Ուլտրամարին
| Ուլտրամարին | |
|---|---|
| Գունային կոորդինատներ |
Ուլտրամարին, անօրգանական պիգմենտ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուլտրամարինը սինթետիկ նատրիումի ալյումինոսիլիկատ է, որը պարունակում է նատրիումի պոլիսուլֆիդներ։ Կախված կազմությունից՝ այն կարող է լինել սպիտակ, կանաչ, կապույտ, մանուշակագույն և կարմիր։
Ուլտրամարինի գույնային բնութագիրը կախված է նատրիումի պոլիսուլֆիդներից։
Ուլտրամարինը համապատասխանում է ընդհանուր բանաձևին. , որտեղ :
Առավել գործնական նշանակություն ունի հագեցած կապույտ գույնի բարձրսիլիցիումային պոլիծծմբային արգասիքը, որը համապատասխանում է հետևյալ բաղադրությանը՝
Կախված ծծմբի պարունակությունից և ալյումինի և սիլիցիումի հարաբերակցությունից, առանձնանում են հետևյալ կապույտ ուլտրամարինները.
- ցածր ծծմբային և ցածր սիլիցիումային` կանաչավուն երանգով;
- պոլիծծմբային և ցածր սիլիցիումային;
- բարձր ծծմբային և բարձր սիլիցիումային՝ կարմրավուն երանգով։
Անկախ բաղադրությունից և գույնից, բոլոր ուլտրամարիններն ունեն միևնույն բյուրեղային ցանցը, որն ունի բնական ուլտրամարինը (լապիս լազուր)։
Ուլտրամարինը չունի հակակոռոզիոն հատկություններ, բարակ ծածկույթով (փայլուն) (ծածկողունակությունը՝ 120 գ/մ²), ջերմա-լուսակայուն է, բայց ֆոտոակտիվ է, որի պատճառով չի կարող կիրառվել եղանակային անջրանցիկ ծածկույթների համար։ Դիմացկուն է ալկալիների նկատմամբ, բայց քայքայվում է թթուներով՝ ծծմբաջրածնի անջատմամբ։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն օգտագործվում է կոմպոզիտային նյութերում որպես գունանյութ։ Այն լայնորեն օգտագործվում է սպիտակ ներկերի և լաքերի, տեքստիլի, թղթի, պլաստմասսայի, շաքարի և այլ նյութերի դեղին երանգը հեռացնելու և կապտերանգ հաղորդելու համար
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուլտրամարինի արտադրական գործընթացը իրականացվում է երկու փուլով՝ ջերմային եղանակով։ Նուրբ աղացած հումքը, որը բաղկացած է ալյումինոսիլիկատից` կաոլինից, ամորֆ սիլիցիումի երկօքսիդից (ինֆուզորիտ հող), սոդա, ծծումբ, կոքս կամ սկիպիդար (բիտում), բրիկետացված է և ենթարկվում է թրծման՝ առանց օդի հասանելիության։ Սկզբում 450 °C ջերմաստիճանի դեպքում ձևավորվում են պոլիսուլֆիդներ և ջուրը հանվում է, այնուհետև 780-800 °C ջերմաստիճանում ստացվում է միջանկյալ արգասիք՝ կանաչ ուլտրամարին։
Օքսիդացնող թրծման երկրորդ փուլում, օդի հասանելիությամբ և 450 °C ջերմաստիճանով, տեղի է ունենում կանաչ ուլտրամարինը դառնում է կապույտ, իսկ ավելցուկային ծծումբը հեռացվում է։
Հումքը թրծվում է հաջորդաբար՝ երկու անընդմեջ պտտվող վառարաններում։ Թրծված կիսաֆաբրիկատը ենթարկվում է թաց աղացման, լվացման միջոցով աղազերծման, ջրազերծման և չորացման։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ермилов П. И., Индейкин Е. А., Толмачев И. А. Пигменты и пигментированные лакокрасочные материалы. — Л. Химия, 1987
- Беленький Е. Ф., Рискин И. В. Химия и технология пигментов. — Л., Химия, 1974
- Сырьё и полупродукты для лакокрасочных материалов. Տեղեկատվական ձեռնարկ, խմբ․ Մ․ Գոլդբերգ, — М.: Химия, 1978
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.britannica.com/technology/ultramarine-pigment
- https://brockhaus.de/ecs/enzy/article/ultramarin
- https://id.loc.gov/authorities/subjects/sh85139474.html
- https://academic.microsoft.com/#/detail/2909238081 Արխիվացված 2019-09-24 Wayback Machine
- https://ru.wikipedia.org/wiki/Microsoft_Academic
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլտրամարին» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 212)։ |