Կըզլկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անապատը տիեզերքից

Կըզլկում, (թուրքմ.՝ կարմիր ավազներ), ավազային անապատ Ամուդարյայի և Սիրդարյայի միջագետքում՝ Ուզբեկստանում, Ղազախստանում և մասամբ՝ Թուրքմենստանում։ Տարածությունը՝ 300 հզ. կմ²։ Կան պարփակ իջվածքներ և մնացորդային լեռներ (764–922 մ)։ Մեծ տարածություններ են գրավում ավազուտային զանգվածները և ավազային թմբաշարերը (3–75 մ), հս–արմ–ում՝ թաքիրները։ Կլիման խիստ ցամաքային է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 26–29°C է, հունվարինը՝ 0–9°C, տարեկան տեղումները՝ 100– 200 մմ։ Մակերեսային ջրհոսքը աղքատ է, հարուստ է ստորերկրյա ջրերով։ Հողերը գորշ մոխրագույն են, ավազային, կան աղուտներ։ Գերակշռում են էֆեմերները, էֆեմերոյիդները, ավազուտային բոշխը, սպիտակ սաքսաուլը, օշինդրը և օշինդրա– թփուտային բույսերը։ Կենդանիներից կան այծքաղ–ջեյրան, ճագարամուկ, գետնասկյուռ, բարխանային կատու, գայլ, թռչուններ, սողուններ, միջատներ։ Կըզլկումի էկոնոմիկայի հիմքն են կազմում ընդերքի արագ աճող շահագործումը և անասնապահությունը։ Անապատի կենտրոնական և արևմտյան մասերում հայտնաբերված արտեզյան ավազաններն օգտագործվում են։ Ջրովի շրջանները դառնում են անասնապահական կենտրոններ։ Մնացորդային լեռներում արդյունահանում են մարմար, գրաֆիտ, փիրուզ։ Մուրինտաու հանքավայրերում կա ոսկի։ Անապատի հարավում են գտնվում խոշորագույն՝ Գազլիի գազահանքերը։ Կըզլկումը հատում են ավտոճանապարհները։ Կըզլկումի կենտրոնում է գտնվում Տամդիբուլակ շրջկենտրոնը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кызылкум в книге: Н. А. Гвоздецкий, Н. И. Михайлов. Физическая география СССР. М., 1978.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 395 CC BY-SA icon 80x15.png