Լոքսոդրոմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեպի Հյուսիսային բևեռ գնացող լոքսոդրոմի տեսքը։
β-ն միջօրեականների հետ լոքսոդրոմի կազմած անկյունն է։

Լոքսոդրոմ, (հունարեն՝ λοɛός - թեք, δρομός - վազք, ճանապարհ բառերից) կոր գիծ է ոլորտի կամ պտտման այլ մակերևույթի վրա, որը բոլոր միջօրեականները հատում է միևնույն անկյան տակ։ 0° կամ 180° անկյան դեպքում լոքսոդրոմիան համընկնում է միջօրեականի, իսկ ± 90°-ի դեպքում՝ զուգահեռականի հետ։ Մյուս դեպքերում անսահմանափակ թվով պարույրներ կատարելով լոքսոդրոմն անվերջ մոտենում է բևեռին։

Լոքսոդրոմիան կիրառվում է ծովագնացության և օդագնացության մեջ։ Առաջին անգամ լոքսոդրոմիայի հատկություններն ուսումնասիրության է գրել պորտուգալացի մաթեմատիկոս Պեդրո Նունիշը 1537 թ.։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 669 CC BY-SA icon 80x15.png