Ալաշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաշան (այլ կիրառումներ)
Ալաշան
Տեսականապատ
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան

Ալաշան, անապատ Կենտրոնական Ասիայում, Չինաստանի հյուսիսում, Տյան Շան լեռներից հյուսիս-արևելք։ Երկարությունը ավելի քան 700 կմ։ Լայնությունը մինչև 300 կմ։ Տարածքը՝ շուրջ 1 միլիոն կմ²։ Բարձրությունը 800-1600 մ[1]։ Ալիքավոր հարթավայր է՝ դեպի հյուսիս թեքությամբ։ Ծածկված է շարժվող ավազներով։ Այստեղ է գտնվում աշխարհի հանրահայտ բարխաններից (ավազաբլուրներից) մեկը։ Տեղ-տեղ կան լճակներ, աղուտներ ու թաքիրներ։ Բուսականությունն աղքատ է։ Հանդիպում են սաքսաուլի մացառուտներ[2][2]:

Ալաշանը բաժանվում է երեք ավելի փոքր անապատների՝ Բադան Յարան Շամո, Թենգեր Շամո և Ուլան Բու Շամո[3][3]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աշխարհագրական անվանումների հայերեն լեզվով էկզոնիմների ցանկ
  2. 2,0 2,1 https://dic.academic.ru/dic.nsf/enc_geo/415/Алашань 
  3. 3,0 3,1 Cytuj książkę | tytuł = 辞海 | wydawca = 上海辞书出版社 | miejsce = 上海 | rok = 2009 | strony = 10 | isbn = 978-7-5326-2859-9

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 137 CC-BY-SA-icon-80x15.png