Էմմա Գոլդման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Գոլդման
անգլ.՝ Emma Goldman
Դիմանկար
Ծնվել էհունիսի 27, 1869(1869-06-27)[1][2][3]
ԾննդավայրԿաունաս, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էմայիսի 14, 1940(1940-05-14)[2][3] (70 տարեկան)
Մահվան վայրՏորոնտո, Կանադա[4]
ԳերեզմանԻլինոյս և Հայմարկետի նահատակների հուշարձան[5]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԱՄՆ[6] և  Միացյալ Թագավորություն[6]
Կրոնաթեիզմ
Ազդվել էՌալֆ Ուոլդո Էմերսոն, Ֆրիդրիխ Նիցշե, Johann Most?, Հենրի Դեյվիդ Թորո, Պյոտր Կրոպոտկին, Միխայիլ Բակունին, Մերի Ուոլսթոնքրաֆթ, Նիկոլայ Չեռնիշևսկի, Օսկար Ուայլդ և Մաքս Շտիրներ
ԵրկերLiving My Life?[7], Անարխիզմ և այլ էսսեներ[8], The Social Significance of the Modern Drama?, My Disillusionment in Russia?[9] և My Further Disillusionment in Russia?[10]
Մասնագիտությունքաղաքական ակտիվիստ, անարխիստ, լրագրող, քաղաքական փիլիսոփա, կանանց իրավունքների պաշտպան, դասախոս, հրատարակիչ, հակապատերազմային ակտիվիստ, ինքնակենսագիր, բուժքույր, գրող և փիլիսոփա
ԱմուսինJacob Kershner?
Ստորագրություն
Изображение автографа
 Emma Goldman Վիքիպահեստում

Էմմա Գոլդման (անգլ.՝ Emma Goldman, հայտնի է նաև Կարմիր Էմմա անունով, հունիսի 27, 1869(1869-06-27)[1][2][3], Կաունաս, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - մայիսի 14, 1940(1940-05-14)[2][3], Տորոնտո, Կանադա[4]), 20-րդ դարի առաջին կեսին հայտնի հյուսիսամերիկացի անարխիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Գոլդմանը ծնվել է Կովնոյում հրեա ընտանիքում (այժմ՝ Կաունաս, Լիտվա), որտեղ նրա ընտանիքն ուներ փոքրիկ հյուրանոց։ Երբ նա 13 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ։ Դա քաղաքական ճնշումների ժամանակաշրջանն էր, որը հաջորդեց Ալեքսանդր 2-րդ ցարի սպանությանը։ Այդ տարիներին հեղափոխական տրամադրությունը շատ տարածված էր երիտասարդների շրջանում։ Այդ հափշտակությունից չխուսափեց նաև Էմման։

17 տարեկանում Էմման իր ավագ քույր Ելենայի հետ արտագաղթեց ԱՄՆ, որտեղ սկսեցին աշխատել Նյու Յորք նահանգի Ռոչեսթր քաղաքի տեքստիլի գործարանում։ 1887 թվականին Էմման ամուսնացավ գործարանի աշխատող Ջեյկոբ Քերշների հետ և ստացավ ամերիկյան քաղաքացիություն։ Չորս անարխիստներին կախաղան հանելու մասին տեղեկագիրը, որոնք մասնակցել էին Չիկագոյի Հայմարքեթյան խռովությանը, դրդեցին Էմմային մասնակցելու ամերիկյան անարխիստական շարժմանը։ Նա ամուսնալուծվեց ամուսնուց, բաժանվեց քրոջից և տեղափոխվեց Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաք, ապա՝ Նյու Յորք։ Այդ շրջանում նրա վրա մեծ ազդեցություն էր թողել Յոհան Մոստի խոսքերը, որը պաշտպանում էր քաղաքական և սոցիալական նպատակներին հասնելու բռնության օրինաչափականությունը։

Նյու Յորքում Էմման ծանոթացավ Ալեքսանդր Բերկմանի հետ, որն այդ շրջանում ԱՄՆ-ի անարխիստական շարժման կարևորագույն դեմքերից էր։ Նրանք սկզբից սիրային կապի մեջ էին, իսկ հետո մնացին ընկերներ մինչև 1936 թվականին Բերկմանի մահը, երբ Էմման Նիս եկավ մեռնող Բերկմանի մոտ նրա անհաջող ինքնասպանության փորձից հետո։ Ոգեշնչվելով Մոստի դրույթներով՝ նրանք սկսեցին նախագծել որոշակի գործողություներ, որոնք անհրաժեշտ էին հեղափոխության նպատակների համար։

Գոլդմանը և Բերկմանը մասնակցեցին Հոումսթեդի շուրջը տեղի ունեցած գործադուլին, որի ժամանակ աշխատավորները վերցրին գործարանը և դուրս արեցին ղեկավարներին, որից հետո դետեկտիվ Պինկերտոնը ուժով դուրս արեց նրանց գործարանից (մի քանի մարդ մահացավ)։ Բերկմանը մահափորձ պլանավորեց և իրականացրեց գործարանի ղեկավար Հենրի Կլեյ Ֆրիկի նկատմամբ։ Բերկմանը կալանավորվեց և դատապարտվեց 22 տարի բանտային կալանքի։ Էմման ակտիվորեն պայքարում էր Բերկմանի ժամանակից շուտ ազատման համար և հասավ այն բանին, որ նա դուրս եկավ բանտից 1906 թվականին՝ մնալով բանտում միայն 14 տարի։

1893 թվականին Գոլդմանը շատ շրջագայեց երկրում՝ հանդես գալով ձախ շարժմանը սատարող ելույթներով, և այդ նույն թվականին նա առաջին անգամ ձերբակալվեց ու տարվեց Բլեքվել Այլենդ բանտ սեփականազրկության կոչերի համար, որը նա անում էր Յունիոն սքվերում գործազուրկների առաջ (Պահանջե՛ք աշխատանք։ Եթե ձեզ չեն տալիս աշխատանք, պահանջե՛ք հաց։ Եթե ձեզ չեն տալիս հաց, վերցրե՛ք ինքներդ)։ Նյու Յորքի դատավորը, հավատալով մեկ ականատեսի վկայությանը և մերժելով 12 վկաների պաշտպանությունը, Էմմային դատապարտեց մեկ տարվա բանտարկության։

Երկրորդ անգամ Էմման բանտարկվեց ինը ընկերների հետ 1901 թվականի սեպտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Ուիլյամ ՄակՔինլիի նկատմամբ մահափորձի նախապատրաստությանը մասնակցելու համար։ Դրանից մի քանիր օր անց սեպտեմբերի 6-ին, լեհ էմիգրանտի որդի Լեոն Չոլգոշը մահացու վիրավորեց ՄակՔինլիին Համամերիկյան ցուցահանդեսի բացման ժամանակ Բուֆֆալոյում։ Մահափորձից առաջ մի քանի շաբաթ Չոլգոշը հանդիպել էր Գոլդմանի հետ և քննարկել անարխիզմի տեսական խնդիրներ։ Էմմայի մասնակցությունը մահափորձի պլանավորմանը չապացուցվեց, և սեպտեմբերի 24-ին Էմման ազատվեց բանտից։

Բերկմանի՝ բանտից դուրս գալուց հետո Գոլդմանի հետ նախաձեռնեցին ամենամսյա «Մայր հող» թերթի հրատարակում, որում Էմման մեկնաբանում էր տեղի ունեցող իրադարրձությունները անարխիստական ֆեմինիզմի տեսանկյունից։ Թերթում հրատարակվում էին նշանավոր անարխիստների աշխատանքներ, նաև Լև Տոլստոյի և Նիցշեի, որոնց հայացքները մեծ ազդեցություն էին թողել Գոլդմանի վրա։

1908 թվականին Էմման զրկվեց ամերիկյան քաղաքացիությունից։ Սակայն նա շարունակեց հանդես գալ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում դասախոսություններով՝ քարոզելով անարխիզմ։ Իր քարոզներում նա դեմ էր արտահայտվում ամուսնությանը, կանանց կոչ էր անում ազատագրվել, այսինքն՝ «ազատ սիրուն»։

1914 թվականին նա մասնակցում էր Ջոն Ռոկֆելլերի դեմ անարխիստների բողոքի ցույցերին, որոնք ոստիկանները բռնի ուժով ցրեցին։ Բերկմանը և նրա ընկերներից չորսը որոշեցին վրեժ լուծել Ռոկֆելլերից՝ պայթեցնելով Նյու Յորք նահանգում գտնվող նրա ամառանոցը։ Ռումբը հավաքեցին Գոլդմանի տանը, 1914 թվականի հուլիսի 4-ին ռումբն ինքնաբերաբար պայթեց՝ ոչնչացնելով երեք դավադիրներին, որոնք գտնվում էին բնակարանում և վիրավորելով մի հանի հարևանների։ Հայտնի չէ՝ գիտեր արդյոք Էմման ռումբի մասին, բայց հաջորդ տարի նա բաժանվեց Բերկմանից, որը հեռացավ Սան Ֆրանցիսկո, որտեղ հիմնեց հեղափոխական «Պայթյուն» թերթը։

1916 թվականի փետրվարի 11-ին Էմման կրկին ձերբակալվեց։ Այս անգամ ծնելիության կարգավորման մասին գրականության տարածման համար (Գոլդմանը աբորտը համարում էր կնոջ ծանր սոցիալական դրության ողբերգական հետևանք)։ Բանտում նա ծանոթացավ Լուիջի Գալեանիի հետնորդ Գաբրիեալ Սեգատա Անտոլինիի հետ։

Գոլդմանի հաջորդ բանտարկությունը եղավ 1917 թվականին. համաձայն Լրտեսության մասին օրենքի 1917 թվականին նա ձերբակալվեց «Չորակոչի դեմ լիգայի» ստեծման և այլ գործողությունների համար, որով նպաստում էր քաղաքացիների՝ զորակոչից խույս տալուն։ Գոլդմանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա բանտային կալանքի։

1919 թվականի վերջին Էմմա Գոլդմանը, Ալեքսանդր Բերկմանը և արտաքասվածների մի խումբ նստեցին շոգենավ («խորհրդային տապան») և ուղարկվեցին Խորհրդային Ռուսաստան։ ՌԽՍՀ-ում Գոլդմանը մեծ աջակցություն ստացավ, չնայած անարխիստների և կոմունիստների ուղիները վաղուց էին հեռացել։ Շուտով Գուլյայպոլեում տեղի ունեցավ նրա հանդիպումը Նեստոր Իվանովիչ Մախնոյի հետ։ Սակայն պարզվեց, որ իրականությունը հեռու էր պատկերացումներից։ Էմման Ռուսաստանում ապրեց երկու տարի (այդ ընթացքում նա հանդիպեց իր ծանոթներ Ջոն Ռիդի և Լուիզա Բրայանտի հետ) և առաջին իսկ սահմանը հատելու հնարավորության ժամանակ թողեց «աշխարհում առաջին աշխատավորների ու գեղջուկների տերությունը»։

Մի քանի տարի Էմման Անգլիայից Ֆրանսիա էր թափառում հին ընկերների մոտ, մինչև որ Պեգգի Գուգենհայմը գումար հավաքեց և Գոլդմանի համար տնակ գնեց Սեն Տրոպեում, որտեղ նա ապրեց մի քանի տարի։

1936 թվականին Գոլդմանը գնաց Իսպանիա, որպեսզի աջակցի հանրապետական կառավարությանը բռնապետ Ֆրանկոյի դեմ պայքարում։

Էմմա Գոլդմանը մահացավ 1940 թվականին Տորոնտոյում, թաղվել է Իլլյոնս նահանգի Ֆորեսթ Պարկ քաղաքում։

Էմմա Գոլդմանի գերեզմանին գրված է «Liberty will not descend to a people, a people must raise themselves to Liberty» («Ազատությունը չի ժառանգվում ժողովրդին, ժողովուրդը պետք է ինքը աճի մինչև Ազատություն»)։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Գոլդման» հոդվածին։