Իգոր Գրաբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Գրաբար
Iгор Iмануϊлович Грабарь
Ծնվել էմարտի 25, 1871(1871-03-25)[1][2]
ԾննդավայրԲուդա, Ավստրո-Հունգարիա և Պեշտ, Պեշտ, Հունգարիա
Վախճանվել էմայիսի 16, 1960(1960-05-16)[3][4][5][…] (89 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[3][2][6]
Ազգությունուկրաինացի
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա,  Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
Մասնագիտություննկարիչ, թանգարանագետ, արվեստագետ և ճարտարապետ
ԺանրՌեստավրացիա, գեղանկարչություն և Արվեստի պատմություն
ԱշակերտներQ111961456? և Aleksandr Grigorevitsj Maksimenko?
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ և Ստալինյան մրցանակ
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
ՄայրOlga Grabar?[6]
 Igor Grabar Վիքիպահեստում

Իգոր Էմանուիլովիչ Գրաբար (ռուս.՝ И́горь Эммануи́лович Граба́рь, մարտի 25, 1871(1871-03-25)[1][2], Բուդա, Ավստրո-Հունգարիա և Պեշտ, Պեշտ, Հունգարիա - մայիսի 16, 1960(1960-05-16)[3][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[3][2][6]), խորհրդային նկարիչ և արվեստաբան։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1843), ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի 1943) և Գեղարվեստի ակադեմիայի (1947) իսկական անդամ։

Սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1894-1896 թվականներ) և Մյունխենում՝ Աժբեի դպրոցում (1896-1898)։ Եղել է «Միր իսկուստվա» և «Ռուս նկարիչների միություն» խմբավորումների անդամ, 1905-1906 թվականներին աշխատել է «Ժուպել» ն «Ադսկայա պոչւռա» («Адская почта») հեղափոխական երգիծական ամսագրերում։ Ստեղծել է բնանկարպատկերներ («Պարզ աշնանային երեկո», 1923), դիմանկարներ («Ն․ Դ․ Զելինսկի», 1932, «Ս․ Ս․ Պրոկոֆև», 1941, երեքն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում), պատմահեղափոխական նկարներ («Վլադիմիր Իլիչ Լենինը ընդունում է գյուղացի-բանագնացներին», 1938, Վլադիմիր Իլիչ Լենինի կենտրոնական թանգարան, Մոսկվա)։ Գրաբարի «Ռուս արվեստի պատմություն» բազմահատորյակի խմբագիրներից է ու հեղինակներից մեկը ( 1953-1969)։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1941)։ Գրաբարի «Պատշգամբ։ Եղյամ» (1905) աշխատանքը գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Գրաբարի դիմանկարը, հեղինակ` Կուստոդիև

Իգոր Գրաբարը ծնվել է 1871 թվականի մարտի 25-ին Բուդապեշտում, գալիցիա-ռուսական հասարակական գործիչ Էմանուել Գրաբարի ընտանիքում, որը 1860-ականների վերջին ընտրվել էր Հունգարիայի խորհրդարանի անդամ։ Մկրտվել է սերբական ծագմամբ ուղղափառ քահանայի կողմից, կնքահայրը եղել է Կոնստանտին Կուստոդիևը, նկարիչ Բորիս Կուստոդիևի հորեղբայրը[7]։ Գրաբարի մորական պապը Ադոլֆ Դոբրյանսկին էր, որը համարվում է Անդրկարպատներում և Գալիցիայում ռուսական շարժման հայտնի գործիչ։ Նկարչի մայրը՝ Օլգա Գրաբարը, նույնպես ներգրավված էր Գալիցիայում ռուսական լուսավորչական գործունեության մեջ։ Որդու լույս աշխարհ գալուց հետո Օլգա Գրաբարը երեխաների հետ մեկնել է Կարպատյան Ռուսաստանում գտնվող իր հայրական կալվածք։ Էմանուել Գրաբարը ստիպված է եղել փախչել Իտալիա, որտեղ աշխատանքի է անցել Սան Դոնատոյի իշխան Պավել Դեմիդովի մոտ` որպես երեխաների տնային ուսուցիչ, իսկ երեք տարի անց նրա հետ մեկնել է Փարիզ[7]։ 1876 թվականին Էմանուել Գրաբարը տեղափոխվել է Ռուսական կայսրություն և բնակություն հաստատել Ռյազանի նահանգի Եգորիևսկ քաղաքում, որտեղ, հանձնելով ֆրանսերեն և գերմաներեն դասավանդելու իրավունքի քննությունները, աշխատել է տեղական գիմնազիայում՝ Խրաբրով ազգանունով[8]։ 1879-1880 թվականներին նրա կինն ու որդիները նույնպես տեղափոխվել են Ռուսական կայսրություն։

1880-1882 թվականներին սովորել է Եգորիևսկայա գիմնազիայում և հաճախել գրող Իվան Տուրգենևի քրոջ՝ Վարվառա Ժիտովայի դասերին։ 1882 թվականից սովորել է ցարևիչ Նիկոլայի լիցեյում, որն ոսկե մեդալով ավարտել է 1889 թվականին, այնուհետև սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1893 թվականին։

Ի տարբերություն մեծ եղբոր՝ Վլադիմիրի, որը դարձել է հայտնի փաստաբան, նա նախընտրել է նկարչի կարիերան։ Դեռ Մոսկվայում գտնվելու ժամանակ մասնակցել է նկարչության դասընթացների Մոսկվայի սիրող արվեստագետների ընկերությունում։ 1892 թվականից սովորել է պրոֆեսոր Պավել Չիստյակովի ակադեմիական արվեստանոցում, 1894 թվականին ընդունվել է կայսերական արվեստի ակադեմիա, որտեղ 1895 թվականին սովորել Իլյա Ռեպինի արվեստանոցում։ 1896 թվականին մեկնել է Եվրոպա և Մյունխենում ընդունվել Անտոն Աժբեի մասնավոր դպրոց-ստուդիա։ Մյունխենյան ժամանակաշրջանի ստեղծագործություններին են վերաբերվում այնպիսի գործեր, ինչպիսիք են «Շնիկով տիկինը» (1899) և «Տիկինը դաշնամուրի մոտ» (1899)։

1901 թվականին վերադարձել է Ռուսական կայսրություն, մասնակցել «Արվեստի աշխարհ» և «Ռուսաստանի նկարիչների միություն» ստեղծագործական միավորումների աշխատանքներին, որոնց ցուցահանդեսներում ցուցադրվել են Գրաբարի բնանկարները և նատյուրմորտները։

1903 թվականին վերջնականապես տեղափոխվել է Մոսկվա և այդ պահից մասնակցել «Արվեստի աշխարհ»-ի «Սրահ»-ի և «Միության» ցուցահանդեսներին։ Իգոր Գրաբարի աշխատանքները ցուցադրվել են նաև արտերկրում՝ Մյունխենում, Փարիզում, Salon d’Automne-ում, 1906 թվականին՝ Սերգեյ Դյագիլևի կազմակերպած ռուսական արվեստի ցուցահանդեսում, Հռոմում՝ 1909 թվականի միջազգային ցուցահանդեսում և այլն։ 1910-ական թվականներին Իվան Ռիլսկին և Իվան Ժոլտովսկին հետ եղել է քաղաքային ժյուրիի անդամ, որը Մոսկվայում անցկացնում էր «ճակատային գեղեցկության մրցույթներ»[9]։

Մոսկվա տեղափոխվելուց անմիջապես հետո նա հանդիպել է նկարիչ Նիկոլայ Մեշչերինին։ Բազմիցս այցելել է Մեշչերինների Դուգինոյի կալվածք (այժմ՝ Մոսկվայի մարզի Լենինսկի շրջանի Մեշչերինո գյուղ)։

1917 թվականի փետրվարից հետո կազմակերպել է Մոսկվայի գեղարվեստի ստեղծագործությունների պահպանության գործիչների միությունը և դարձել դրա նախագահը, պայքարել թանգարանների և մասնավոր հավաքածուների թալանի դեմ և աշխատել Ժողովրդական կրթության կոմիսարիատի թանգարանային բաժնում։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ակտիվորեն զբաղվել է գեղանկարչությամբ՝ ստեղծելով ինչպես բնանկարներ, այնպես էլ պաշտոնական, «պալատական» կոմպոզիցիաներ։ 1918 թվականից ղեկավարել է Փոքր թատրոնի գեղարվեստական և դեկորատիվ բաժինը։ 1919 թվականի օգոստոսից եղել է Նյութական մշակույթի պատմության ռուսական ակադեմիայի անդամ, արշավախմբերի ընթացքում ուսումնասիրել է հյուսիսային ռուսական մշակույթի պատմությունը[10]։

Նկարներ ստեղծելուց բացի, նկարչի կյանքում կարևոր դեր են խաղացել հետազոտական և կրթական աշխատանքները։ Արվեստի մասին հոդվածներ է գրել «Արվեստի աշխարհ», «Կշեռքներ», «Հին տարիներ», «Ապոլոն», «Նիվա» և այլ ամսագրերում։ Իգոր Գրաբարի գրչին է պատկանում «Ժամանակակից նկարիչների նկարները գույներով» հրապարակման տեքստը, որի խմբագիրն է եղել։ Եղել է նաև Իոսիֆ Կնեբելի նախաձեռնությամբ հրատարակված «Ռուսական արվեստի պատմություն», ինչպես նաև «Ռուս նկարիչներ» մենագրությունների շարքի խմբագիրը։

1913 թվականի սկզբին Մոսկվայի քաղաքային դուման Իգոր Գրաբարին ընտրել է Տրետյակովյան պատկերասրահի հոգաբարձու։ Այդ պաշտոնում մնացել է մինչև 1925 թվականը։ Մորն ուղղված մի նամակում Գրաբարը գրում է, որ համաձայն է խնամակալության հետ, քանի որ երազում էր սովորել «... ոչ թե տարածության վրա, ոչ ապակու միջով, այլ ավելի մոտիկից` շոշափելով նկարիչների տեխնիկան, ստորագրությունները և կատարել բոլոր առանձնահատկությունների մանրակրկիտ ուսումնասիրություն»[11]]: Նա իրականացրել է թանգարանի վերաբացահայտում, ինչը բուռն քննարկումների առիթ է հանդիսացել մամուլում և նույնիսկ Պետդումայի ժողովներում (1913, սեպտեմբերի 10), որոշ դահլիճներ վերակազմավորվել են, միջնապատերն ու վահանակները հանվել են։ Հիմքում դրված է եղել ցուցադրության պատմական, ժամանակագրական և մենագրական սկզբունքները։ Վերջնական արդյունքում նրա բարեփոխումները պաշտպանվել են. հայտնի արվեստագետների 1916 թվականին հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ «... պատկերասրահի վերանորոգումը բավականին լավ ծառայեց ռուսական արվեստում առաջադեմ շարժման բացահայտմանը, որը կանխատեսել և հաստատել էր հիմնադիրը պատկերասրահի կյանքում», Իլյա Ռեպինը նշել է, որ իրականացվել էր «հսկայական և բարդ աշխատանք` ի փառս Պ. Մ. Տրետյակովի պատկերասրահի»։ 1917 թվականին կատարվել է ամբողջ հավաքածուի գույքագրում և հրատարակվել է պատկերասրահի կատալոգը` յուրաքանչյուր ցուցանմուշի նոր վերագրերով, որի համար հետազոտություն է իրականացվել պատկերված անձանց անունները պարզելու համար, կատարվել են չափումներ և մանրամասն ուսումնասիրվել է 4000 ստեղծագործությունների շրջանառությունը։ Իգոր Գրաբարը մեծ ուշադրություն է դարձրել հավաքածուի համալրմանը` ձեռք բերելով ինչպես հին վարպետների գործեր, այնպես էլ ժամանակակից գեղանկարիչների կտավներ` «Ռուսաստանի նկարիչների միության», «Կապույտ վարդ», «Արվեստի աշխարհ» ցուցահանդեսներից։ Նրա ղեկավարությամբ իրականացվել են բազմաթիվ կտավների վերականգնում և մաքրում, այդ թվում՝ Ստեպան Շչուկինի «Պավել I դիմանկարը», Ֆեոդոր Ալեքսեևի «Պալատական ափի տեսարանը Պետրոպավլովյան ամրոցից», Ա. Վենեցիանովի «Հնձի պահին։ Ամառ», Ս. Ֆ. Շչեդրինի «Բնանկար կենդանիների հետ»[12]։

Գրաբարի անվան արվեստի վերականգնման կենտրոն

Իգոր Գրաբարը եղել է Խորհրդային Ռուսաստանի գեղարվեստական կյանքի առանցքային դեմքերից։ Ընկերություն է արել Լև Տրոցկու կնոջ՝ Նատալիա Սեդովայի հետ, որի հետ ծանոթացել է կրթության ժողովրդական կոմիսարիատի թանգարանային բաժնում միասին աշխատելու ժամանակ։ Ստալինյան զտումների սկզբում հրաժարական է տվել իր բոլոր պատասխանատու պաշտոններից և վերադարձել գեղանկարչության բնագավառ։ Նկարել է Սվետլանա անունով մի աղջկա դիմանկար, որը հանկարծակի դարձել է անհավանական հանրաճանաչ[13]։

1918-1930 թվականներին ղեկավարել է Մոսկվայի կենտրոնական վերականգնման արվեստանոցները, որի ստեղծման նախաձեռնողն է եղել[14]։

1921 թվականից եղել է Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, որտեղ արվեստի ամբիոնում դասավանդել է գիտական վերականգնման տեսության և պրակտիկա։ 1944 թվականից աշխատել է որպես արհեստանոցների գիտական ղեկավար, միաժամանակ ղեկավարել է բազմաթիվ հանձնաժողովներ, որոնք զբաղվել են կալվածքներում եղած նկարների և վանքերի սրբապատկերների անխուսափելի կործանումից փրկության աշխատանքների կազմակերպմամբ։ Անմիջական մասնակցություն է ունեցել Անդրեյ Ռուբլյովի «Երրորդություն» սրբապատկերի վերականգնմանը։

Եղել է Սերգիևյան Երրորդության մայրավանքի վերականգնման աշխատանքների գիտական խորհրդի խորհրդական, որի գիտական ղեկավար և գլխավոր ճարտարապետն է եղել Իգնատի Տրոֆիմովը։ 1937-1943 թվականներին եղել է Մոսկվայի գեղարվեստի պետական ինստիտուտի տնօրեն (1937 թվականից՝ պրոֆեսոր

1943 թվականի սկզբին Իգոր Գրաբարն առաջ է քաշել Խորհրդային թանգարանների կորուստները փոխհատուցելու գաղափարը՝ Գերմանիայի և նրա դաշնակիցների թանգարաններից գործեր բռնագրավելով։ Ղեկավարել է Փորձագետների բյուրոն, որը կազմել է Եվրոպայի թանգարանների լավագույն ստեղծագործությունների ցուցակները, պատրաստել է ռազմաճակատ ուղարկված «ռազմավարային բրիգադներ» և ընդունել արվեստի ստեղծագործությունների էշելոններ։ Նույն թվականին դարձել է Համառուսաստանյան արվեստի ակադեմիայի և Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի տնօրեն։ 1944 թվականի աշնանը Իգոր Գրաբարի գլխավորությամբ ստեղծվել է ԽՍՀՄ ԳԱ պատմության և փիլիսոփայության բաժամունքին կից Արվեստի պատմության և ճարտարապետական հուշարձանների պահպանության ինստիտուտը (այժմ՝ Ռուսաստանի արվեստաբանության պետական ինստիտուտ)։ Մինչև կյանքի վերջը ղեկավարել է գիտնականների այդ կոլեկտիվը, որի խնդիրն է եղել պատրաստել «Ռուսական արվեստի պատմություն» (1954-1962) բազմահատոր հրատարակություն։ Պատմության կազմումը և խմբագրումը մինչև կյանքի վերջին օրերը եղել են Իգորի հիմնական մտահոգությունը։

1944 թվականին եղել է Վերականգնման պետական կենտրոնական արհեստանոցների գիտական ղեկավար։ Ժամանակակից գեղարվեստական գիտական վերականգնման համառուսաստանյան կենտրոնը, որն առաջացել է Իգոր Գրաբարի ստեղծած Վերականգնման կենտրոնական արհեստանոցներից, կրում է նրա անունը։

1947 թվականին դարձել է Անդրոնիկովյան վանքի վերականգնման աշխատանքների նախաձեռնողներից մեկը, ինչպես նաև ղեկավարել է Անդրեյ Ռուբլյովի Հին ռուսական արվեստի թանգարանի կազմակերպման աշխատանքները[15]։

Եղել է Արվեստի կայսերական ակադեմիայի իսկական անդամ (1913), ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (1943), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947)։

Մահացել է 1960 թվականի մայիսի 16-ին Մոսկվայում։ Թաղված է Նովոդեվիչևյան գերեզմանատանը (№ 8 տեղամաս)[16]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կին` Վալենտինա Միխայլովնա Մեշչերինա (1892-1959)[17]։
  • Երեխաներ` Օլգան (ծն.` 1922), կենսաքիմիկոս, Մստիսլավ (1925-2006), մաթեմատիկոս։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1928)[18]
  • ՌՍՖՍՀ ժողովրդական նկարիչ (1943)
  • ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1956)
  • Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ (1941) - «Ռեպին» երկհատոր մենագրության համար (1937)
  • Լենինի երկու շքանշան (1945, 1946[19])
  • Աշխատանքի կարմիր դրոշի երկու շքանշան (1940, 1954)
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում աշխատանքային արիության համար» մեդալ։
  • «Մոսկվայի 800-ամյակի հիշատակին» մեդալ

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետր Նիկոլաևիչ Անդրիանով
  • Տաիսիա Կիրիլովնա Աֆոնինա
  • Չինգիզ Աբդուրահմանովիչ Ախմարով
  • Մաթիլդա Միխայլովնա Բուլգակովա
  • Վլադիմիր Նիկոլաևիչ Գավրիլով
  • Վլադիմիր Գեորգիևիչ Գրեմիցկիխ
  • Տատյանա Պավլովնա Կաժդան
  • Գալինա Պավլովնա Կոնոպացկայա
  • Յուրի Պետրովիչ Կուգաչ
  • Ալեքսանդր Իվանովիչ Լակտիոնով
  • Անդրեյ Անդրեևիչ Միլնիկով
  • Նիկոլայ Ֆեդորովիչ Նովիկով
  • Օլգա Իլյինիչնա Պոդոբեդովա
  • Վիկտոր Գեորգիեւիչ Ցիպլակով
  • Մարիա Պավլովնա Չեռնուխինա

Ընտրյալ հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Грабарь И. Э. История русского искусства. — Т.1. — М.:изд. Кнебель, 1910; Т.2. — М., 1910—1911; Т.3. — М., 1912
  • Грабарь И. Э. Валентин Александрович Серов. — М.: изд. Кнебель, 1914
  • Грабарь И. Э. Репин — М.: Жургаз, 1933. — 264 с. — 50 000 экз. ЖЗЛ
  • Грабарь И. Э. Репин. В 2-х томах. — М.: Изогиз, 1937. — 5 000 экз.
  • Грабарь И. Э. Моя жизнь. — М.-Л.: Искусство, 1937
  • Грабарь И. Э. Новооткрытый Рембрандт. — М.: изд. АН СССР, 1956
  • Грабарь И. Э. Письма, тт. 1-3. — М.: Наука, 1974, 1977, 1983.
  • Грабарь И. Э. Моя жизнь. Автомонография. Этюды о художниках. — Составл.: Володарский В. М., вступ с., комментарии. — М.: Республика, 2001. — 495 с. — ISBN 5-250-01789-4.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Игорь Эммануилович Грабарь / вступит. ст. А. А. Сидорова, библиогр. сост. Н. М. Нестерова ; Акад. наук СССР. — М.: АН СССР, 1951. — 83 с. : портр. — (Материалы к биобиблиографии учёных СССР. Серия искусства. Вып. 1).
  • Подобедова О. И. И. Э. Грабарь. — М.: 1964. — 338 с.: ил.
  • Азаркович В. Г., Егорова Н. В. И. Грабарь. Л., 1974;
  • Егорова Н. В. И. Э. Грабарь. М., 1979;
  • Иванова И. А. Мой музей… Страницы воспоминаний о первых десятилетиях становления Музея имени Андрея Рублева. – М.: 2012.
  • Мамонтова Н. И. Грабарь. М., 2001;
  • Клименко Ю. Г. Архитекторы Москвы. И. Э. Грабарь. М.: Прогрессс-Традиция, 2015. — 374 с. ISBN 978-5-89826-453-6
  • Разумный В. А. Воспоминания современника об И. Э. Грабаре.
  • Скляренко В. Жизнь и творчество Игоря Грабаря
  • О. И. Грабарь. Непобедимые гуманисты. (электронная книга)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Грабарь Игорь Эммануилович (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Igor Emmanuelovich Grabar (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 різні автори Енциклопедія сучасної України (укр.)Інститут енциклопедичних досліджень НАН України, 2001. — ISBN 966-02-2075-8
  7. 7,0 7,1 И. Э. Грабарь. Автобиография.
  8. Этой фамилией И. Э. Грабарь подписывал некоторые свои ранние работы, например, иллюстрации к повестям Гоголя, изданным в 1890-е годы.
  9. Борисова Е. А., Каждан Т. П. Русская архитектура конца XIX — начала XX века. — М.: Наука, 1971. — С. 229. — 239 с.
  10. Грабарь Игорь Эммануилович
  11. Игорь Грабарь. Письма. 1891—1917. — М., 1974. — С. 262.
  12. Егорова Н. «Трудящийся интеллигент» // «Русская Галерея». — № 2. — 2001. — С. 11—14.
  13. Причиной популярности могло быть то, что дочь Сталина, которую многие не видели вживую, тоже звали Светлана, и все решили, что на портрете изображена именно она. — см. Григорий Козлов «Покушение на искусство». — Москва, 2009. — С. 196.
  14. «Всероссийский Художественный Научно-Реставрационный Центр имени академика И. Э. Грабаря». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  15. Иванова, 2012
  16. Новодевичье кладбище. Игорь Эммануилович Грабарь. Художник, искусствовед.
  17. Через несколько лет после рождения сына жена ушла из семьи и о детях заботилась её сестра, Мария Мещерина — см. Биографическую справку
  18. Грабарь Игорь Эммануилович
  19. за выдающиеся заслуги в области истории и развития изобразительного искусства и подготовки кадров советских художников, в связи с 75-летием со дня рождения

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Գրաբար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 192