Երկրաշարժի մագնիտուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երկրաշարժի մագնիտուդ ( լատ.՝ magnitudo «կարևորություն, նշանակություն, չափ, մեծություն»), էներգիան բնութագրող մեծություն, երկրաշարժի ժամանակ սեյսմիկ ալիքների տեսքով։ Մագնիտուդի նխնական սանդղակը առաջարկել է ամերիկացի սեյսմոլոգ Չարլզ Ռիխտերը 1935 թվականին, այդ պատճառով էլ սովորաբար մագինիտուդի չափը կոչում են Ռիխտերի սանդղակ։

Երկրաշարժի մագնիտուդը և երկրաշարժի ինտեսիվությունը բալային սանդղակով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիխտերի սանդղակը պայմանականորեն ընդգրկում է (1-ից մինչև 9,5) միավոր՝ մագինտուդ, որոնք հաշվարկվում են տատանումներով, գրանցվում է սեյսմոգրաֆով։ Այս սանդղակը հաճախ շփոթում են երկրաշարժի ինտեսիվության բալային սանդղակի հետ (7 կամ 12 բալային համակարգով), որը հիմնավորված է երկրի մակերևույթին ցնցումների ուժգնությամբ (մարդկանց, իրերի, շինությունների, բնության օբյեկտների վրա ազդեցությամբ)։ Երբ երկրաշարժ է լինում, սկզբում հայտնի է դառնում նրա մագնիտուդը, որը որոշվում է սեյսմոգրավի միջոցով, այլ ոչ թե նրա արտաքին ուժգնությամբ, որը պարզվում է որոշ ժամանակ անց, հետևանքների մասին տեղեկություններ ստանալուց հետո։

Ճիշտ օգտագործումը՝ «երկրաշարժ 6,0 մագնիտուդով».

Սկզբում սխալ էին օգտագործում՝ « 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ ըստ Ռիխտերի սանդղակի».

Սխալ օգտագործում՝ «6 բալ մագնիտուդով երկրաշարժ», « 6 բալ մագնիտուդով երկրաշարժ ըստ Ռիխտերի »[1][2]:

Ռիխտերի սանդղակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Ֆրենսիս Ռիխտերը առաջարկեց երկրաշարժի ուժգնությունը գնահատել (նրա էպիկենտրոնում) տասական լոգարիթմի տեղաշարժով A (միկրոմետրերով) Վուդ-Անդերսոնի ստանդարտ սեյսմոգրաֆի ասեղներով, որը գտնվում է էպիկենտրոնից ոչ ավելի, քան 600 կմ հեռավորության վրա։ որտեղ f — կարքավորող ֆունկցիան է, որը հաշվարկվում է ըստ աղյուսակի կախված էպիկենտրոնից ունեցած հեռավորությունից։ Երկրաշարժի էներգիան մոտավորապես համամասնական է այսինքն մագնիտուդայի մեծացումը մինչև 1,0 համապատասխանում է տատանումների մեծությանը՝ ամլիտուդայի տատանումներին 10 անգամ և էիներգիան ավելանում է մոտ 32 անգամ։

Այս սանդղակն ուներ որոշ էական թերություններ՝

  • Ռիխտերը իր սանդղակի ստացման համար հիմք էր ընդունել հարավային Կալիֆորնիայի փոքր և միջին երկրաշարժերը, որոնք գտնվում էր փոքր խորության վրա։
  • Սարքավորումների սահմանափակ լինելու պատճառով Ռիխտերի սանդղակը սահմանափակվում էր 6,8 բալով։
  • Առաջարկված մեթոդը՝ չափել միայն արտաքին ալիքների ուժգնությունը սակայն խորքային երկրաշարժի էներգիայի էական մասը հանսիսանում էին ծավալային ալիքների տեսքով:

Տասնյակ տարիների ընթացքում Ռիխտերի սանդղակը ճշգրտվել է և համապատասխանեցվել է նոր ուսումնասիրությունների հետ։ Ներկայում գոյություն ունեն բազմաթիվ սանդղակներ, որոնցից մանակերևորը հանդիսանում է՝

Խորշոր ալիքների մագնիտուդա

որտեղ A — ստորգետնյա ցնցումների ամպլիտուդան է (միկրոմոտրերով), T — ալիքների հաճախականությունը (վարկյաններով), և Q — ուղղումը, էպիկենտրոնի հեռավորությունը՝ D և երկրաշարժի օջախի խարությունը՝ h.

Մակերևութային ալիքների մագնիտուդ[en]

Այս սանդղակները վատ եմ աշխատում ամենաուժեղ երկրաշարժերի դեպքում — M ~ 8 դեպքում հագեցում է տեղի ունենում։

Սեյսմիկ ակնթարթ և Կանամորի սանդղակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին[3] սեյսմոլոգ Խիրո Կանամորին՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտից առաջարկեց երկրաշարժի ինտենսիվության ակզբունքորեն այլ գնահատական, հիմնված սեյսմիկ վարկյանի հայեցակարգին:

Երկրաշարժի սեյսմիկ վարկյանը որոշվում է , որտեղ

  • μ — ժայռերի տեղաշարժի մոդուլն է, մոտ 30 ԳՊա
  • S — տարածքը, որի վրա երևում են երկրաբանական կոտրվածքներ
  • u — կոտրվածքների միջին տեղաշարժը

Նման ձևով, միավորի արժեքով Միավորների միջազգային համակարգ սեյսմիկ վարկյանը չափվում է՝ Па × м² × м = Н × м.

Մագնիտուդան ըստ Կանամորի չափվում է այսպես՝

[4]

որտեղ M0 — սեյսմիկ վարկյանն է, արտահայտված դինաներով × սմ (1դինա×սմ էկվիվալենտ 1 Էրգ, կամ 10−7 Н×м):

Կանամորի սանդղակը լավ հարմարեցվում է ավելի վաղ ստեղծված սանղակների հետ և ավելի հարմար է խոշոր երկրաշարժերը գնահատելու համար։

Երկրաշարժի էներգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչ- որ իմաստով երկրաշարժի մագնիտուդը տարբեր մեթողներով չափելու համար մոտենում է «իդեալական» էներգետիկ սանդղակին՝

որտեղ E — երկրաշարժի էներգիան է ջոուլով։ Սեյսմիկ էներգիան, առաջանում է ստորգետնյա միջուկային պայթյունից 1 մեգատոն հզորությամբ ( 1 մեգատոն տրոտիլային էկվիվալենտի= 4,184·1015 Ջ), էկվիվալենտիային երկրաշարժը համարժեք է մատավոր 6[5] մագնիտուդի։ Պետք է նշել, որ նույնիսկ ստորգետնյա միջուկային պայթունի դեպքում որը մեծ սեյսմիկ գործընթաց է, երբ միջուկային հուսանքը պեղավորված է բավականին կոմպակտ լեռնահանքային մեծ ամուր հումքի մեջ (ստորերկյա փայթուն), փայթունի ընդհանուր էիներգիայի միայն մի մասն է (ըստ կարգի որոշ տոկոս) վերածվում սեյսմիկ տատանումների։ Այս վիճակը ավելի քիչ է քան երկրի վրա և հատկապես օդում միջուկային պայթյունից։ Էներգիայի անջատման չափումը միջուկային պայթունի ժամանակ 1000 անգամ հավասար պայմանների դեպքում մագնիտուդան փոխվում է երկու միավորով՝ օրինակ ստորգետնյա պայթյունը, 1 էկվիվալենտ էներգիայի արտանետմամբ, հավասար է մոտ 4 մագնիտուդով երկրաշարժին[5][6]։

Տարբեր մագնիտուդայով երկրաշարժերի հաճախականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ տարվա ընթացքում Երկրի վրա տեղի է ունենում մոտավորապես`

  • 1 երկրաշարժ 8,0 մագնիտուդայով և ավելի
  • 10 — 7,0—7,9 մագնիտուդայով
  • 100 — 6,0—6,9 մագնիտուդայով
  • 1000 — 5,0—5,9 մագնիտուդայով

Ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել Չիլլիում 1960 թվականին՝ ավելի ուշ գնահատականների համաձայն, ըստ Կանամորի սանդղակի եղել է 9,5 բալ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Землетрясения»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-23-ին 
  2. «Рихтера шкала»։ География. Современная иллюстрированная энциклопедия. — М.: Росмэн. Под редакцией проф. А. П. Горкина. 2006.։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-23-ին 
  3. Hiroo Kanamori The Energy Release in Great Earthquakes (англ.) // J. of Geophysical Research. — July 10, 1977. — В. 20. — Т. 82. — С. 2981—2987.
  4. Николай Владимирович Короновский Общая геология. — Книжный дом "Университет", 2016.
  5. 5,0 5,1 Nevada Seismological Lab. What is Richter Magnitude?
  6. Ed.: Gregory E. Van der Vink, ed. (1994)։ «V. Assessing Monitoring Requirements»։ Nuclear testing and nonproliferation: The role of seismology in deterring the development of nuclear weapons։ Arlington, Virginia: The IRIS Consortium 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]