Արալկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոշոտ փոթորիկ Արալկումում, մայիսի 3, 2009: Գծով մատնանշված է Արալի ծովի ափամեձ սահմանը 1960 թվականի դրությամբ

Արալկում (Արալ ու թյուրքերեն կում` ավազ), նոր անապատ, որ ձևավորվել է չորացած Արալի ծովի տեղում[1]։ Ավազաաղային անապատը գտնվում է Ուզբեկստանի և Ղազախստանի տարածքում՝ Կարակումներ և Կիզիլկում անապատների հյուսիսարևմտյան վերջավորության մոտ։ Անապատը կոչում են նաև Ակկում (Սպիտակ անապատ)[2]։

2005 թվականին Կոկարալի ամբարտակի կառուցումից հետո Հյուսիսային Արալը վերականգնվում է, սակայն Հարավային Արալը չորանում է` մեծացնելով Արալկում անապատի ավազանը։

Անապատացման արդյունքում խիստ կրճատվել է շրջանի կենսաբազմազանությունը. մոտ 200 տեսակ բուսական ու կենդանական տեսակ ոչնչացել է[3]։ Չորացած ծովի հատակի ներկայիս բուսատեսակները զարգացել են 1960 թվականից։ Այն ներկայացնում էր 34 ընտանիքի բույսեր` 134 ենթակարգով ու 300 տեսակով։ Հիմնական ներկայացուցիչներն են Salicornia europaea, Suaeda crassifolia, Tripolium vulgare ավազակավային հիմքում, ինչպես նաև Suaeda acuminata և Atriplex fominii ավազային հիիմքում[4]։

Նախկին Արալի ծովի հատակը Ուզբեկստանում, 2004

Արալկումը զբաղեցնում է 38.000 կմ² մակերես[5]։ Այն քամու ուժգին հոսանքների աղբյուր է։ Փոշոտ փոթորիկները տարեկան անապատից տարածում են մոտ 100 միլիոն տոննա թունավոր աղեր ու փոշի։ Մանր փոշին, որ բարձրանում նախկին ջրային տարածքի հատակից, պարունակում է հանքային պարարտանյութեր, պեստիցիդներ, որոնք ծովի մեջ էին հայտնվել շրջակա դաշտերի՝ ջրերով ողողման արդյունքում։ Անապատի վրայով արևելքից արևմուտք անցնում է օդային հզոր հոսանք, որի պատճառով աերոզոլները արագ տարածվում են Կենտրոնական Ասիայի շրջանում։

Արալկումի թունավոր նյութեր են հայտնաբերվել Անտարկտիդայի պինգվինների արյան մեջ, Գրենլանդիայի սառցադաշտերում, Նորվեգիայի անտառներում, Բելառուսի դաշտերում և այլ վայրերում[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «State of Environment of the Aral Sea Basin» (անգլերեն)։ Regional report of the Central Asian States։ 2000։ Արխիվացված է օրիգինալից 2006-09-27-ին։ Վերցված է 2009-05-22 
  2. «Экология. Экологическая катастрофа Аральского моря»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-29-ին։ Վերցված է 2020-04-26 
  3. E. Oteniyazov Ecologic Situation of the Aral Sea Region(անգլ.) // Radiation Safety Problems In The Caspian Region : Сб. — Springer, 2004. — С. 13—16.
  4. Walter Wucherer, «Primary succession on the dry sea floor of the Aral Sea»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-25-ին  , University of Bielefeld, Department of Ecology
  5. «Аралкум наступает. Новая азиатская пустыня»։ centrasia։ Վերցված է 2009-05-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]