Jump to content

Շյուղախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շյուղախոտ
Festuca eskia
Festuca eskia.
Общий вид растения
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծաղկավորներ
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Հացազգիներ
Ընտանիք Դաշտավլուկազգիներ
Ցեղ Շյուղախոտ
Լատիներեն անվանում
Festuca


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Շյուղախոտ (լատին․՝ Festuca), փեստուկ, կորդողք, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 300 տեսակ։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Festuca ovina

Արմատային համակարգը՝ ուժեղ զարգացած։ Ցողունի բարձրությունը՝ 1,5-1,75 մ, առաջացնում է ստորգետնյա սողացող ընձյուղներ։ Տերևները գծաձև են, անհարթ կամ մազմզուկապատ։ Ծաղկաբույլը թույլ փռված, երբեմն՝ ողկուզանման, բազմահասկ հուրան է։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը հատիկ է։ Հատիկները մանր են, տափակ՝ պարփակված հատիկային թեփուկի մեջ։ Փոշոտումը՝ խաչաձև, խոնավասեր, ցրտադիմացկուն բույս Է։

ՀՀ-ում՝ 20 տեսակ՝

  • Շյուղախոտ մարգագետնային (F. pratensis),
  • Շյուղախոտ կարմիր (F. rubra),
  • Շյուղախոտ հսկա (F. gigantea),
  • Շյուղախոտ ոչխարի (F.ovina) և այլն։

Տարածված է երկու կիսագնդերի բարեխառն և ցուրտ գոտիներում։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերի նախալեռնային գոտուց մինչև ալպյանը։ Աճում է արոտավայրերում, մարգագետիններում, տափաստաններում, առաջացնում ամուր ճիմ։

Արժեքավոր կերային բույսեր են։ Որոշ տեսակներ մշակվում են։ Տնտեսական առավել կարևոր նշանակություն ունեն Շյուղախոտ մարգագետնայինը (լատին․՝ Festuca pratensis)․ կարմիր շյուղախոտը, (լատին․՝ Festuca rubra) ևն։ Մարգագետնայինը բազմամյա բույս է։

Ցանքի տարում բերք չի տալիս։ Առավելագույն բերքն ստացվում է ցանքի երկրորդ տարվանից մինչև վեցերորդ տարին։ Ցանքի նորման՝ 18-20 կգ/հա։ Խոտը հնձվում է հուրաններ արձակելու, իսկ հատիկը հավաքվում է մոմային հասունացման շրջանում։ Խոտի բերքը 50-60 ց/հա Է, հատիկինը՝ 8-10 ց/հա։ 1 ց կանաչ զանգվածը պարունակում է 21, իսկ 1 ց խոտը՝ 54,7 կերային միավոր։ Հայաստանում շրջանացված է Կրասնոդարսկայա 14 սորտը։ Շյուղախոտ կարմիրը արժեքավոր է երկարակյաց արոտավայրեր և գազոններ (սիզամարգեր) ստեղծելու համար։ Խոտի բերքը 15-25 ց/հա Է։ 100 կգ խոտը պարունակում է 50, 3 կերային միավոր։ Կերային նշանակություն ունեն նաև մի քանի այլ տեսակներ։

Festuca galicicae

Հոմանիշներ[1].

Դասր մտնում է Poaceae ընտանիքի, Poales կարգի մեջ.


  ևս 17 ընտանիք   e1  
         
  կարգ Հացազգիներ     դաս Շյուղախոտ     f1
               
  բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     ընտանիք Դաշտավլուկազգիներ     e2    
             
  ևս ծակավոր բույսերի 44 կարգ   մոտ 600 ցեղ   f2
     
Festuca amethystina
Festuca cinerea

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. По данным сайта GRIN (см. карточку растения).
  2. NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Festuca L. (անգլ.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Цвелев Н. Н. Род 78. Овсяница — Festuca. // Злаки СССР / Отв. ред. *Фёдоров А. А.. — Л.: Наука, 1976. — С. 382-418. — 788 с. — 2 900 экз.

Кречетович В. И. и Бобров Е. Г. Род 179. Овсяница — Festuca. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Р. Ю. Рожевиц и Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1934. — Т. II. — С. 497-535. — 778 + XXXIII с. — 5175 экз.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շյուղախոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շյուղախոտ» հոդվածին։