Հայիթի կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հաիթի կղզիից)
Picto infobox map.png
Հայիթի կղզի
իսպ.՝ La Española, ֆր.՝ Hispaniola

Կղզու ֆիզիկական քարտեզ
19°00′24.84″ հս. լ. 71°00′01.08″ ավ. ե. / 19.0069° հս. լ. 71.0003° աե. ե.19°00′24.84″ հս. լ. 71°00′01.08″ ավ. ե. / 19.0069° հս. լ. 71.0003° աե. ե.
Երկիր Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկանա
Հայիթի Հայիթի
Ջրատարածություն Կարիբյան ծով
Մակերես 76 480 կմ2
Ամենաբարձր կետը 3087 մ
Բնակչություն (2009) 20 123 000 մարդ
Բնակչության խտությունը 263,115 մարդ/կմ2
##Հայիթի կղզի (Միջին Ամերիկա)
Red pog.svg
##Հայիթի կղզի (Հյուսիսային Ամերիկա)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Հայիթի, կղզի Մեծ Անթիլյան կղզիախմբում, Վեստ Ինդիայում, Կարիբյան ծովում։ Հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը 1492 թվականին և կոչել Էսպանյոլ։

Անվանում[խմբագրել]

Անվանումը կարիբյան հնդկացիների լեզվով բառացի նշանակում է «լեռնոտ»։ Կղզին 1492 թվականին հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը։ Այն իր բնությամբ Կոլումբոսին հիշեցրեց հայրենի Իսպանիան, և նա կղզին անվանեց Էսպանյոլա (իսպաներենից բառացի՝ «իսպանական»)․ այդ անունով էլ կղզին հայտնի էր գաղութային ամբողջ ժամանակաշրջանում (1492-1804

Իսպանական գաղութային տիրապետության շրջանում՝ 16-րդ դարի սկզբից կղզին կոչվել է նաև Սանտո Դոմինգո՝ 1496 թվականին այստեղ հիմնադրված Սանտո Դոմինգո քաղաքի անունով, որը իսպաներեն բառացի նշանակում է «սուրբ կիրակի»։ Սակայն հետագայում պահպանվեց կղզու հնդկացիական Հայիթի անվանումը։ Հնում կոչվել է Քիսքեա[1]։

Աշխարհագրություն[խմբագրել]

Տարածությունը մոտ 77 հազ կմ², բնակչությունը 17 մլն-ից ավել (2009)։ Ափերը կտրտված են առավելապես ռիասային տիպի։ Կազմված է հրաբխային և նստվացքային ապարներից։ Ռելիեֆը լեռնային է և մասնատված։ Առավելագույն բարձրությունը 3175 մ է (Դուարտե լեռ)։ Կղզում են գտնվում Հայիթիի Հանրապետությունը և Դոմինիկյան Հանրապետությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։