Մույունկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մույունկում, ավազային անապատ Ղազախստանի հարավում, Կարատաու, Կիրգիզական լեռնաշղթաների և Չու գետի ստորին հոսանքի միջև։

Տարածությունը մոտ 37 հազար կմ² է, բարձրությունը՝ 300-ից 700 մ։ Տիրապետում են կիսաբուսածածկ, ռելիեֆի տարբեր ձևերով և խորը մասնատված ավազուտները, հանդիպում են մասնակիորեն մերկացած բարխանային ավազները։ Տարեկան տեղումները 150-ից 200 մմ են։ Հունվարի միջին ջերմաստիճանը —6 °C-ից մինչև-9,6 °C է, հուլիսինը՝ մոտ 26 °C։ Մույունկումը հարուստ է ստորգետնյա ջրերով։ Բուսածածկին բնորոշ են սպիտակ սաքսաուլը, գազը, օշինդրը, տափաստանային կերասեզը ևն։ Օգտագործվում է որպես արոտավայր, երբեմն՝ հողագործության համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png