Մարկ Ռոթկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարկ Ռոթկո
անգլ.՝ Mark Rothko
Consuelo Kanaga, Mark Rothko, Yorktown Heights, ca. 1949.jpg
Ի ծնեռուս.՝ Маркус Яковлевич Роткович
Ծնվել էսեպտեմբերի 25, 1903(1903-09-25)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրԴաուգավպիլս, Dvinsk County, Vitebsk Governorate, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 25, 1970(1970-02-25)[1][2][4][5] (66 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան[7], Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Լինքոլնի ավագ դպրոց
Մասնագիտություննկարիչ և համալսարանի պրոֆեսոր
Ոճաբստրակտ էքսպրեսիոնիզմ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՆարնջագույն, կարմիր, դեղին, Նարինջագույն և դեղին, No. 10, Rothko Chapel?, No. 1?, No. 2?, No. 3?, No. 3?, No. 4?, No. 5? և No. 6 (?)?
ԱշակերտներFrances Baldwin?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Mark Rothko Վիքիպահեստում

Մարկ Ռոթկո, ի ծնե անունը՝ Մարկուս Յակովլևիչ Ռոթկովիչ (ռուս.՝ Маркус Яковлевич Роткович, սեպտեմբերի 25, 1903(1903-09-25)[1][2][3][4][5][6], Դաուգավպիլս, Dvinsk County, Vitebsk Governorate, Ռուսական կայսրություն - փետրվարի 25, 1970(1970-02-25)[1][2][4][5], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ռուս-հրեական ծագումով ամերիկացի գեղանկարիչ։ Չնայած Ռոթկոն ինքը մերժել է իր պատկանելությունը նկարչական որևէ ճյուղի, նրան ընդհանրապես բնորոշում են որպես աբստրակտ էքսպրեսիոնիստ։ Նա Ջեքսոն Պոլլոքի և Ուիլհելմ Քունինգի հետ միասին համարվում է ամերիկյան հետպատերազմյան ամենահայտնի նկարիչներից մեկը։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Ռոթկոն ծնվել է Ռուսական կայսրության Վիտեբսկ նահանգի Դվինսկ քաղաքում՝ ներկայիս (Լատվիայի հանրապետության Դաուգավպիլս քաղաքում)։ Նրա հայրը՝ Յակոբ (Յակով) Ռոթկովիչը, դեղագործ և մտավորական է եղել, ով ի սկզբանե ապահովել է իր երեխաների աշխարհիկ և քաղաքական դաստիարակությունն առավել, քան կրոնականը։ Ռոթկոյի վաղ մանկությունն անցել է վախի ու սարսափի մեջ, մի միջավայրում, որտեղ հրեաները պախարակվում էին այն չարիքների համար, որ պատուհասել էր Ռուսաստանը[8]: Չնայած Յակոբ Ռոթկովիչի համեստ եկամտին, ընտանիքը լավ կրթված էր («Մենք կարդացող ընտանիք ենք», հիշում է Ռոթկոյի քույրը)[9], և Ռոթկոն տիրապետում էր ռուսերենի, հրեերենի, իդիշի և եբրայերենի։ Հոր՝ Ուղղափառ Հուդաիզմին վերադառնալուց հետո (նա այս շարժմանը հարում էր նաև երիտասարդ տարիքում) Ռոթկոյին՝ չորս երեխաներից ամենափոքրին, հինգ տարեկան հասակում ուղարկում են չեդեր (անգլ.՝ сheder), որտեղ նա սովորում է Թալմուդ, չնայած նրա քույրն ու եղբայրները սովորում էին հանրակրթական համակարգում[10]:

Արտագաղթ Ռուսաստանից դեպի ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախենալով, որ իր որդիներին շուտով կզորակոչեն Ռուսական կայսրության բանակ, Յակոբ Ռոթկովիչը Ռուսաստանից գաղթում է ԱՄՆ։ Մարկուսը մնում է Ռուսաստանում իր մոր և մեծ քրոջ՝ Սոնյայի հետ միասին։ Ավելի ուշ՝ 1913 թվականի ձմռանը, նրանք միանում են Յակոբին և մեծ եղբայրներին Օրեգոն նահանգի Փորթլանդ քաղաքում՝ ժամանելով Էլլիս կղզի։ Մի քանի ամիս անց մահանում է Յակոբը՝ ընտանիքին թողնելով առանց տնտեսական աջակցության։ Սոնյան գանձապահի աշխատանք է կատարում, մինչ Մարկուսն աշխատում է իր հորեղբոր մեծածախ վաճառքի խանութսրահում՝ աշխատողներին օրաթերթ վաճառելով[11]: Մարկուսը սկսել է դպրոց հաճախել 1913 թվականին Միացյալ Նահանգներում՝ երրորդ դասարանից արագ տեղափոխվելով հինգերորդ, և գերազանցությամբ ավարտել է միջնակարգ մակարդակը Փորթլանդում, Լինքոլնի ավագ դպրոցում, 1921 թվականին, տասնյոթ տարեկան հասակում։ Նա սովորում է իր չորրորդ լեզուն՝ անգլերենը, և դառնում հրեական համայնքի ակտիվ անդամ, որտեղ իր ճարտարությունն է ապացուցում քաղաքական քննարկումների ընթացքում։ Ինչպես իր հայրը, Ռոթկոն մեծ կարևորություն է տալիս այնպիսի խնդիրների, ինչպիսիք են բանվոր աշխատակարգի, կանանց՝ հղիության դեմ միջոցներ կիրառելու իրավունքները։ Նա լսում է ակտիվիստ Էմմա Գոլդմանի խոսքը Արևմտյան ափի իր դասախոսություններից մեկի ժամանակ[12]:

Ռոթկոն կրթաթոշակ է ստանում Եյլում։ Երկրորդ տարվա համար նրան կրթաթոշակ չի տրվում, և նա մատուցողի և առաքիչի աշխատանք է կատարում՝ ուսման վարձը վճարելու համար։ Նա գտնում էր, որ Յեյլի հասարակությունը էլիտար կյանքի մոլուցքով էր տառապում և ռասիստ էր։ Ռոթկոն և նրա ընկերներից մեկը՝ Ահարոն Դիրեքթորը, հիմնում են «Սաթրդեյ Իվնինգ Փեսթ» երգիծական ամսագիրը, որը պարսավագիր էր՝ ուղղված դպրոցի բծախնդիր, բուրժուական բնույթի դեմ[13]: Ամեն դեպքում, Ռոթկոն միշտ էլ ավելի շատ ինքնակրթված մարդ է եղել, քան աշխատասեր աշակերտ[14]: «Նրա համակուրսեցիներից մեկը հիշում է, որ նա հազիվ թե սովորում էր, սակայն կարդալու մոլուցք ուներ»։ Իր ուսումնական երկրորդ տարվա վերջում Ռոթկոն թողնում է կրթությունն ու վերադառնում քառասունվեց տարի անց՝ պատվավոր աստիճանի արժանանալուց հետո[15]:

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականի աշնանը Ռոթկոն աշխատանք է գտնում Նյու Յորքի հագուստի խանութների թաղամասում։ Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգայում իր ընկերոջը այցելության ընթացքում նա տեսնում է, թե ինչպես են ուսանողները մի նմուշ էսքիզավորում։ Ըստ Ռոթկոյի՝ սա սկիզբ է դնում իր՝ արվեստագետի կյանքին։ Հետագայում նա ընդունվում է Նյու Յորքի դիզայնի քոլեջ, որտեղ նրա ուսուցիչներից մեկն է լինում նկարիչ և դասղեկ՝ Արշիլ Գորկին։ Սա հավանաբար նրա առաջին հանդիպումն է ամերիկյան ավանգարդի ներկայացուցչի հետ, չնայած այս երկուսը երբեք չեն մտերմանում Գորկու իշխող բնավորության պատճառով։ (Գորկու՝ դասարանը ղեկավարելը Ռոթկոն անվանում է «հսկողության գերբեռնվածություն»[16])։ Այդ աշնանը նա Արվեստի ուսանողական լիգայում մասնակցում է դասընթացների, որոնք վարում է կուբիստ նկարիչ Մաքս Վեբերը՝ երիտասարդ ռուս-հրեան։ Իր ուսանողների՝ մոդեռնիզմի մասին իմանալու բուռն ցանկությանն ի պատասխան, Վեբերին, ով ֆրանսիական ավանգարդի մի մասն է եղել, սկսում են նայել որպես «մոդեռն արվեստի պատմության կենդանի շտեմարան»[17]։ Վեբերի ուսուցման ազդեցության ներքո Ռոթկոն սկսում է արվեստն ընկալել որպես զգացմունքային և կրոնական արտահայտություն, և այս շրջանի նրա նկարներն արտացոլում են իր ուսուցչի ազդեցությունը[18]։ Տարիներ անց, երբ Վեբերը ներկա է գտնվում իր նախկին ուսանողների աշխատանքների ցուցադրությանը և իր հիացմունքն արտահայտում, Ռոթկոն համակվում է չափազանց մեծ գոհունակությամբ[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mark Rothko
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 Discogs — 2000.
  7. Mark Rothko 1903–1970Tate.
  8. Biographical information for this entry is taken from James E.B. Breslin and Dore Ashton.
  9. Breslin, p. 14.
  10. Breslin, pp. 18-19.
  11. Breslin, pp. 21-22, 24, 32.
  12. Breslin, pp.34-35.
  13. Stigler, Stephen M., "Aaron Director Remembered". 48 J. Law and Econ. 307, 2005.
  14. Ashton, p. 10.
  15. Breslin, pp. 47-54.
  16. Hayden Herrera, Arshile Gorky: His Life and Work (New York: Farrar Straus Giroux, 2003), pp. 129-130.
  17. Ashton, p. 11.
  18. Breslin, pp. 62-63. Ashton, an art historian and close friend of Rothko's, goes further: "Weber presided over [Rothko's] early development" (p. 19).
  19. Ashton, p. 69.