Բուրյաթներ
Jump to navigation
Jump to search
Բուրյատներ, Բուրյաթներ (ինքնանվանումը՝ բուրյաադ, ռուս.՝ бурят), մոնղոլական ազգություն Ռուսաստանում, Մոնղոլիայում և Չինաստանում։ Բուրյատները Մոնղոլալեզու կամ որոշ մասամբ թյուրքալեզու մոնղոլական ազգություն են։ Հիմնականում բնակվում են Ռուսաստանի արևելյան մասում, Բուրյատիայում, Անդրբայկալյան երկրամասում, Չիտայի և Իրկուտսկի մարզերում։
Բուրյատները պատկանում են մոնղոլոիդ ռասային և բաժանվում են մի քանի ցեղախմբերի (բուլագատներ, էխիրիտներ, խորիներ, ցոնգոլներ և այլն) Խոսում են բուրյատերեն լեզվով։ Մինչև XIX դարը քոչվոր անասնապահներ էին։ Բնակարանի հիմնական ձևը թաղիքե վաչկավրանն էր (յուրտ) թաթարերեն բառ է որը նշանակում է տուն, ազգային տարազը՝ խալաթաձև քուրքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 627)։ ![]() |