Ջամբուլ Ջաբաև
Ջամբուլ Ջաբաև ղազ.՝ Жамбыл Жабаев | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 16 (28), 1846 |
Ծննդավայր | Ալմաթի շրջան, Ավագ ժուզ |
Վախճանվել է | հունիսի 22, 1945[1] (99 տարեկան) |
Վախճանի վայր | Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ, հեղինակ-կատարող և ակին |
Լեզու | ղազախերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | բանաստեղծություն և Aytysh? |
Պարգևներ | |
Ջամբուլ Ջաբաև Վիքիքաղվածքում | |
![]() |
Ջամբուլ Ջաբաև (ղազ.՝ Жамбыл Жабаев, փետրվարի 16 (28), 1846, Ալմաթի շրջան, Ավագ ժուզ - հունիսի 22, 1945[1], Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ղազախ ժողովրդական բանաստեղծ-ակին։ Աշուղական մրցույթներում բազմիցս հաղթել է XIX-XX-րդ դարերի սկզբի հայտնի ակիններին։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1941 թ.)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջամբուլ Ջաբաևը ծնվել է Ջաբուլ լեռան ստորոտում գտնվող Ժետիսու (Սեմիրեչյե) բնակավայրում։ Նրա բանաստեղծական տաղանդը ի հայտ է եկել 15 տարեկան հասակից։ Զանազան թեմաներով ստեղծել է հանպատրաստից երգեր։ Եղել է իմպրովիզացիայի խոշորագույն վարպետ-ակիններ Սույունբայի, Շոժեի աշակերտը, մասնակցել է բազմաթիվ ակինների մրցությունների (այտիսների)[2]։
Նախահեղափոխական շրջանի ստեղծագործություններից գրառված են «Սուրանշի-բատիր» և «Ուտեգեն-բատիր» էպոսների նրա պատումները, «Խանը և ակինը», «Ծույլի պատմությունը» հեքիաթները են։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ջաբուլ Ջաբաևի երգերն արտացոլել են ղազախ, աուլի նոր կենցաղը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին երկրով մեկ հնչել են նրա հայրենասիրական գործերը («Լենինգրադցիներ, իմ զավակներ» և այլն)։ Ջաբուլ Ջաբաևի ստեղծագործությունները թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների շատ լեզուներով։ Ղազախական ԽՍՀՄ Գերագույն խորհրդի դեպուտատ (1938 թվականից)։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1941 թ.)
- Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան (1939 թ.)
- «1941-1945 թթ. Հայրենական պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալ
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Джамбул Джабаев // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ղազախ բանաստեղծներ, Հայաստան հրատարակչություն, Երևան 1968
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջամբուլ Ջաբաևի հուշարձանները Աստանայում Archived 2009-11-24 at the Wayback Machine.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1846 ծնունդներ
- Հունիսի 22 մահեր
- 1945 մահեր
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ղազախ բանաստեղծներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք նամականիշերի վրա
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով