Չարլզ Ֆրենսիս Ռիխտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չարլզ Ֆրենսիս Ռիխտեր
Դիմանկար
Ծնվել էապրիլի 26, 1900(1900-04-26)[1][2][3][…]
ԾննդավայրOverpeck, Butler County, Օհայո, ԱՄՆ[4]
Մահացել էսեպտեմբերի 30, 1985(1985-09-30)[1][2][3] (85 տարեկան)
Մահվան վայրՓասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնհուդայականություն
ԿրթությունԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Ստենֆորդի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Լոս Անջելեսի ավագ դպրոց
ԵրկերՌիխտերի սանդղակ
Մասնագիտություներկրաշարժագետ և երկրաբան
ԱշխատավայրԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[5]

Չարլզ Ֆրենսիս Ռիխտեր, (անգլ.՝ Charles Francis Richter, ապրիլի 26, 1900(1900-04-26)[1][2][3][…], Overpeck, Butler County, Օհայո, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 30, 1985(1985-09-30)[1][2][3], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի սեյսմոլոգ, ով 1935 թվականին առաջարկել է երկրաշարժի ուժգնության գնահատման սանդղակ։ Այդ սանդղակի հիմնական տեսական բնութագրիչները Ռիխտերը մշակել է ամերիկացի սեյսմոլոգ Բենո Գուտենբերգի հետ համատեղ 1941-1945 թվականներին, որից հետո սանդղակը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզի ծնողները ֆերմերներ էին։ 1909 թվականին նրա ընտանիքը Օհայո նահանգից տեղափոխվեց ավելի ապահովված երկրամաս՝ Կալիֆոռնիա։ Դպրոցում փոքրիկ Չարլզն իր մեջ հակումներ բացահայտեց ֆիզիկայի նկատմամբ։ Ընդ որում, ոչ թե մեխանիկայի կամ ստատիկայի, այլ կոնկրետ ատոմային ֆիզիկայի նկատմամբ. նրան դուր էր գալիս մոլեկուլներից, ատոմներից, միջուկից կազմված այդ անհայտ աշխարհը, և այն ամենը, ինչ տեղի էր ունենում այնտեղ։

Դպրոցն ավարտելուց հետո Ռիխտերն ընդունվեց Սթենֆորդի համալսարան, և չնայած երիտասարդ տարիքին՝ պաշտպանեց դոկտորական դիսերտացիան։ Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Միլիկենը նկատեց Չարլզին և առաջարկեց աշխատել Սեյսմոլոգիական լաբորատորիայում[6]։ Չարլզն սկսեց զբաղվել սեյսմոլոգիական հետազոտություններով[6]։ Այն ժամանակ տարբեր գիտական դպրոցների կողմից սահմանված շատ գիտական հասկացություններ և եզրույթներ ոչ միայն իրար հակասում էին, այլև՝ հաճախ իրարամերժ էին։ Նա գրեց երկու դասագիրք՝ շարադրված պարզ և հասկանալի լեզվով։ Այդ դասագրքերը այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը և շատ համալսարաններում դեռևս օգտագործվում են։

Նրան շատ անհանգստացնում էր այն ժամանակ գոյություն ունեցող երկրաշարժի ուժգնության որոշման սանդղակը, որն առաջարկել էր իտալացի հոգևորական և երկրաբան Ջուզեպե Մերկալին 1902 թվականին։ Այդ սանդղակը հենվում էր ոչ թե գիտական, այլ՝ սուբյեկտիվ պատկերացումների վրա։ Այսինքն, ցնցումների ուժը չափվում էր ըստ մարդկանց մոտ առաջացրած խուճապի աստիճանի։ Ըստ դրա, եթե մարդիկ հասցնում էին դուրս գալ շինություններից, ուրեմն երկրաշարժը գնահատվում էր թույլ, եթե չէին հասցնում՝ ուժեղ։

Այն ժամանակ սեյսմիկ լաբորատորրայի տնօրենը գերմանացի Բենո Գուտենբերգն էր։ Նրանք միասին մեծ աշխատանք կատարեցին, ուսումնասիրեցին երկրաշարժի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն՝ փորձելով պարզել այդ բնական աղետներին բնորոշ օրինաչափությունները և դրանց վրա ազդելու հնարավոր ձևերը։ 1935 թվականին նրանք ստեղծեցին լիարժեք և ամբողջական համակարգ, որի հիմքում ընկած էին երկրագնդի ցնցումներն արձանագրող սեյսմոգրաֆ սարքերի ցուցմունքերը։ Ընդ որում, համակարգի հիմքը լոգարիթմական սկզբունքն էր։ Ըստ դրա, 3 բալ ուժգնության դեպքում ցնցումների ուժը 10 անգամ ավելի թույլ էր, քան 4 բալ ուժգնության դեպքում և 100 անգամ ավելի քիչ՝ 5 բալի դեպքում։ Դա հնարավորություն էր տալիս ավելի օբյեկտիվ գնահատել ցնցումերի ուժը։

Իր անունով կոչված սանդղակի ստեղծումը Ռիխտերի գիտական աշխատանքի չնչին մասն էր։ Ամբողջ կյանքում նա պայքարում էր շինարարական նորմերի խստացման, ավելորդ ճարտարապետական կառույցները նախագծերում ընդգրկելու դեմ, օրինակ, դեմ էր բազմատոննանոց ծեփածո զարդարանքները շենքերի վերին ճակատային մասում տեղադրելուն։ Իհարկե, նրան միշտ չէր հաջողվում համոզել ճարտարապետներին, բայց նրա համառության շնորհիվ տասնյակ կյանքեր են փրկվել ուժեղ երկրաշարժերի ժամանակ։

Առօրյա կյանքում Ռիխտերը բավականին ակտիվ կյանք վարող բնագետ էր։ Սիրում էր հեծանվային զբոսանքներ, ձկնորսություն, ճամփորդել, նախընտրում էր գիշերել վրաններում՝ վայրի բնության գրկում։ Ռիխտերը գիտեր 7 լեզու, այդ թվում՝ ռուսերեն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]