Սիրիական անապատ (արաբ․՝ بادية الشام՝ Բադիաթ ալ-Շամ), անապատ Սիրիայի, Իրաքի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի տարածքներում։ Հայտնի է նաև Սիրական տափաստան, Հորդանանյան տափաստան կամ Բադիա անվանումներով[1]։ Զբաղեցնում է Հորդանանի ամբողջ տարածքի մոտավորապես 85 և Սիրիայի՝ շուրջ 55 տոկոսը[2][3]։ Մակերևույթը քարքարոտ է, խճածածկ, տեղ-տեղ՝ կտրտված վադիներով (գետահովիտներով)[4][5][6]:Տարածը մոտ 1 միլիոն քառակուսի կիլոմետր է։ Ռելիեֆը հարթ մակերևույթով սարավանդ է, որն աստիճանաբար իջնում է (800—500 մ) դեպի հյուսիս-արևելք և սահմանափակվում Եփրատ գետի հովտով։ Հարավում սահմանակցում է Արաբական անապատին[7]։