Ռոթկոյի մատուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոթկոյի մատուռ
Rothko chapel.jpg
Տեսակպատկերասրահ և մատուռ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
ՏեղագրությունՀյուստոն[1]
Հիմնադրված է1971
Կայքrothkochapel.org

Ռոթկոյի մատուռ (անգլ.՝ Rothko Chapel), ոչ դենոմինացիոն մատուռ, որը գտնվում է ԱՄՆ-ում՝ Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում։ Հիմնադրել են Ջոն և Դոմինիկ դե Մելվիլները։ Կահավորանքը ծառայում է ոչ միայն մատուռին, այլև ժամանակակից արվեստի ստեղծագործություն է։ Պատերին կան Մարկ Ռոթկոյի 14 նկար՝ արված սև գույնի տարբեր երանգներով։ Նկարիչը մեծ ազդեցություն է ունեցել շինության ձևի ընտրության հարցում. ութանկյունու, ներգծված խաչի և հենց մատուռի դիզայնի։ Մատուռը գտնվում է քաղաքի կենտրոնից 2 մղոն հարավ-արևմուտք՝ արվարձանային շրջանում, տեղակայված է շինության, որտեղ գտնվում է դե Մենիլի հացաքածուն և Սուրբ Թոմասի համալսարանիկամպուսում գտնվող Սուրբ Վասիլի մատուռի միջև։

2000 թվականի սեպտեմբերի 16-ին Ռոթկոյի մատուռը ներառվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։ Սյուզեն Բարնսը հավաստում է, որ «Ռոթկոյի մատուռը դարձել է առաջին լայն տիեզերական կենտրոնը աշխարհում, սուրբ վայր՝ բաց բոլոր կրոնների համար և չի պատկանում ոչ ոքի։ Այն դարձել է միջազգային մշակույթների, կրոնական և փիլիսոփայական փոխանակումների, համազրույցների կենտրոն։ Բոլոր դավանանքների մարդկանց անձնական աղոթավայր[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Ջոն և Դոմինիկ դե Մենիլները (նաև մոտակա Մենիլ հավաքածուի ստեղծողներն են) հանձնարարել են Ռոթկոյին ստեղծել մեդիտատիվ տարածություն՝ լցված իր նկարներով։ Պահանջներից մեկն այն էր, որ նկարները համադրվեն տեղի հետ։ Քանի որ Ռոթկոն ուներ նախագծման ստեղծագործական լիցենզիա, մատուռի նախագծի համար հակասության մեջ է մտնում նախագծի նախնական ճարտարապետ Ֆիլիպ Ջոնսոնի հետ։ Արդյունքում նախագծերը անցել են ճարտարապետների մի քանի ստուգում։ Ռոթկոն շարունակել է աշխատել նախ Հավարդ Բարնսթոունի, ապա՝ Յուջին Օդրիի հետ, բայց արդյունքում չի ապրել մինչև մատուռի կառուցումը, որը բացվել է 1971 թվականին։ Դեպրեսիաի հետ երկարատև պայքարից հետո Ռեթկոն 1970 թվականի փետրվարի 25-ին մահացել է՝ ինքնասպանություն գործելով իր նյույորքյան ստուդիայում։

1973 թվականին Ռոթկոյի մատուռը դարձել է արդարության և ողջ աշխարհում ազատության համազրույցների կենտրոն։ Առաջին համազրույցը գրավել է գիտնականներ Լիվանից, Պարսկաստանից, Պակիստանից, Նիգերիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից։ 1981 թվականին ստեղծվել է «Ռոթկո մատուռի ճշմարտության և ազատության հավատարմության համար մրցանակ»-ը։ Իսկ 1986 թվականին հաստատվել է Օսկար Ռոմորոյի՝ Սան Սալվադորի արքեպիսկոպոսի պատվին (որը սպանվել էր 1890 թվականի մարտի 28-ին) երկրորդ մրցանակը։ Այս մրցանակներով պարգևատրվում են մարդիկ և կազմակերպությունները, որոնք պայքարում են մարդկանց իրավունքների համար։ 1991 թվականին իր 20-ամյա տարեդարձն է նշել Քարթեր-Մանիլ մարդկանց իրավունքների հիմնադրամի (որը հիմնադրել էր նախկին նախագահ Ջիմի Քարթերը) հետ համատեղ։ Նելսոն Մանդելան հիմնական զեկուցողն էր և ստացել է Ռոթկո մատուռի հատուկ մրցանակը։ 1999 թվականի սկզբին Ռոթկո մատուռը հիմնավերանորոգման համար փակվել է։ Նկարները ժամանակից շուտ ծերացման նշաններ էին էին ցույց տալիս, և նրանցից ամենամեծերը չէին կարող տեղափոխվել վերանորոգման համար։ 2000 թվականին մատուռը 18-ամսյա վերանորոգումից հետո, որի համար ծախսվել է 1,8 մլն դոլար, կրկին բացվել է[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուռն իրենից ներկայացնում է ոչ ճիշտ ութանկյուն աղյուսե շինություն՝ մոխրագույն և վարդագույն ծեփված պատերով և առաստաղի միջնապատով։ Այն ծառայում է որպես մեդիտացիայի վայր, կոնֆերանսների դահլիճ և կահավորված է մեդիտացիայի համար 8 հասարակ շարժական նստարանով։ Մատուռի գրադարանում հասանելի են տարբեր կրոնների սուրբ գրքեր[4]։ Ամեն տարի մատուռ են այցելում մոտ 55 000 մարդ[4]։

Արվեստի ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտրված կոթողը Ռոթկո մատուռի դիմաց

Մատուռը բացի հենց շինությունից, կապված է արվեստի գեղագրության, քանդակագործության և երաժշտության բնագավառների մի քանի ստեղծագործությունից։

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուռում ցուցադրված է Ռեթկոյի 14 նկար։ Երեք պատերին տեղադրված են եռապատկերներ, այն դեպքում, երբ մյուս 5 պատերը զբաղված են տարբեր նկարներով։ 1964 թվականից Ռեթկոն սկսել է նկարել սև նկարների շարք, որոնք ներառում էին նաև այլ մուգ նրբերանգներ և տեքստուրային էֆեկտներ։ Մատուռի պատերը զարդարող զանգվածային սև կտավները դիտող այցելուների տված տիպիկ հարցն է. « Որտե՞ղ են նկարները»։

Դե Մենիլը Ռոթկոյին նկարները պատվիրել է 1964 թվականին։ 1964 թվականի աշնանից մինչև 1967 թվականի գարուն նկարիչը նկարել է 14 մեծ նկար և 4 պահուստային նկար, որոնք պարունակում էին 1964 թվականի սև նկարների շատ գծեր[5]։

Քանդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուռի առաջ տեղադրված է քանդակագործ Բարեթ Նյումանի «Կոտրված կոթողը» (1963–1967 թվականներ)։ Քանդակը գտնվում է Ֆիլիպ Ջոնսի մշակած և Մարտին Լյութեր Քինգին նվիրված ավազանում։ Քանդակը ի սկզբանե կանգնած էր Վաշինգտոնում՝ Կոլումբիա նահանգում, և դե Մենիլսը 1969 թվականին առաջարկել է Հյուստոին որպես Մարտին Լյութեր Քինգի հուշարձան՝ քաղաքապետարանի դիմաց տեղադրելու համար։ Հյուստոնը հրաժարվել է նվերից և դե Մենիլսը քանդակը և նկարները նվիրել է Ռոթկոյին՝ Ռոթկոյի մատուռը կառուցելու համար[6]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորտոն Ֆելդմանի ամենահայտնի երաժշտական պիեսներից մեկը ոգեշնչվել և գրվել է մատուռում կատարելու համար․ այն նաև անվանում են «Ռոթկո Կապելլա» (1971)։ Երաժիշտ Փիթեր Գաբրիելն մատուռ այցելելուց հետո իր երգերից մեկն անվանել է «Տասնչորս սև նկար»[7]։ Դևիդ Դոնդերոն գրել է «Rothko Chape» անվանումով երգը, որը հայտնվել է նրա 2007 թվականի Simple Love ալբոմում[8]։

Խոստովանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով սոցիալական արդարության գեղարվեստական և հոգևոր առաջնորդների երկխոսության կենտրոն՝ մատուռը արժանացել է մի քանի աչքի ընկնող պարգևների։ Ռոթկոյի մատուռը նաև անցկացնում է Օսկար Ռոմերոյի երկամյա մրցանակը[9]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուռը արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Հյուստոնի բահայի համայնքից խաղաղության մրցանակի (1998), թանգարանային շրջանի գործարար դաշինքի համայնքի մրցանակի (2000), Ջեյմս Լ. Թաքերի միջդավանական մրցանակի (2004), The Park People-ի (2005) կողմից «Քաղաքային կանաչ» պարգևի և Հյուստոնի խաղաղության և արդարության կենտրոնի (2008) պարգևների[10]։

Օսկար Ռոմերոյի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին պարգևատրվածների թվում էր եպիսկոպոս Պրոանոն, կարդինալ Արնսը, Սալիմա Գազելին և Բարետա Կասերեսը։

Վանդալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 18-ին ենթարկվել է վանդալիզմի. անհայտ մարդիկ սպիտակ ներկ են լցրել մատուռի մուտքի մոտ և ավազանի մեջ՝ «Կոտրված կոթողի» շրջակայքում։ «Սպիտակ լինելը դա նորմալ է» գրությամբ թռուցիկներ են տարածվել[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Barnes, Susan The Rothko Chapel: an act of faith. — Rothko Chapel, 1989. — С. 126. — ISBN 978-0-945472-00-1 Quote on p. 108, reprinted in the NRHP Nomination form.
  3. Shaila K. Dewan (June 15, 2000), Restoring Rothko's Chapel and His Vision New York Times.
  4. 4,0 4,1 Dowell Pat (2011-03-01)։ «Meditation And Modern Art Meet In Rothko Chapel» (text, photographs, and audio (5 minutes 33 seconds))։ National Public Radio։ Վերցված է 2011-03-02 
  5. In the Tower: Mark Rothko Կաղապար:Архивировано, exhibition catalog, National Gallery of Art, Washington, February 21, 2010–January 2, 2011. Accessed March 2, 2011.
  6. Gray Lisa (2006-01-16)։ «MLK MEMORIAL, Broken Obelisk battle-born»։ Houston Chronicle։ էջ 1։ Վերցված է 2011-03-02 
  7. «Albion.edu»։ Արխիվացված է օրիգինալից 2006-08-13-ին։ Վերցված է 2019-09-13 
  8. «The Houston Chronicle»։ Houston Chronicle։ 1986-04-13 
  9. «The Óscar Romero Award»։ RothkoChapel.org։ Վերցված է 2018-04-23 
  10. Rothko Chapel Celebrates 40 Years, 1971–2011 Rothko Chapel, Houston.
  11. West Allyn (2018-05-22)։ «Houston's Rothko Chapel vandalized with paint, handbills: 'It's okay to be white'»։ Houston Chronicle (Hearst Newspapers, LLC)։ Վերցված է 2018-08-05