Ջերոլամո Կարդանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ջերոլամո Կարդանո
Gerolamo Cardano
Girolamo Cardano. Stipple engraving by R. Cooper. Wellcome V0001004.jpg
Ծնվել է սեպտեմբերի 24, 1501[1][2][3][4] կամ սեպտեմբերի 24, 1501({{padleft:1501|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:24|2|0}})[5]
Պավիա, Լոմբարդիա[1][2]
Մահացել է սեպտեմբերի 21, 1576[1][2][4] (74 տարեկանում), սեպտեմբերի 20, 1576[3] (74 տարեկանում) կամ սեպտեմբերի 21, 1576({{padleft:1576|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:21|2|0}})[5] (74 տարեկանում)
Հռոմ, Պապական մարզ[1][2]
Մասնագիտություն փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ, գյուտարար, Médico de familia և աստղագուշակ
Գործունեության ոլորտ մաթեմատիկա
Ալմա մատեր Պավիայի համալսարան
Տիրապետում է լեզուներին լատիներեն[4]
Girolamo Cardano Վիքիպահեստում

Ջերոլամո Կարդանո (մոտ 1501-1576), իտալացի փիլիսոփա, մաթեմատիկոս, բժիշկ։ Վերածննդի դարաշրջանի բնափիլիսոփայության ներկայացուցիչ։ Կարդանոյի աշխարհայացքին բնորոշ պանթեիզմը և հիլոզոիզմը ներծծված է մատերիալիստական միտումներով, դիալեկտիկայի, բայց միաժամանակ միստիկայի տարրերով։ Բոլոր իրերի հիմքը, ըստ նրա, կազմում է երբեք չառաջացող և չոչնչացող միասնական մատերիան, իսկ նյութի ստեղծումը և ոչնչացումը համաշխարհային ոգու գոյության և գործունեության արդյունք է։ Կենդանական աշխարհի, դրանով և ողջ բնության բարձրագույնը մարդն է, որն ունակ է նպատակադիր գործունեության և ունի անփոփոխ ու անմահ բանական հոգի կամ խելք։ Կարդանոն խելքը տարբերում է ինտելեկտից, որը համարում է մարդկային գիտակցության ակտիվ տարր։ Մարդու բանական գործունեության հիմքը աստվածայինն է։ Մաթեմատիկան, ըստ Կարդանոյի, իմացության բարձրագույն ձևն է, ինտելեկտի արդյունքը։ Կարդանոն զբաղվել է աստղագիտության, ալքիմիայի, բժշկագիտության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինժեներության և այլ հարցերով։ Կարդանոյի անվան հետ են կապում ոչ լրիվ խորանարդային հավասարման լուծումը, որը կոչվում է Կարդանոյի բանաձև։ Զբաղվել է նաև շարժման փոխանցման, լծակների տեսության (կարդանային փոխանցում) հարցերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 315 CC-BY-SA-icon-80x15.png