Բետպակ Դալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բետպակ Դալա
Betpack-Dala.JPG
Տեսականապատ և հարթավայր
ԵրկիրFlag of Kazakhstan.svg Ղազախստան[1]
ՎարչատարածքՂազախստան[1]

Բետպակ Դալա (ղազ.՝ Бетпақдала), անապատ Ղազախստանում, Սարիսու գետի ստորին հոսանքի արևմուտքում։ Գտնվում է Չու գետի (Հարավում) և Բալխաշ լճի (արևելքում) միջև։ Տարածությունը շուրջ 75․000 կմ², բարձրությունը մինչև 974 մ (հարավ-արևելքում, Ջամբուլ լեռ)։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է նաև անվանման «Բեդպակ դալա» ձևը։ Առաջացել է թյուրքերեն բատպակ «խրուտ» կամ պարսկերեն դեբախտ «չարաբաստիկ» և թյուրքերեն դալա «հարթավայր» բառերից։

Ռուսներն այն անվանում են նաև Северная Голодная степь (թարգմ․՝ Հյուսիսային սովյալ տափաստան)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 416 CC BY-SA icon 80x15.png