ-արևելք։ Մեծությամբ երկրորդ լիճն է Թուրքիայում։ Աղիությամբ երկրորդն է աշխարհում՝ աղիությունը կազմում է 340 ‰։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 905 մ է։ Լիճն ունի 80 կմ երկարություն, 50 կմ լայնություն, իսկ մակերեսը 1500 կմ քառակուսի է: Լիճը լրացնում տեկտոնական դեպրեսիան Թուրքիայի կենտրոնական սարահարթում: Լիճը ընկած է երկու խոշոր գետերի միջև, սնվում է ստորերկրյա աղբյուրներից և տարափից:Այնտեղ, որտեղ ընկած է լիճը կան ջրանցքներ և առուներ, որոնք առաջացրել են ճահիճներ:Ամռանը գոլորշիացման պատճառով Թուզ լիճը կորցնում է ջրի մեծ մասը, դրա համար ձևավորվում է աղի միջին շերտ, որի հաստությունը կազմում է 30 սանտիմետր: Ձմռանը աղը լուծվում է և լիճը վերադառնում է իր նախկին տեսքին: Լիճը արդյունահանում է տարեկան 70 տոննա աղ, որը արտահանվում է Թուրքիայի կողմից: Աղը որոշում է արդյունաբերական գործունեության ուղղությունը, որը հիմնականում կապված է մաքրման ու վերամշակման հետ: Լիճը շրջապատված է վարելահողերով, միայն հարավում և հարավ-արևմուտքում հողի չի կարող մշակվել, քանի որ շրջապատված է աղակալված հողերով: 2001 թվականին Թուզ լիճը և հարակից տարածքները հռչակվեցին պահպանվող տարածք:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Фотографии озера Туз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]