Հիմնական գույներ
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հիմնական գույները երեքն են՝ կարմիրը, դեղինը և կապույտը` 3Կ: Այս գույները անհնար է ստանալ այլ գույներ իրար խառնելով, ընդհակառակը, այս երեք գույները խառնելով մենք ստանում ենք մնացած բոլոր գույները։ Հիմնական գույները, ինչպես նաև սևը և սպիտակը (որոնք գույներ չեն համարվում), իրար խառնելով՝ կարող ենք ստանալ ցանկացած գույնի ցանկացած երանգ։ Հիմնական գույներից ստացված այդ գույները և երանգները կոչվում են երկրորդային գույներ՝ երկնագույն, դեղին և բոսոր:
Գույների կոնտրաստությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջակա գույները ազդում են մեր գույների ընկալման վրա։ Օրինակ՝ դիտարկելով նկարը՝ կարելի է ընդգծել, թէ ինչ տեսք ունի նույն կարմիր քառակուսին տարբեր գույների վրա։
Սև ֆոնի վրա կարմիր քառակուսին երևում է մեծ և ավելի պայծառ։ Սպիտակ ֆոնի վրա, ընդհակառակը, կարմիրը երևում է փոքր։ Նարնջագույն ֆոնի վրա կարմիրը երևում է ավելի եթերային, իսկ բաց կապույտի վրա` ընդհակառակը, կարմիրը ասես ավելի պայծառ լինի։
Գույնի ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գույնի ստացումը բաժանվում է 2 եղանակի՝ ադետիվ մեթոդ և սուբտրակտիվ մեթոդ։
Ադիտիվ մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադետիվ մեթոդը կամ գույների միախառնելու մեթոդը աշխատում է գլխավոր երեք գույները իրար միախառնելիս։ Եթե, օրինակ, միաժամանակ էկրանի վրա ուղղորդվի երեք լուսային ճառագայթ (կարմիր, կանաչ, կապույտ), ապա նրանց պայծառությունը (ինտենսիվությունը) կառավարելով՝ կարող ենք ստանալ բոլոր մնացած գույները։
Սուբտրակտիվ մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուբտրակտիվ մեթոդը երկրորդային խաժ, դեղին և բոսոր գույների խառնումից առաջնային կարմիր, կանաչ և կապույտ գույների ստացումն է։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հիմնական գույներ կատեգորիայում։ |