Մասսա (քաղաք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասսա (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | |||
---|---|---|---|
Մասսա | |||
Massa | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Տոսկանա | ||
Գավառ | Մասսա Կարարա | ||
Մակերես | 93,84 կմ² | ||
ԲԾՄ | 65±1 մետր | ||
Խոսվող լեզուներ | Իտալերեն | ||
Բնակչություն | 66000 մարդ (2008) | ||
Խտություն | 64 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | +39 0585 | ||
Փոստային ինդեքս | 54100 | ||
Փոստային ինդեքսներ | 54100 | ||
Ավտոմոբիլային կոդ | MS | ||
Պաշտոնական կայք | comune.massa.ms.it | ||
| |||
Մասսա( իտալերեն՝ Massa), իտալական Մասսա-Կարարա գավառի գլխավոր քաղաքը (Տոսկանա մարզի հյուսիս-արևմուտք)։ Տեղակայված է Ապուանական Ալպերի ստորոտին գտնվող հովտում, Միջերկրական ծովի լիգուրիական ափից ոչ հեռու։ Ամենամոտ քաղաքներն են Կարրարան և Սպեցիան։ Բնակչությունը 66 000 մարդ (2008 թվականի տվյալներով)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռևս մինչհռոմեական ժամանակաշրջանը, լեռնային շրջանում՝ այսօրվա Մասսայից ոչ հեռու առաջացել են մարդկային առաջին բնակությունները։ Ինքը քաղաքը հայտնի է դեռևս անտիկ շրջանից (այնտեղ 325 կամ 326 թվականին ծնվել է Գալիոս Կեսարը, Հուլիանոս II–ի եղբայրը)։ IX–րդ դարում հիշատակվել է որպես լունական եպիսկոպոսի տարածքներ, 1421 թվականից եղել Մալասպինաների ընտանեկան կալվածքների մայրաքաղաքը։ Ցեղի գլխավորը 1568 թվականից կրել է Մասսայի և Կարրարայի իշխանական տիտղոսը, որը 1633 թվականին փոխարինվել է դուքսայինով։ 1829 թվականին Մասսա-Կարարյան կորցրել է իր անկախությունը և տրվել է ավստրիական դ’Էստե տան ճյուղին։
Ֆրանսիական կայսրության դրոշմի պահապանը՝ Կլոդ Ամբրուազ Ռենիեն (1746-1814), Նապոլեոնի կողմից ստացել է Մասսայի դուքսի տիտղոս։ Փարիզյան դե Մասսա հյուրանոցը պատկանել է նրա սերունդներին մինչ Ֆրանսիական գրողների միության ղեկավար կայան դառնալը։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասսայի տնտեսությունը, ինչպես և ողջ տարածաշրջաններինը, խոշոր ձեռնարկությունների փակվելուց հետո, հիմնվել է 3 բաղադրիչների՝ կառավարման, առևտրի և ծառայությունների վրա։ Այդ «երեք սյուները» այժմ ծառայում են տեղի բնակչության եկամտի աղբյուրների ստեղծմանը։ Մոտակայքում երիտասարդների զբաղվածության հնարավորության բացակայությունը, խոշոր իտալական քաղաքներում հանգեցրել է բնակչության ներհոսքի։ Տարածաշրջանում մշակված զբոսաշրջության ոլորտը լավ հնարավորություն է ապահովում աշխատանք փնտրողներին, նույնիսկ եթե այդ աշխատանքը սեզոնային է (հիմնականում ամռանը)։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրի հուշարձաններից այս քաղաքում տեղակայված են XV–րդ դարի ռենեսանսի դարաշրջանի դղյակը, վաղբարոկյան իշխանական պալատ և տաճար։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարինա դի Մասսա ավանը շատ անգամներ է ընդունել Ջիրո դ’Իտալիա հեծանվային մրցումների փուլերից մեկը։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|