Ջոն Դի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Դի
անգլ.՝ John Dee
John Dee Ashmolean.jpg
Ծնվել էհուլիսի 13, 1527[1][2]
Լոնդոն, Անգլիայի թագավորություն[2]
Մահացել էդեկտեմբեր 1608[1][2] (81 տարեկան)
Mortlake, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա[2]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունփիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ, աստղագուշակ, աշխարհագրագետ և քարտեզագիր
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան և Ռուդոլֆ II
Գործունեության ոլորտմաթեմատիկա և Ալքիմիա
Ալմա մատերԹրինիթի քոլեջ, Սուրբ Ջոնի քոլեջ և Լյովենի Հին համալսարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն և անգլերեն[3]
Եղել է գիտական ղեկավարThomas Digges?
Ամուսին(ներ)Jane Dee?
Երեխա(ներ)Arthur Dee?
John Dee Վիքիպահեստում

Ջոն Դի, երբեմն Դիի (անգլ.՝ John Dee, հուլիսի 13, 1527[1][2], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[2] - դեկտեմբեր 1608[1][2], Mortlake, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա[2], ուելսական ծագմամբ անգլիացի մաթեմատիկոս, աշխարհագրագետ, աստղագետ, ալքիմիկոս և աստղագուշակ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1527 թվականի հուլիսի 13-ին Թաուեր Ուարդեում (Լոնդոն)։ Գործվածքներ վաճառող, ինչպես նաև դատարանում նշանակալի պաշտոն զբաղեցրած Ռոլանդ Դիի և Ջոաննա Ուայլդի միակ որդին է։ Ընտանքն ունեցել է ուելսական ծագում, «Դի» ազգանունը վալլիերեն՝ du նշանակում է «սև»։

1535 թվականից հաճախել է Էսսեքս կոմսության Չելմսֆորդ քաղաքի դպրոց, իսկ 1542 թվականի նոյեմբերին ընդունվել է Քեմբրիջի Սենտ-Ջոն քոլեջ, որտեղ ուսումնասիրել է լատիներեն, հունարեն, փիլիսոփայություն, երկրաչափություն, թվաբանություն, աստղագիտություն։ Կենսագրագետների հավաստմամբ, Դին օրական 18 ժամ զբաղվել է ուսումնասիրություններով, թողնելով միայն 4 ժամ քնելու և 2 ժամ սնվելու համար։ Նա մեծ սեր է ունեցել դեպի մաթեմատիկան։ Նրան հրապուրել է նաև մեխանիկան, հետաքրքրվել է քարտեզագրությամբ և նավագնացությամբ։

1546 թվականին Դին սկսել է դիտարկել աստղերը և կազմել աստղագիտական կանխատեսումների գրքույկ։ Նույն տարում Դին ստացել է բակալավրի աստիճան և դարձել է քոլեջի խորհրդի անդամ։ Դեկտեմբերին Դին մտել է Քեմբրիջի նորաստեղծ Trinity College խորհուրդ, որը հետագայում կոչված էր դառնալ աշխարհի նշանավոր համալսարաներից մեկը՝ Քեմբրիջի համալսարանը։

Դժգոհելով Անգլիայում տիրող գիտական մթնոլորտից, Դին 1548 թ.-ից 1551 թվականներին այցելել է Եվրոպա։ 1548 թվականի հունիսի 24-ին նա ժամանել է Լյովեն, որտեղ գտնվում էր ժամանակի Եվրոպայի ամենամեծ կաթոլիկ համալսարաններից մեկը։ Այտեղ Դին համագործակցել է Գեմմա Ֆրիզիուսի և Գերհարդ Մերկատորի հետ։ Վերջինս շուտով դարձել է նրա մտերիմ ընկերը, նրանք միասին գծագրել են տիեզերքի մոդելներ։ Լյովենում Դին գրել է աստղագիտական երկու առարկաների մասին։

1550 թվականին Դին մեկնել է Բրյուսել՝ տեղի մաթեմատիկոսների հետ հանդիպման և փորձի փոխանակման։ Ակնհայտ է, որ հենց այդ ժամանակ է նա հանդիպել և ընկերացել Պեդրո Նունեսի հետ։ Նույն տարում Դին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ուսումնասիրել է Էվկլիդեսի «Սկզբունքներ»-ը։ Չնայած իր երիտասարդ տարիքին Դին ներկայացել է որպես փայլուն դասախոս։ Նրա ելույթները մեծ ճանաչում են ձեռք բերել։ Հաջորդ, 1551 թվականին, Դիին Փարիզում առաջարկել են մաթեմատիկայի պրոֆեսորի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է։

Անգլիա վերադառնալով՝ 1552 թվականի փետրվարին ծառայության է անցել կոմս Պեմբրուկի, իսկ նույն տարվա վերջին՝ Ջոն Դադլի մոտ։ Վերջինիս մոտ ծառայության ժամանակ Դին գրել է մակընթացության վերաբերյալ տրակտատ։ Նույն տարում Լոնդոնում Ջոնը ծանոթացել է Ջերոլամո Կարդանոյի հետ. Դին և Կարդանոն զբաղվել են հավերժական շարժիչի խնդիրներով, ինչպես նաև ուսումնասիրել քարեր, որոնք ունեին կախարդական հատկություններ[5]։

1553 թվականին, կաթոլիկների՝ Մարի Թյուդորի գլխավորությամբ, Անգլիայում իշխանության գալուց հետո, սկսվում է բողոքականների դեմ պայքար։ Օգոստոսին ձերբակալվում է Ջոնի հայրը՝ Ռոլանդ Դին։ Շուտով ազատ է արձակվում, սակայն նրա ամբողջ ֆինանսական խնայողությունները բռնագրավում են։ Այդ շոշափելի ժառանգությունը կարող էր հերիքել Ջոնին մինչև իր գիտական կյանքի վերջը։

Չնայած, լուրջ ֆինանսական խնդիրներին, 1554 թվականին Դին հրաժարվում է ընդունել Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորի պաշտոնը։ Մերժման պատճառն Անգլիայի ցածր կրթական մակարդակն էր, որտեղ, ըստ նրա, բավականին մեծ ուշադրություն էր դարձվում հռետորությանն ու քերականությանը, քան ավելի բարդ արվեստներին, ինչպիսիք են՝ թվաբանությունը, երկրաչափությունն ու աստղագիտությունը։

1555 թվականի մայիսի 28-ին Դին ձերբակալվել է, քանի որ տվյալ ժամանակահատվածում մաթեմատիկան ուսումնասիրող անձանց համարում էին կախարդությամբ զբաղվողներ։ Հավանաբար, նկատի ունենալով Մարի Թյուդորի և արքայադուստր Ելիզավետայի համար նրա կազմած աստղագուշակը։ Շուտով Դին մեղադրվում է նաև պետական դավաճանության մեջ։ «Աստղային պալատ»-ում կայացած դատի ժամանակ Դին իրեն լիովին արդարացնում է։ Ազատելու փոխարեն նրան ուղարկում են արմատական կաթոլիկ եպիսկոպոս Էդմունդ Բոների մոտ կրոնական հարցաքննության։ Իրեն լիովին արդարացնելուց հետո, այնուամենայնիվ, Դին երեք ամիս ազատազրկվում է։ Ձերբակալումից հետո Դին կորցնում է իր եկամտի աղբյուրները, միևնույն ժամանակ մահանում է հայրը՝ որդուն ժառանգություն չթողնելով։ Դրանից բացի Դին ստիպված է լինում թաքցնել իր կրոնը։

1556 թվականի հունվարի 15-ին Դին Մարի Iին է ներկայացնում թագավորական գրադարանի ստեղծման հետաքրքրաշարժ ծրագիրը, որի համար անհրաժեշտ էր հավաքել գիտական տարբեր ոլորտներին վերաբերող կարևոր գրքեր։ Պլանը մերժվում է, սակայն գիտնականը սկսում է հավաքել գրքեր և ստեղծում անձնական գրադարան՝ Մորթլեյքի իր տանը (անգլ.՝ Mortlake): Չնայած ֆինանսական դժվարություններին, Դին Եվրոպայում հավաքում է շատ գիտական աշխատանքներ։ Նրա գրադարանը, դեռևս իր կյանքի տարիներին դառնում է Անգլիայի ամենամեծ գրադարանը՝ գրավելով այդ ժամանակի բազմաթիվ գիտնականների և դառնալով համալսարանի պատերից դուրս ամենահայտնի գիտական կենտրոնը[6]։

1558 թվականին Մարի I թագուհու մահից հետո գահ բարձրացած Ելիզավետա IԱնգլիայում վերականգնում է բողոքականությունը։ Դին միանգամից հայտնվում է նոր թագուհու ուշադրության կենտրոնում, որը բավականին տարօրինակ էր և հակասում էր նրա մինչև այդ ծավալած գործունեությանը (ենթադրվում է, որ Դին զբաղվել է լրտեսությամբ)։ Ելիզավետան Դիին նշանակում է իր անձնական աստղագուշակ և գիտության հարցերով խորհրդական։

Չափահաս տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1561 թվականին Ջոն Դին ընդլայնում և ավելացնում է Ռոբերտ Ռեկորդի «Արվեստի հիմունքներ» աշխատությունը։ 1564 թվականին հաստատում է իր «մեծ մոգ»-ի կարգավիճակը՝ հրատարակելով իր ամենահայտնի և ամբիցիոզ Կաբալա գիրքը և երկրաչափական մոգությունը Monas hieroglyphica (Հիերոգիֆիկ Մոնադ), նույն տարում տեղափոխվում է Մորթլեյք, այնտեղ նրա տունը դարձել էր ոչ ֆորմալ ակադեմիա Ելիզավետյան ժամանակների հերմետիզմի սիրահարների համար։ Տանը կային սենյակներ, ուր պահվում էին գիտական գործիքները, ինչպես նաև գրադարան և աշակերտների համար ննջարաններ՝ ընդհանուր հաշվով 5 սենյակ։ Ջոն Դիի գրադարանը ընդգրկել է ողջ վերածնունդը և համարվել է Անգլիայի ամենամեծ գիտական գրադարաններից։ 1570 թվականին Դին անգլերեն է թարգմանել Էվկլիդեսի աշխատության նախաբանը։ 1576 թ.-ի մարտին Ֆրոբիշերի հետ նավարկել է Ատլանտյան օվկիանոսով՝ Արևելք տանող լեգենդար հյուսիսային ճանապարհը գտնելու համար։ 1577 թվականին լույս է տեսել նրա «Նավիգացիոն արվեստ» գիրքը, որտեղ հեղինակն առաջ է բերել մշտական Բրիտանական նավատորմի ստեղծումը։ 1582 թվականին Ջոնը ծանոթացել է Էդվարդ Քելիի հետ, ում հետ զբաղվել է պայծառատեսությամբ, որի արդյունքում ստեղծվել է «Ենոքյան կախարդանք» աշխատությունը։ 1583 թվականին Անգլիայի համար բարեփոխում է հուլյան օրացույցը։ 1584 թ.-ին ապրում է Պրահայում, Հռոմեական կայսր Ռուդոլֆ II-ի հովանու ներքո, 1585 թ.-ին այցելում Կրակով, որտեղ Լեհաստանի արքային բացատրում է հերմետիկ կախարդանքի սկզբունքները, իսկ 1586 թ.-ին կրկին վերադառնում է Պրահա։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1589 թվականին Դին վերադառնում է Անգլիա։ Մեծ ջանքերով ստեղծված Մորթլեյքի գրադարանը, Դիի վեց տարվա բացակայության ընթացքում թալանվել էր՝ կորցնելով շատ արժեքավոր գրքեր և գիտական գործեր։

Շուտով Դին ծանոթանում է Թոմաս Հերիոտի հետ։ Նրանք միասին քննարկում են Հերոտի և Վալտեր Ռեյլի ներկայացրած աթեիզմի մեղադրանքը, ինչպես նաև մաթեմատիկային և այլ բնական գիտություններին վերաբերող տարբեր հարցեր։ 1590 թվականին Հերոտը Դիին ուղարկում է իր ստեղծագործություններից մեկի պատճենը՝ «Իմ սիրելի ընկերոջը» մակագրությամբ։

1592 թ.-ին (կամ 1596) Դին, վերջապես նշանակվում է Մանչեսթերի Քրիստոսի քոլեջի ռեկտոր։ Այնուամենայնիվ, նա դժվար թե հաղթահարեր իր պարտականությունները, քանի որ նրա ղեկավարած գործընկերները չցանկացան հնազանդվել «չարագործին»։ Հնարավոր էր նաև, որ Էլիզաբեթ թագուհին Դիին նշանակել էր այս պաշտոնում, առաջին հերթին Լոնդոնից հեռացնելու համար։

1605 թվականին Մանչեսթերում տարածվում է ժանտախտը, որի վարակից մահանում են Ջոնի կինը և երեխաներից մի քանիսը։ Դին տեղափոխվում է Լոնդոն, որտեղ 1608 թվականին կամ 1609 թ.-ի սկզբին մահանում է աղքատության մեջ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դին ամուսնացել է երեք անգամ և ունեցել է 8 երեխա։ Նրա ավագ որդին՝ Արթուր Դին նույնպես զբաղվել է քիմիայով և հերմետիզմով։

Ջոն Օբրին տվել է Դիի արտաքին տեսքի նկարագրությունը. «Նա նիհար էր և բարձրահասակ։ Նա հագնում էր մուգ խալաթ, որից կրում են արվեստագետները, նկարիչները՝ անկյուններից բաց և երկար կտրվածքով։ Շատ հստակ, կարմրագույն դեմքով...երկար կաթնագույն մորուքով։ Շատ գեղեցիկ «մարդ»։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Դին և Էդվարդ Կելիին ոգի կանչելիս

Աշխարհայացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դին դավանում էր քրիստոնեություն, բայց նրա աշխարհայացքի վրա զգալի դեր են ունեցել փիլիսոփայական դոկտրինները՝ հերմետիզմը և պյութագորասականությունը։

Դին հավատում էր, որ տիեզերքում բոլոր բաների հիմքն ու չափը թիվն է և, որ Տիրոջ կողմից աշխարհի ստեղծումն եղել է «հաշվարկված»։ Ուսումնասիրելով հեմետիկ փիլիսոփայությունը Դին հասկանում է, որ մարդն ի վիճակի է հասնել աստվածային զորության, մինչդեռ նա հավատում էր, որ աստվածայնության կարելի է հասնել մաթեմատիկայի իմացությամբ։

Մտածելով առաջին դարի քրիստոնեության անհատական աստվածաբանության մասին, Դին իր նպատակը համարում էր կաթոլիկ և բողոքական եկեղեցիների բաժանումը։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Դիի և Էդվարդ Քելլի «Ենոքյան հրաշքը» օգտագործվել է որպես ծեսերի նախաձեռնող տարր և «Ոսկե շքանշանի պատվեր»-ի հրահանգ։ Ներկայումս, արևմտյան շատ երկրներում «Ենոքյան հրաշք»-ը մեծ տարածում ունի այն մարդկանց շրջանակում, ովքեր սիրում են էզոթերիկան և ծանոթ են Ջոն Դիի կողմից թողնված տպավորիչ ժառանգության աշխարհին։

Ռուսերեն հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիերոգիֆիկ մոնադ // Հերմետիզմ / Пер. Ю. А. Данилова. М.: Канон+, 1999, С. 168—216.
  • Հիերոգիֆիկ մոնադ // Հերմետիկ կոսմոգոնիա / Пер. Г. А. Бутузова. СПб.: Азбука; Петербургское Востоковедение, 2001, С. 273—341.
  • Ջոն Դիի օրագրերը։ Թոմ I: Թայնի գիրք // Ди, Джон. Пер. с англ. Харуна И. В. Нижний Новгород; ИП Москвичев, 2015, 450 с. ISBN 978-5-9907322-7-8

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Calder, I.R.F. (1952). «John Dee Studied as an English Neo-Platonist.» University of London Dissertation: հասանելի է համացանցում
  • Fell Smith, Charlotte (1909): John Dee: 1527-1608. London: Constable and Company: հասանելի է համացանցում
  • French, Peter J. (1972): John Dee: The World of an Elizabethan Magus. London: Routledge & Kegan Paul:
  • Woolley, Benjamin (2001). The Queen’s Conjuror: The Science and Magic of Dr. John Dee, Adviser to Queen Elizabeth I. New York: Henry Holt and Company.
  • Իեյթս Ֆ. Ռոզենկրեյցերյան լուսավորություն։ Ալետեյա, Էնիգմա, 1999
  • Փիթեր Ակրոյդ (2009)։ Բժիշկ Դիի տունը։ Մ.: Աստրել Corpus:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dictionary of Welsh Biography, Y Bywgraffiadur Cymreig — 1997. — 319 p. — ISBN 978-0-900439-86-5
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Encyclopædia Britannica
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. R. Julian Roberts, Dee, John (1527—1609), Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, September 2004; online edition, May 2006
  5. Gerolamo Cardano (trans. by Jean Stoner) (2002)։ De Vita Propria (The Book of My Life)։ New York: New York Review of Books։ էջեր viii 
  6. A magical glimpse into the Tudor imagination: Lost library of John Dee to be revealed