Սաբիթ Մուքանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբիթ Մուքանով
Ծնվել էապրիլի 13 (26), 1900
ԾննդավայրZhambyl District, Հյուսիս-Ղազախստանյան մարզ
Վախճանվել էապրիլի 18, 1973(1973-04-18)[1] (72 տարեկան)
Վախճանի վայրԱլմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԿենսայսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և գրականագետ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
ԱնդամակցությունՂազխստանի գիտությունների ազգային ակադեմիա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
 Sabit Mukanov Վիքիպահեստում

Սաբիթ Մուքանովիչ Մուքանով (ղազախերեն՝ Сәбит Мұқанұлы Мұқанов, ապրիլի 13 (26), 1900, Zhambyl District, Հյուսիս-Ղազախստանյան մարզ - ապրիլի 18, 1973(1973-04-18)[1], Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ղազախ խորհրդային գրող և հասարակական գործիչ, ՂԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1954), ԽՄԿԿ անդամ (1920

Մասնակցել է 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Սկսել է որպես բանաստեղծ։ Ղազախական գրականության ոսկե ֆոնդն է մտել նրա «Սուլուշաշ» (1928) չափածո վեպը։ «Բայի որդին» (1928), «Պայծառ սեր» (1931, «Մոլորյալները» վերնագրով, 2 հրատարակություն՝ 1959), «Տեմիրտաս» (1935) վեպերը նվիրված են Ղազախստանում մղված դասակարգային պայքարին։ «Խորհրդավոր դրոշը» (1938, հետագա հրատարակություն՝ «Բոտագոզ») և «Սիր Դարյա» (1947—1948) վեպերը վերստեղծում են ղազախ ժողովրդի պատմության առանձին դրվագներ։ «Կյանքի դպրոց» (1949—1953) ինքնակենսագրական եռերգությունն արժանացել է Ղազախ․ ՍՍՀ Աբայի անվան մրցանակին (19671967-1970 թվականներին հրատարակվել է Մուքանովի «Փայլատակած ասուպ» եռահատոր վեպը՝ ղազախ մտածող ու գիտնական Չ․ Վելիխանովի մասին։ 1936-1937 թվականներին և 1943-1952 թվականներին եղել է Ղազախստանի ԳՄ վարչության նախագահը։ Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբիթ Մուքանովը ծնվել է 1900 թվականի ապրիլի 13-ին (նոր տոմարով՝ ապրիլի 26-ին), ռուսական կայսրության Ակմոլին նահանգի Թաուզար մարզում, անասնապահի ընտանիքում։ Ծագումով քերոյ ցեղի շոմոյին տոհմից է[2]:

Մասնակցել է քաղաքացիական կռիվներին։

Սովորել է «կարմիր պրոֆեսուրայի» ինստիտուտում (1930—1935 թթ.):

Մահացել է 1973 թվականի ապրիլի 18-ին, Ալմաթիում։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Մուքանը, մահացել է, երբ ապագա գրողը 7 տարեկան էր[3]։
  • Մայրը՝ Բալսարին, երգչուհի էր[4]։ Մահացել է, երբ ապագա գրողը 8 տարեկան էր[3]։
  • Առաջին կինը՝ Ռահիմա Քոշչիգուլովան, մահացել է 1926 թվականի հունվարին[5]), տուբերկուլյոզից[5] (ամուսնացել էին 1924 թ. ամռանը)։
  • Երկրորդ կինը՝ Մարիամը(1909—2010[6]), եղել է Սաբիթ Մուքանովի հետ մինչև նրա մահը։
  • Որդին՝ Առստանը, մասնագիտությամբ՝ ճարտարագետ[4]
  • Մյուս կինը՝ Գալիյա Էնգենինան, գրող, քննադատ Գաբիթ Մուսրեպովի առաջին ամուսնությունից ծնված դուստրն էր[7]։
  • Թոռնուհին՝ Նայլյա Առստանի Մուքանովան 1986-ից 1999 թվականներին Սաբիթ Մուքանովի հուշատուն-թանգարանի տնօրենն էր[8]։
  • Որդին՝ Մարատը (1929—1998[9]), պատմական գիտությունների դոկտոր էր, Ղազախստանի գիտությունների ակադեմիայի Չ. Վալիխանովի անվան պատմության և ազգագրության ինստիտուտի բաժնի վարիչ(1958—1968 թթ., 1970—1998 թթ.)[9], մի շարք մենագրությունների հեղինակ[9]
  • Որդին՝ Ալթայը, պահեստազորի գնդապետ է[4]։
  • Դուստրը՝ Բայանը (ծնվ.1945[4]), քիմիկոս է[4]։
  • Դուստրը՝ Ժաննան (ծնվ.1940)[4][5][10], կենսաբան է[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազախստանի գիտությունների ակադեմիայի Չ. Վալիխանովի անվան մրցանակ (1966)
  • Ղազախական ԽՍՀ Աբայի անվան պետական մրցանակ (1968)
  • Լենինի շքանշան - 2 հատ
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան - 2 հատ
  • Պատվո նշան շքանշան

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թվականի փետրվարի 8-ին Ալմաթիում բացվել է Սաբիթ Մուքանովի և Գաբիթ Մուսրեպովի հուշահամաիր - գրական թանգարանը[8]։
  • Պետրոպավլովսկ քաղաքի ղազախական երաժշտական-դրամատիկական թատրոնին և ունիվերսալ գիտական գրադարանին շնորհվել է Սաբիթ Մուքանովի անունը, գրադարանում բացվել է գրողի հուշասենյակ-թանգարանը։
  • Ալմաթիում գրողի անունով փողոց է կոչվել, կանգնեցվել նրա հուշարձանը։
  • 2000 թվականին՝ գրողի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Ղազախստանում թողարկվել են 50 թենգե անվանական արժողությամբ հուշադրամ, 10 թենգե արժողությամբ նամականիշ։
  • 2016 թվականին Ալմաթիում բացվել է Սաբիթ Մուքանովի անվան զբոսայգի[11]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Нуртазин Т., Сабит Муканов, Алма-Ата, 1958;
  • Кедрина З. С., Из живого источника, Москва, 1960;
  • История казахской литературы, том 3, Алма-Ата, 1971;
  • Каратаев М., Социалистік реализмнің қазақ прозасында калыптасуы, Алматы, 1955;
  • Хасенов М., Дәyip және жазушы, Алматы, 1968.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Муканов Сабит Муканович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «Қазақ шежіресі. 2 том. Орта жүз-жан арыс, Теңізбай Үсенбаев,». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. 3,0 3,1 «Сабит Муканов». StudFiles. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Сайт әкімшілігі. ««Жол таптым әр қазақтың жүрегіне» | «Жас Өркен» танымдық порталына қош келдіңіздер!» (ղազախերեն). zhasorken.kz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Макарова Т. Здесь родной мне каждый камень, каждый дом... // Мой город. - 2005. - №2. - С. 30-31 — Электронная библиотека североказахстанской ОУНБ им. С. Муканова». elib.nklibrary.kz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  6. «Ушла из жизни супруга Сабита Муканова | Номад | 23.02.2010». www.nomad.su. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  7. Сайт әкімшілігі. «ҒАБИТ МҮСІРЕПОВТІҢ «БАРЫ» МЕН «ЖОҒЫ» | «Жас Өркен» танымдық порталына қош келдіңіздер!» (ղազախերեն). zhasorken.kz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  8. 8,0 8,1 «История Государственного литературно-мемориального комплекса». www.heritagenet.unesco.kz. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  9. 9,0 9,1 9,2 «МУКАНОВ Марат Сабитович | ЦентрАзия». ЦентрАзия. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  10. «100-летний юбилей Мариам Мукановой » Automan.kz | Автомобильный портал: автоновости, автомобили и новости». www.automan.kz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  11. «В Алматы открылся Парк вечной дружбы» (ռուսերեն). Kursiv.kz. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբիթ Մուքանով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 102