Տուրբուլյան կապույտ
Արտաքին տեսք
Տուրբուլյան կապույտ | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Տուրբուլյան կապույտ, կոմպլեքսային միացություն։ Կապույտ, ջրում չլուծվող, պինդ նյութ է։ Կոլորիդային լուծույթի ձևով ստացվում է երկաթի (II) լուծելի աղերի և արյան կարմիր աղի լուծույթները միախառնելիս։ Տուրբուլյան կապույտn ունի ոչ թե Fe3[Fe(CN)6]2, այլ Fe4[Fe(CN6)3 կամ Kx Fey [Fe(CN6)zn] բաղադրությունը։ Այդ հետևանք է լուծույթի և կոմպլեքսային իոնի միջև ընթացող իոնափոխանակման՝ 4FeS04+4K3[Fe(CN)6] = 4K2S04+ +4K4[Fe, (CN)6]+Fe4[Fe(CN)6]3։ Տուրբուլյան կապույտի և բեռլինյան լազուրի նույնությունը ապացուցված է մյոսբաուերյան սպեկտրաչափական եղանակով։ Տուրբուլյան կապույտի առաջացումը օգտագործվում վերլուծական քիմիայում՝ CN, Fe2+, Fe3+ և [Fe(CN6]-3 իոնները հայտնաբերելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |