Մարգարիտա (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Մարգարիտա
Isla Margarita

Մարգարիտա կղզի
10°59′54″ հս․. լ. 63°52′02″ ամ. ե. / 10.9983° հս․. լ. 63.8673° ամ. ե. / 10.9983; -63.8673Կոորդինատներ: 10°59′54″ հս․. լ. 63°52′02″ ամ. ե. / 10.9983° հս․. լ. 63.8673° ամ. ե. / 10.9983; -63.8673
Տեղագրություն Հարավային Ամերիկա
Երկիր Վենեսուելա Վենեսուելա
Կղզեխումբ Նուեվա Էսպարտա
Ջրատարածություն Կարիբյան ծով
Մակերես 1071 կմ² կմ2
Երկարությունը 69,2 կմ կմ
Լայնությունը 34,6 կմ կմ
Ամենաբարձր կետը 920 մ մ
Բնակչություն (2011) 490 000 մարդ
Բնակչության խտությունը 457 մարդ/կմ2
##Մարգարիտա (կղզի) (Վենեսուելա)
Red pog.svg

Մարգարիտա կղզի (իսպ.՝ Isla Margarita)[1]` խոշոր վենեսուելական կղզի, տեղակայված Կարիբյան ծովի հարավային մասում: Ավելի փոքր Կոչե և Կուբագուա կղզիների հետ կազմում են արշիպելագ, որը Վենեսուելայի միակ կղզային Նուեվա Էսպարտա պրովինցիան (Նոր Սպարտա): Կղզին կարևոր դեր է խաղացել Վենեսուելայի պատմության մեջ[2]: Կղզին ունի ընդհանուր 1071 կմ² մակերես: Բնակչությունը 490 000 մարդ (2011 թվականի տվյալներով)[3]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա կղզին Կարիբյան ծովի խոշորներից մեկն է, որը պատկանում է Վենեսուելայի հանրապետությանը 1071 կմ² տարածքով: Կղզին իրենից ներկայացնում է երկու լեռնային զանգված, միացված նեղ ավազային ուղիով 18 կմ երկարությամբ: Կղզու կոորդինատներն՝ 10° 52' ու 11° 11' հյուսիսային լայնության և 63° 47' ու 64° 24' արևմտյան երկայնության: Կղզին մայրցամաքից անջատված է 22 կմ երկարությամբ նեղուցով: Կղզու երկարությունը 69,2 կմ, առավելագույն լայնությունը 34,6 կմ: Կղզու կլիման չոր արևադարձային է 24-ից 37°C ջերմաստիճաների աջանքում:

Նուեվա Էսպարտայի քարտեզ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1840 թվական Ագուստին Կոդացի քարտեզ

Կղզին հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը 1498 թվականին և այն անվանեց արքայադուստր Մարգարիտա Ավստրաիցու անունով, դարձնելով կղզին իսպանական գաղութ (Իսպանական կայսրություն): 1561 թվականին կղզին գրավեց Լոպե դե Ագիրեն կողմից: 1675 թվականների մոտ կղզին նորից է գրավվել կարմիր ոտնազրահ[4] ծովահենի կողմից, որը հայտնի էր իր բարոյասիրությամբ և բարոյականությամբ, նա թույլ տվեց իսպանական նավերը դուրս գալ կղզուց վերցնելով նրանց զենքերը մարգարիտները և ոսկիները: 1814 թվականին կղզիաբնակները սկսեցին ազատության համար պայքար և առաջինը ստացան այն Սիմոն Բոլիվարի գլխավորությամբ: Կղզու նկատմամբ հավակնություններ սկսվեցին 1902-1903 թվականների կրիզիսի ժամանակ Գերմանական կայսրության կողմից, այն հաշվարկով որպեսզի բազա ունենա Կարիբյան ավազանում, սակայն ԱՄՆ-ի ներգրավել ստիպեց նահանջել:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բնութագրվում է հիմնականում կիսամյակային չորային՝ արևադարձային չոր կլիմայի ուղեկցությամբ պայծառ: Միջին ջերմաստիճանը 27 ° C է, նվազագույնի տատանվում է 22 °-ից 23 ° C-ի սահմաններում, իսկ առավելագույն, կարող է հեշտությամբ գերազանցել 34 ° C. Կան բացառություններ, երբ կարելի է տեսնել մի տեսակ լեռնային կլիմայի որտեղ ջերմաստիճանը կարող է կտրուկ իջննել մինչև 14 ° C. Տարափ տարածված է ձմռան ամիսներին, անձրևոտ սեզոնը սկսվում է հուլիսի կեսին և ավարտվում հոկտեմբերին (թեև սովորաբար բավական հազվադեպ):

Ժամանցի ներուժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա կղզու թութակ

Կղզին համարվում է Վենեսուելայի գլխավոր կուրորտային վայրերից մեկը: Շատ հարուստ մարդիկ Կարակասինց ունեն առանձնատներ կղզում: Առաջ այն եղել է շատ հայտնի տուրիստների համար (հատկապես գերմանացիների), սակայն քաղաքական իրավիճակը ժամանակակից Վենեսուելայում, ինչպես նաև կրիզիսը Եվրոպայում հանգեցրեց տուրիստական հոսքերի նվազեցմանը:

Կղզիում գտնվում է երկու ազգային այգի և երեք վայրեր որտեղ կան թռչունների բազմաթիվ տեսակներ՝ ֆլամինգո, հավալուսն, թութակ և այլն:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հիանաի լողափերի և գեղատեսիլ լեռների շնորհիվ, որոնք մեծ հանրաճանաչություն ունեն զբոսաշրջիկների մոտ թե մայրցամաքից և թե դրա սահմաններից դուրս, ինչպես նաև իր արևային ու չորային կլիմայի համար կղզին անվանում են Կարիբյան ծովի մարգարիտ: Մարգարիտա կղզում կատարվում են չարթերային չվերթներ Եվրոպայից (Լեհաստան և Չեխիա) և Կանադա: Բայց ավելի հաճախ ճանապարհորդները կղզի են հասնում Վենեսուելայի մայրաքաղաքի (Կարակաս) միջոցով: Հիմնական արդյունաբերական ճյուղերն են՝ տուրիզմը, ձկնորսությունը և շինարարությունը: Կղզին հայտարարված է ազատ առևտուրի գոտի:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա կղզի՝ Խուան Գրիեգո նավահանգիստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «La Isla Margarita, la “Perla del Caribe” de Venezuela, tiene nuevo Obispo»։ Վերցված է 2017-01-20 
  2. «Isla de Margarita y Coche»։ venezuelatuya.com։ Վերցված է 25 November, 2013 
  3. Instituto Nacional de Estadística (INE), Censo 2011, INE | INE Censo 2011
  4. Red Legs Greaves Pirates of the Caribbean.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]