Գոբի անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոորդինատներ: 43°45′0″ հս․ լ. 111°50′0″ ավ. ե. / 43.75000° հս․. լ. 111.83333° ավ. ե. / 43.75000; 111.83333

Գոբին Չինաստանի հյուսիսում

Գոբին (մոնղ.՝ Говь ջրազուրկ վայր; չին.՝ 戈壁), ընդարձակ շրջան է Կենտրոնական Ասիայում (Մոնղոլիայի և Չինաստանի տարածքում), որտեղ գերակշռող մասը կազմում են անապատները և կիսաանապատային լանդշաֆտները։

Անապատի լայնացման կանխման նպատակներով Չինաստանը ռեալիզացնում է «Կանաչ չինական պատ» նախագիծը։ Կլիման խիստ ցամաքային է, ջերմաստիճանների տարեկան տատանումները հասնում են 85 °C (հունվարինը՝ — 40 °C, հուլիսինը՝ 45 °C), տեղումները՝ 68—200 մմ։ Գերակշռում են մոխրագորշ և գորշ հողերը։ Բուսականությունը աղքատ է, բնորոշ են գոբիական սեզը, օշանը, դեղին ակացիան, սաքսաուլը, կարմրանը, ելաբույսը, զուգատերևազգիները, բազմամյա և միամյա խոտաբույսերը։ Լեռներում և օազիսներում աճում են խեժափիճի, կեչի, բարդի, ուռենի։ Կենդանական աշխարհը բազմատեսակ է դեռևս պահպանվել են վայրի ուղտը, կուլանը, Պրժևալսկու ձիերի մի քանի տեսակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 141 CC-BY-SA-icon-80x15.png