Սերնովոդսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերնովոդսկ (այլ կիրառումներ)

Սերնովոդսկ, բալնեոլոգիական առողջարան Չեչնիայի Սունժենսկի շրջանում, Գրոզնիից 50 կմ արևմուտք։

Ամռանը տաք է՝ հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 23°С է, ձմեռը՝ մեղմ, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -4°С է, տարեկան տեղումները՝ 500 մմ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժիչ միջոցներն են հանքային ջրերը․ «Ծծմբային» աղբյուր.

H2S 0.045 M3.4 (C167 HCO324)/(Na+K)94 Mg4 (լոգանքների համար)։

խմելու համար օգտագործվում է «Սոդային» աղբյուրի ջուրը․

M4.4 (SO448 HCO335 C122)/(Na+K)92 Mg4 T24, 6°С, pH7.4

Բուժվում են հենաշարժական օրգանների, սիրտ-անոթային, նյարդային, մարսողության համակարգերի, գինեկոլոգիական, մաշկային հիվանդություններով տառապողները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 342