Բարդենաս Ռեալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարդենաս Ռեալես
Քարտեզ
Քարտեզ

Բարդենաս Ռեալես (երբեմն՝ Bárdenas Reales), կիսաանապատային բնական շրջան, կամ բեդլենդ, 42000 հեկտար (420 կմ; 104000 ակր) Նավառայից (Իսպանիա) հարավ-արևելք։ Հողերը կազմված են սոսնձից, կավճից և ավազաքարերից և քայքավել են ջրից, քամուց՝ ստեղծելով զարմացնող ձևավորումներ, կիրճեր, սարահարթեր, աղյուսակային կառույցներ և մեկուսացված բլուրներ,որ կոչվում են գլուխներ։ Բարդենաս Ռեալեսին պակասում են քաղաքային տարածքներ, բուսականությունը սակավ է և շատ հոսանքներ, որ անցնում են այս տարածքով ունեն ընդգծված սեզոնային հոսք և մնում են չոր տարվա մեծ մասը[1]։

Բարդենաս

Տեղանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդենասը Նավառայի հարավ-արևելքում է, սահմանակից է Արագոնին։ Այն գտնվում է գտվում է Էբրո գետահովտի մեջտեղում Յուգո լեռան և Սինկո Վիլլասին պատկանող Սարագոսա տարածքի ստորոտում։ Այն կիլոմետր է հյուսիսից հարավ և 24 կլիմետր արևելքից-արևմուտք և բարձրությունը տատանվում է 280 և 659 մետրերի միջև։ Տարածքը 41․845 հեկտար է (418․45 քառակուսի կմ, 103․400 ակր)[1]։ Կան միայն տասնվեց քաղաքապետարաններ, որոնցից տասներեքը Նավառռայում են և երեքը Սարագոսայի շրջանում են։ Նավառռայի շրջանում գտնվողներն են՝ Վալտիեռա, Արգեդաս, Կարկաստիյո,Սանտակարա, Մելիդա, Ռադա, Կապարոսո, Վիյաֆրանկա, Կադրեիտա, Տուդելա,Կաբանիյյաս, Ֆուստինյանա և Բունիել, մինչ Սարագոսայում գտնվողներն են՝Տաուստեն, Էխեա դե լոս Կաբայերոս և Սադաբա։

Լաս Բարդենասը բաժանված է մի քանի հստակ տարածքներ, որոնք հիմնականում ընդգրկում են երկու, Սև Բարդենա և Սպիտակ Բարդենա, բայց կան այլ ավելի փոքր մեծ եզակիություն ունեցող տարածքներ[2]։

Սպիտակ Բարդենա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կենտրոնական տարածքն է և ավելի շատ անապատ է։ Ռելիեֆը այստեղ հարթավայրային է և ունի խորը կիրճեր, որոնց միջով գետերը հոսում են։ Այս Բարդենան իր անունի համար պարատական է իր տարածքի սպիտակ վազներին, որոնք տարածվում են մակերևույթով հողի մեջ ջիպսումի առատության հետևանքով։

Սպիտակ Բարդենան բաժանվում է երկու; Սպիտակ ցածր և Սպիատկ բարձր մասերի։ Առաջինը ամենամռայլն է, որը տարածվում է Պիսքիերայից Եգուարասից դեպի Կարկաստիյո։

Սև Բարդենա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև Բարդենան գտնվում է Արագոնի ինքնավար համայնքի հետ սահմանի մոտ գտնվող տարածքում։ Ձևավորված լինելով տարբեր բարձրության հարթավայրերով և կտրված լինելով ժայռերի ստորոտներից հոսող գետերով, Բարդենասի այս մասը ծածկված է բուսականությամբ։

Կենտրոնական հարթավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա կենտրոնական հարթավայր, որը տարածվում է իրեն շրջապատող տարածքի շուրջը, որտեղ հասկ է աճում։ Այն ձևավորում են Երրորդական և Չորրորդական հողերը, որոնք բարձրացել են ճնշման արդյունքում, որը կապված է Պիրենեյան թերակղզու և Կենտրոնական Իսպանիայի լեռների ստեղծման հետ, որոնք դարձան Էբրոյի ջրամբարի փլուզման պատճառը, որն իրենից ներկայացնում էր ծովին նմանող ներքին շերտ շրջապատված Կատալոնական ափամերձ շրջանով։ Այստեղի նստվածքները քայքայվել էին Իոսինի ազդեցությամբ։ Սա ձևավորեց մանրախիճ և ավազաքարեր, որ մնացին վերևի մասում, լավ ավազը, սոսինձը և կրաքարը զբաղեցնում էին ներքևի լանջի տարածքը։ Սոսինձը մնաց կնետրոնում և կրաքարն ու ջիփսումը ձևավորեցին եզրերը։ Մանրախճերը, ավազահատերը և սոսինձը ասոսցացվում էին ալուվիալ հանքավայրերի հետ։ Սոսնձի և ավազհատերի խառնուրդը առաջացրին երկու լեռնաշղթաներ կենտրոնի և պարագծի միջև։ Նստվածքները կարող էին լինել չորս մետր․ Տաս միլիոն տարի առա, ջրամբարը բացվեց դեպի Միջերկրական ծով և սպառվեցին, որը թողեց, որ Էբրոյի հարավում սկսի ջրի էրոզիա, որն էլ իր հերթին վերածեց այն հարթ տարածքի։ Էրոզիան համապատասխանաբար փափուկ և կոշտ նյութերի խառնուրդ է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Situación geográfica»։ Bardenas Reales (իսպաներեն)։ Վերցված է 2023-03-31 
  2. 2,0 2,1 «El Medio Físico y Geología»։ Bardenas Reales (իսպաներեն)։ Վերցված է 2023-03-31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]