Արաբական անապատ
Արաբական անապատ | |
---|---|
![]() | |
Տեսակ | անապատ |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Վարչատարածք | Կարմիր ծով |
ԲԾՄ | 583 մետր |
![]() | |
![]() |
Արաբական անապատ (արաբ․՝ الصحراء الشرقية), անապատ Աֆրիկայում՝ Եգիպտոսում՝ Սահարայի հյուսիսարևելյան մասում։ Գտնվում է Նեղոսի հովտի և Կարմիր ծովի միջև։ Հարավում (հս. լ. 22°) միանում է Նուբիական անապատին։ Աշխարհագրության մեջ «Արաբական անապատ» եզրույթով հաճախ բնորոշվում են Արաբական թերակղզու անապատային շրջաններն ընդհանրապես։
Ռելիեֆ և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռելիեֆում գերիշխում են բարձրավանդակները (միջին բարձրությունը՝ 500մ)։ Արևելքից Արաբական անապատը շրջապատված է լեռնաշղթայով, որի բարձրագույն գագաթներն են.
- Շաիբ էլ Բանատ (2.187մ)
- Կատար (1.963մ)
- Գարիբ (1.757մ)
Արաբական անապատի ընդարձակ տարածքները զբաղեցնում են անընդհատ շարժվող ավազաթմբերը։ Տարածքի մեծ մասը ընդհանրապես բնակեցված չէ հաճախակի դիտարկվող ավազային և փոշու փոթորիկների, ուժեղ քամիների պատճառով։ Բնորոշ է բարձր ջերմաստիճանը, տեղումների քիչ քանակը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 667)։ ![]() |