Jump to content

Լազուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լազուր
Գունային կոորդինատներ

Լազուր, երկնագույնի երանգներից, ազուրիտ հանքաքարի գույն, ազուր ներկանյութի գույն, պարզ օրվա երկնքի գույն։

Վասմերի ստուգաբանական բառարանը տալիս է հին ռուսերեն ձևը՝ լազոր (ռուս.՝ лазорь)[1] (XVI դար)։ Նրա կարծիքով, փոխառությունը եկել է լեհ.՝ lazur (XV դար) կամ չեխ․՝ lazur «երկնագույն քար», որը ծագել է միջ-լատիներենից lazurium, lasurium (իտալ.՝ l’аzzurо, azurro из lazurro) արաբերենի la^zavard։

Լազուր կենդանական աշխարհում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազուրը բնության մեջ բավականին տարածված է։ Կենդանական աշխարհում՝ երկնագույն ճպուռ, կապույտ թութակ, երկնագույն ալկիոն, երկնագույն երաշտահավ, կապույտ վարսակի կարդինալ, լազուր թռչուններ, լազուր ճանճասպան, Կաբանիս տանագրա, լազուր տանագրա մեղր ծծող, երկնագույն կաչաղակ, Malurus splendens, կապտականաչավուն արա թութակ։ Չինացիները նույնպես հավատում էին լազուր վիշապի գոյությանը։

Հին ժամանակներից ի վեր լազուրային պիգմենտը ստացվել է ազուրիտից կամ կոբալտի և ուլտրամարինի խառնուրդից։ Մայա հնդիկները օգտագործել են0 ինդիգոյի, ինդիգոյի տերևների և պալիգորսկիտի հանքանյութի բարդ կազմը։ Ցանկալի գույնի զարդեր պատրաստվել են լապիս լազուլիից։ Երբ արհեստական կապույտ ներկը հայտնվել է 18 -րդ դարի սկզբին, այն կոչվել է «բեռլինյան լազուր»։

Բանահյուսության և գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Շոլոխովը լազուր է անվանել դեղնամոխրագույն տափաստանը և նույնիսկ կարմիր կարմիր կակաչը․  հարավային Դոնի վրա լազուրը սիրո գույնն է ՝ խառնված կրքի հետ[2]։

Ռուսական էպոսներում «латырь» կոչվում է կապույտ քար և ընդհանրապես «գունավոր»; «գունավոր զգեստ», այսինքն ՝ բազմագույն; «Լազուր ծաղիկներ» (լազուր, երկնքի խիտ գույն . Ռյազուի գուբերնիայում լազուրի ծաղիկը կոչվել է «գլխարկ»,  թավ վառ դեղին ծաղիկ)[3]։

  • Իգոր Գրաբարի ամենահայտնի նկարներից մեկը կոչվում է «Փետրվարյան լազուր».

Սիմվոլիզմի մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերալդիկայում լազուրը հասկացվում է ավելի լայն` ինչպես կապույտի կամ բաց կապույտի ցանկացած երանգ: Զինանշանների սև և սպիտակ վերարտադրության մեջ այն պատկերված է հորիզոնական գծերով։ Խորհրդանշում է մեծահոգություն, ազնվություն, հավատարմություն, կատարելություն, երկինք։ Լազուրի և սպիտակի համադրությամբ ամենահայտնի դրոշներից մեկը ՄԱԿ -ի դրոշն է։

Պետական խորհրդի հերալդիկ ամփոփագիրը մատնանշել է Ռուսական կայսրության դրոշի գույները` սպիտակ, կապույտ և կարմիր։ Գույները որոշվել են Սուրբ սինոդի Հերալդիկ հանձնաժողովի կողմից (УК. 006-1999-ОК_ի պահ․ ГИМР)։

Տեղանունների մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տվերում հոսում է Լազուր գետը[4]։
  • Ֆրանսիայի միջերկրածովյան ափը կոչվում է Կոտ դ'Ազուր՝ Լազուր ափ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Этимологический словарь Фасмера, стр. 349
  2. Иванов А. Тайна среднего цвета Արխիվացված 2016-03-05 Wayback Machine// Семиотический цикл. Воронеж, 2012.
  3. Первов П. Эпитеты в русских былинах // Филологические записки. Воронеж, 1901.
  4. «Горькая слеза Лазури». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լազուր» հոդվածին։
#ECECEC