Ջամբուլ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջամբուլ
ռուս.՝ Джамбул
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկենսագրական ֆիլմ
Թվականմայիսի 25, 1953
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵֆիմ Ձիգան
Սցենարի հեղինակՆիկոլայ Պոգոդին և Abdilda Tazhibaev?
ԴերակատարներՇակեն Այմանով
ԵրաժշտությունՆիկոլայ Կրյուկով և Մուկան Տուլեբաև
ԿինոընկերությունՂազախֆիլմ
Տևողություն85 րոպե
IMDbID 0044576

«Ջամբուլ» (ղազ.՝ Жамбыл), 1952 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Եֆիմ Ձիգանն[1] Ալմա Աթայի գեղարվեստական և խրոնիկային ֆիլմերի կինոստուդիայում։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1953 թվականի մայիսի 25-ին։

Ֆիլմը նկարահանվել է սև-սպիտակ, բայց գոյություն ունի նաև վերականգնված գունավոր տարբերակ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է ղազախ հայտնի բանաստեղծ Ջամբուլ Ջաբաևի կյանքի և ստեղծագործության մասին։

Ղազախական անսահման տափաստաններում ապրում է երիտասարդ բանաստեղծ Ջամբուլը։ Հայտնի ակին Սույունբայը մահից առաջ իր աշակերտին է հանձնում դոմբրան։ Ոչ շողոքորթությունը, ոչ ոսկին, ոչ էլ հետապնդումը չեն կարող Ջամբուլին ստիպել ստել իր ստեղծագործության մեջ։ Ցարական կառավարությունը ձերբակալում է բանաստեղծին՝ նրա ազատ ձայնը խեղդելու համար։ Բանտում նա հանդիպում է ռուս զինվորի՝ բոլշևիկ Վասիլիին։ Այդ հանդիպումից հետո նա հասկանում է, որ Ռուսաստանի և ղազախների երկրի հասարակ մարդիկ նույն նպատակն ունեն։ Անցնում են տարիներ։ Բանաստեղծը ծերանում է։ Ջամբուլի երգերը գրեթե չեն լսվում։

Հոկտեմբերյան հեղափոխության մասին լուրը նոր լիցք է հաղորդում նրա ստեղծագործությանը։ Ջամբուլը պատմում է կյանքում նոր լույս տեսած ժողովրդի երջանկության մասին։ Նա մեկնում է Մոսկվա, որտեղ հիանում է մայրաքաղաքի գեղեցիկ տեսարժան վայրերով և երգեր գրում նրա մասին։ Հայրենական մեծ պատերազմի դժվարին օրերին Ջամբուլը որդուն ուղարկում է ռազմաճակատ։ Նա իր հայրենակիցներին կոչ է անում հարվածել մեծ հայրենիքի վրա հարձակված թշնամուն։ Պաշարված Լենինգրադում հնչում է ակինի հայտնի երգը՝ «Լենինգրադցիներ, իմ երեխաներ» («Ленинградцы, дети мои»)։ Բանաստեղծը իր ժողովրդի հետ միասին դիմավորում է Հաղթանակի օրը։ Նրա ձեռքերում կրկին հնչում է նույն դոմբրան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շակեն Այմանով – Ջամբուլ
  • Կուրմանբեկ Ջանդարբեկով – Կադիրբայ
  • Եֆիմ ԿոպելյանԱ. Ի. Միկոյան
  • Գարիֆուլլա Կուրմանգալիև – Շայմուհամեդ
  • Գերման Խովանով – Վասիլի Վլասով
  • Կապան Բադիրով – Բորանբաև
  • Հաֆիզա Աբուգալիևա – Ալմա
  • Կենենբայ Կոժաբեկով – Նադիր
  • Կոնստանտին Ադաշևսկի – նահանգապետ
  • Էրաստ Գարին – ժամապահ
  • Աթայբեկ Ժոլումբետով – Մայբասար
  • Նիկոլայ Լուկինով – Արսենի Գրիգորևիչ Կովալենկո
  • Վասիլի Մերկուրև – բժիշկ
  • Նինա Նիկիտինա – ուսուցչուհի
  • Ժագդա Օգուզբաև – էպիզոդ
  • Նուրսուլու Տապալովա – Սալթանատ
  • Ամինա Ումուրզակովա – էպիզոդ
  • Էլյուբայ Ումուրզակով – Սույունբայ
  • Եվգենի Պոպով – լեյտենանտ (լուսագրերում նշված չէ)
  • Դարիգա Տնալինա – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
  • Նուրմուխան Ժանտուրին – Մուրատ (լուսագրերում նշված չէ)
  • Սեմյոն Դերևենսկի – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
  • Եվգենի Լեբերսկի – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
  • Օլեսյա Իվանովա – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Եֆիմ Ձիգան
  • Սցենարիստներ՝ Նիկոլայ Պոգոդին, Աբդիլդա Տաժիբաև[2]
  • Օպերատորներ՝ Նիկոլայ Բոլշակով, Իգոր Գելեյն[3]
  • Բեմադրող նկարիչներ՝ Վլադիմիր Եգորով, Եվգենի Ենեյ, Իսահակ Կապլան
  • Կոմպոզիտորներ՝ Նիկոլայ Կրյուկով, Մուկան Տուլեբաև
  • Հնչյունային օպերատոր՝ Է. Նեստերով
  • Ռեժիսորի օգնականներ՝ Մ. Բեգալին, Սեմյոն Դերևենսկի, Ա. Լևշին
  • Մոնտաժողներ՝ Եվգենիա Աբդիրկինա, Կ. Դոսաևա
  • Օպերատորի օգնականներ՝ է. Նեստերով, Օ. Դաուլետկալիև
  • Դիրիժոր՝ Գ. Դուգաշև
  • Խմբագիր՝ Ա. Աշիմով
  • Ֆիլմի տնօրեն՝ Ս. Եդիլբաև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Borys Levitsky. Who's who in the Soviet Union: a biographical encyclopedia of 5,000 leading personalities in the Soviet Union. K.G. Saur, 1984, p.86.
  2. «Ջամբուլ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  3. «Ջամբուլ» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]