Գերհարդ Մերկատոր
Գերհարդ Մերկատոր լատ.՝ Gerhardus Mercator | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 5, 1512[1][2][3][…] Ռուպելմոնդ, Ֆլանդրիայի դքսություն, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4][5][6][…] |
Մահացել է | դեկտեմբերի 2, 1594[4][7][1][…] (82 տարեկան) Դույսբուրգ, United Duchies of Jülich-Cleves-Berg, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
Գերեզման | Church of Our Saviour |
Քաղաքացիություն | Հաբսբուրգյան Նիդերլանդներ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աշխարհագրագետ, փիլիսոփա, աստվածաբան, քարտեզագիր, գյուտարար, cosmographer, համալսարանի դասախոս, instrument maker և գրող |
Հաստատություն(ներ) | Universities in Leuven? |
Գործունեության ոլորտ | աշխարհագրություն[8], Քարտեզագրություն[8], մաթեմատիկա[8], աստվածաբանություն[8] և փիլիսոփայություն[8] |
Ալմա մատեր | Լյովենի Հին համալսարան և City Gymnasium? |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[7] և հոլանդերեն |
Գիտական ղեկավար | Gemma Frisius? |
Հայտնի աշակերտներ | Ջոն Դի[9] |
Ամուսին(ներ) | Barbara Schellekens? և Gertrude Vierlings? |
Երեխա(ներ) | Գերհարդ Մերկատոր, Rumold Mercator? և Arnold Mercator? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Գերհարդ Մերկատոր, Գերհարդ վան Կրեմեր (Gerhardus Mercator, Gerhardus van Kremer, մարտի 5, 1512[1][2][3][…], Ռուպելմոնդ, Ֆլանդրիայի դքսություն, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4][5][6][…] - դեկտեմբերի 2, 1594[4][7][1][…], Դույսբուրգ, United Duchies of Jülich-Cleves-Berg, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]), ֆլամանդացի քարտեզագիր։ Եվ գերմաներեն Kremer, և' նրա լատիներենացված Mercator ձևերը նշանակում են վաճառական։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1512 թվականին Ռուպելմոնդում (արևելյան Ֆլանդրիա, այժմ Բելգիա)։ Սկզբում սովորել է Հերտոգենբոսում (այժմ Նիդերլանդներ), ապա Լուվենի (այժմ Բելգիա) համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո՝ 1532 թվականից Գեմա Ֆրիսիուսի հետ միասին սկսում է պատրաստել Երկրի և Լուսնի գլոբուսներ, միաժամանակ պատրաստում է ճշգրիտ օպտիկական գործիքներ, դասավանդում աշխարհագրություն և աստղագիտություն։
1544 թվականին Մերկատորը, որ բողոքականության կողմնակից էր, մեղադրվում է հերետիկոսության մեջ և ձերբակալվում։ Ազդեցիկ կապերի միջոցով ազատվում է, բայց վախենալով հետապնդումներից տեղափոխվում է Դույսբուրգ (Գերմանիա)։ Մահացել է այդտեղ 1594 թվականին։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել է ճշգրիտ օպտիկական (գեոդեզիական) գործիքների, գլոբուսների, քարտեզների պատրաստումով։ Հանույթային աշխատանքներ է կատարել Լոթարինգիայում ու Բավարիայում, կազմել այդ շրջանների առաջին տեղագրական քարտեզները։ Իր կազմած քարտեզների ժողովածուն անվանել է «Ատլաս», և այդ անունը, մտնելով համաշխարհային գրականության մեջ, գործածվում է աշխարհի բոլոր լեզուներում։
Ստեղծել է քարտեզագրական գլանային հավասարանկյուն պրոյեկցիան (Մերկատորի պրոյեկցիա), որը ծովային քարտեզների համար մինչև հիմա էլ անփոխարինելի է։ Այդ պրոյեկցիայի վրա լոքսոդրոմիան պատկերված է ուղիղ գծով, որը հնարավորություն է տալիս արագ ու հեշտ որոշելու նավի կուրսը։ Մեծ արժեք է ներկայացնում Մերկատորի կազմած և նրա մահից հետո՝ 1595 թվականին որդիների կողմից հրատարակված աշխարհի ատլասը, որը մաթեմատիկական ճշտությամբ և կատարման գեղեցկությամբ իր ժամանակին իր հավասարը չի ունեցել և օրինակ է ծառայել ուրիշ ատլասներ կազմելու համար։ Մերկատորը որոշել է երկրի մագնիսական բևեռների աշխարհագրական կոորդինատները։
Մերկատորի անունով[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գերհարդ Մերկատորի անունն է ստացել (4798) Մերկատոր աստերոիդը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 2,0 2,1 Gerard Mercator (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Gerard Mercator — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 http://www.encyclopedia.com/topic/Gerardus_Mercator.aspx
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.amazon.co.uk/Mercator-The-Man-Mapped-Planet/dp/075381692X#reader_075381692X
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.amazon.co.uk/Mercator-The-Man-Mapped-Planet/dp/075381692X
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Czech National Authority Database
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Գերհարդ Մերկատոր Վիքիպահեստում |
---|
- Մերկատորի եվրոպայի ատլասը(1570) (անգլ.)
- Մերկատորի ատլասը(անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 493)։ ![]() |
|