Յուկատանի նեղուց
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուկատան (այլ կիրառումներ)
Յուկատանի նեղուց | |
---|---|
իսպ.՝ Canal de Yucatán | |
![]() Յուկատանի նեղուցը Կուբայի և Մեքսիկայի միջև | |
Երկիր | Միջին Ամերիկա |
Բաժանում է | Կուբա կղզին Յուկատան թերակղզուց (Մեքսիկա) ![]() ![]() Կարիբյան ծով |
Առավելագույն խորություն | 2779 մ մ |
Լայնություն | 217 կմ |
![]() ![]() |
Յուկատանի նեղուց (իսպ.՝ Canal de Yucatán), ծովային նեղուց Յուկատան թերակղզու և Կուբայի միջև։ Այն միացնում է Մեքսիկական ծոցը Կարիբյան ծովի արևմտյան հատվածի ջրերին։
Նեղուցի նվազագույն լայնությունը՝ 217 կմ։ Ամենահյուսիսային կետը Յուկատան թերակղզին է, որը պատկանում է Մեքսիկայի Միացյալ Նահանգներին։ Ամենամեծ խորությունը կազմում է 2779 մետր (Կուբա կղզու ծովային սահմանի մոտ)[1]։
Յուկատանի նեղուցի միջոցով հարավից դեպի հյուսիս է անցնում տաք ծովային հոսանքներ, որոնք շարունակվում են մինչև Կարիբյան ավազանի վերջը՝ 2-9 կմ/ժ արագությամբ։
Դրա արդյունքում Մեքսիկական ծոցի առափնյա հատվածներում արձանագրվում է ծովի մակարդակի բարձրացում, որը առավել նկատելի է հատկապես Ֆլորիդայի նեղուցում։
Յուկատանը Լատինական Ամերիկայի կարևոր նշանակություն ունեցող նեղուցներից մեկն է։ Նրա միջոցով կապ է հաստատվում Հարավային և Հյուսիսային Ամերիկաների միջև։ Նեղուցի վրա գտնվող հիմնական նավահանգիստները դրանք Կանկունը և Լա Ֆեն են, որոնք համապատասխանաբար պատկանում են Մեքսիկային և Կուբային[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Юкатан // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
|