Մարքիզ դը Լաֆայետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարքիզ դը Լաֆայետ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 6, 1757(1757-09-06)[1][2][3][…]
ԾննդավայրChavaniac-Lafayette
Մահացել էմայիսի 20, 1834(1834-05-20)[4][5] (76 տարեկան)
Մահվան վայրformer 1st arrondissement of Paris, Փարիզ
ԳերեզմանPicpus Cemetery
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԱՄՆ
ԿրթությունՓարիզի համալսարան, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և College Duplessis?
Մասնագիտությունսպա, քաղաքական գործիչ, ազնվական և բանակի սպա
ԱմուսինAdrienne de Noailles, Mademoiselle d'Ayen?
Ծնողներհայր՝ Michel du Motier, Marquis de La Fayette?, մայր՝ Marie Louise Jolie de La Rivière?
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՖելյաններ, Liberal Party? և Doctrinaires?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Emkendorfer Kreis?
ԵրեխաներGeorges Washington de La Fayette?, Henriette du Motier de Lafayette?, Anastasie du Motier de Lafayette? և Virginie du Motier de Lafayette?
Ստորագրություն
Изображение автографа
 Gilbert du Motier, Marquis de La Fayette Վիքիպահեստում

Մարի Ժոզեֆ Պոլ Իվ Ռոշ դյու Մոտիե, մարքիզ դը Լա Ֆայետ (Լաֆայետ[7]). ֆրանսերեն՝ Marie Joseph Paul Yves Roch Gilbert du Motier, Marquis o Lafayette[8] (ֆրանսերեն արտասանութամբ՝ ​, սեպտեմբերի 6, 1757(1757-09-06)[1][2][3][…], Chavaniac-Lafayette - մայիսի 20, 1834(1834-05-20)[4][5], former 1st arrondissement of Paris, Փարիզ), ֆրանսիական և ամերիկյան քաղաքական գործիչ, երեք հեղափոխությունների նշանավոր մասնակից՝ ԱՄՆ-ի Անկախության պատերազմի, Ֆրանսիական մեծ հեղափոխության և 1830 թվականի հուլիսյան հեղափոխության։ Ազգային հերոս է համարվում և՛ Ֆրանսիայում, և՛ ԱՄՆ-ում։ Նրան անվանում են նաև «երկու աշխարհների հերոս» (Le Héros des Deux Mondes)[9]: Եզակի օտարերկրացիներից է, ում շնորհվել է ԱՄՆ-ի պատվավոր քաղաքացու կոչում։ Եղել է արիստոկրատ և մասոն[10]։ Ալֆոնս դը Լամարտինը, բնութագրելով Լաֆայետին, ասել է, որ նա իր մասնակցած հեղափոխություններին ու ժողովրդավարությանը հաղորդել է իր բնավորության էական գիծը՝ ազնվություն[11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1777 թվականից կամավոր մասնակցել է անգլիացիների դեմ ամերիկյան գաղութաբնակների մղած անկախության պատերազմին։ Ջորջ Վաշինգտոնը նրան վստահել է ազատագրական բանակներից մեկի հրամանատարությունը, շնորհել գեներալի կոչում։ Լաֆայետի ղեկավարած բանակը առանցքային դեր է խաղացել Յորքթաունի 1781 թվականի ճակատամարտում, որտեղ վճռվել է Անկախության պատերազմի ելքը։

Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ վերադառնալով հայրենիք՝ գեներալ Լաֆայետը դարձել է արիստոկրատ կարևոր առաջնորդներից մեկը։ Եղել է Գլխավոր շտատների անդամ, այնուհետև՝ Փարիզի ազգային գվարդիայի հրամանատար։ 1791 թվականի հուլիսի 17-ին ազգային գվարդիան նրա հրամանատարությամբ հարձակվել է Մարսյան դաշտում (հրապարակում) բողոքի ստորագրահավաք կատարող անզեն ամբոխի վրա, սպանել շուրջ 50 մարդու, որի հետևանքով Լաֆայետի ժողովրդականությունը լուրջ հարված է ստացել։ Հետագայում նա որպես բանակի հրամանատար մասնակցել է Ավստրիայի դեմ պատերազմին։ 1792 թվականի հունիսի 28-ին յակոբինյան ակումբը ջախջախելու և պետական հեղաշրջում կատարելու անհաջող փորձ է կատարել, որից հետո Ազգային ժողովը նրան զրկել է բանակի հրամանատարությունից, և նա, իր շտաբով հանդերձ, անցել է ավստրիացիների կողմը։ Վտարանդության մեջ գտնվելու ժամանակ բանտ է նետվել Ավստրիայում և Պրուսիայում։ Իշխանության եկած Նապոլեոնը 1799 թվականին ազատել է նրան բանտից, թույլատրել, որ վերադառնա հայրենիք։ 1830 թվականի հուլիսյան հեղափոխության ժամանակ Լաֆայետը եղել է ազգային գվարդիայի հրամանատարը, եռանդուն կերպով պաշտպանել Լյուդովիկ Ֆիլիպ Առաջին արքային, հետագայում միացել է ընդդիմությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 Leepson M. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  6. https://www.amacad.org/sites/default/files/media/document/2019-10/electionIndex1780-1799.pdf
  7. В 1789 году изменил свою фамилию, чтобы она писалась слитно
  8. Marquis de Lafayette in French
  9. Carlier Jeannie, Lafayette, Héros des deux Mondes, Payot, 1988.
  10. Ludwik Hass, Wolnomularstwo w Europie Środkowo-Wschodniej w XVIII i XIX wieku, 1982, s. 321.
  11. Alphonse de Lamartine (1989) Kopstukken uit de Franse Revolutie, p. 33

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն
  • «Лафайет, Мари-Жан-Поль». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Богучарский В. Я. Маркиз Лафайет — деятель трёх революций. М.: 1899.
  • Черкасов П. П. Генерал Лафайет: Исторический портрет / Отв. ред. д-р ист. наук А. Г. Арбатов; Рецензент А. С. Черняев; Академия наук СССР. — М.: Наука, 1987. — 176, [8] с. — (История и современность). — 58 300 экз. (обл.)
  • Черкасов П. П. Лафайет: Политическая биография. — М.: Мысль, 1990. — 376 с. — 80 000 экз. — ISBN 5-244-00505-7 (в пер.)
  • Демьянов А. А. Клуб 1789 года. Люди и идеи // Французский ежегодник 2001. М., 2001. с. 165—186.
Այլ լեզուներով
  • Regnault-Warin. Mémoires pour servir à la vie du général L. Париж: 1824
  • Voyage du général L. aux Etats Unis en 1824—25. Париж: 1826
  • Sarrans. L. et la révolution de 1830. 2-е изд. Париж: 1832
  • Mémoires, correspondance et manuscripts du général L. Париж: 1837—1838
  • Büdinger. L., ein Lebensbild. Лейпциг, 1870
  • Büdinger. L. in Oester reich. Вена, 1879
  • Bayard Tuckermann. Life of general Lafayette. Нью-Йорк: 1889
  • Bardoux. La jeunesse de La Fayette. Париж: 1892
  • Bardoux. Les dernières années de La Fayette. Париж: 1892
  • Latzko, Andreas. — Lafayette. — Zürich: Rascher, 1935.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 509