Բնակարան-ստուդիա
Բնակարան-ստուդիան սովորաբար փոքր բնակարան է, առանց ներքին միջնապատերի, որտեղ խոհանոցը, հյուրասենյակը և ննջասենյակը գտնվում են մեկ սենյակում։ 20-րդ դարի սկզբին ստուդիաները փոքր բնակելի տարածքներ էին նվազագույն կահույքով և երբեմն հատակին ընդհանուր սանհանգույցով [1]։
Այսօր բնակարան-ստուդիաները ներկայացված են անշարժ գույքի տարբեր հատվածներում։ Էկոնոմ դասում դրանք փոքր տարածքի բնակարաններ են։ Կան նաև մեծ տարածքի բնակարան-ստուդիաները էլիտար շենքերում։
Տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արգենտինա[խմբագրել | խմբագրել կոդը]
Արգենտինայում մեկ սենյականոց բնակարանը կոչվում է monoambiente (իսպաներեն՝ mono-ն մեկ է, իսկ ambiente-ը՝ սենյակ)։
Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիայում մեկ սենյականոց բնակարանն ավանդաբար կոչվում է Garçonnière (ֆրանսերեն garçon-ից, որը նշանակում է տղա, երիտասարդ կամ ամուրի) կամ Einzimmerwohnung («Ein» նշանակում է մեկ, «Zimmer»՝ սենյակ, իսկ «Wohnung»՝ բնակարան է) [2]։
Հոնգկոնգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոնկոնգում ստուդիան մոտ 10 քմ մակերեսով մինի-բնակարան է, գումարած լոգարան և խոհանոց։ Բնակելի տարածքի նվազագույն չափը ավտոկայանատեղիի չափն է [3] [4]։
Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանադայում ստուդիան կոչվում է bachelor (ամուրի բնակարան)։
Պորտուգալիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պորտուգալիայում բնակարաններ-ստուդիաները ունեն T0 (T-Zero) նշանագրում, 0 թիվը նշանակում է, որ բնակարանում անկախ ննջասենյակներ չկան [5]։
Շվեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Շվեդիայում բնակարաններ-ստուդիաները կոչվում են etta, «միավոր»։ Նրանց մակերեսը սովորաբար կազմում է 20-ից 40 մ² [6]։
ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միացյալ Նահանգներում ստուդիայի միջին չափը 46–56 մ² է [7]։
Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնիայում մոտ 10 մ² տարածք ունեցող բնակարան-ստուդիաները կոչվում են wan rūmu manshon (մեկ սենյականոց առանձնատուն) [8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Monoambiente»։ monoambiente.com.ar։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-04-ին։ Վերցված է 2022-01-07
- ↑ «Недвижимость в Германии: стоит ли покупать, цены, лучшие регионы!»։ egrp.ru։ Վերցված է 2022-01-07
- ↑ «Жизнь в Гонконге - Дорогая недвижимость, отсутствие личного пространства и тайфуны»։ journal.tinkoff.ru։ Վերցված է 2022-01-07
- ↑ «迷你71呎開放式單位= 1個標準車位 點放傢俬好?»։ topick.hket.com։ Վերցված է 2022-01-07
- ↑ «Buying property in Portugal as a foreigner»։ wise.com։ Վերցված է 2022-01-07
- ↑ «Ett = One (1) & A; Etta = One-room flat»։ gothenburg-400.com։ Վերցված է 2022-01-07
- ↑ «The Truth About Apartment Square Footage»։ hotspotrentals.com։ Վերցված է 2022-01-07
- ↑ «Жильё в Японии (современные и традиционные дома)»։ miuki.info։ Վերցված է 2022-01-07