ՄԱԿ-ի դրոշ
ՄԱԿ-ի դրոշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | դրոշ |
Իրավասության տարածք | Միավորված ազգերի կազմակերպություն |
Նշան | 🇺🇳 |
Հարաբերություն | 3:2 |
Ընդունված է | դեկտեմբերի 7, 1946 |
Գույներ | կապույտ և սպիտակ |
Նախագծող | Donal McLaughlin? |
Միավորված Ազգերի կազմակերպության դրոշ, Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական խորհրդանիշի պատկերը, որը գտնվում է կապույտի՝ ՄԱԿ-ի գույնի կենտրոնում[1]: Սպիտակ զինանշանը պատկերվում է դրոշի երկու կողմում, եթե կանոններով այլ բան նախատեսված չէ: Դրոշը պատրաստվում է այնպիսի չափերով, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են սահմանվել կանոններով:
Բովանդակություն
Դրոշի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միավորված ազգերի կազմակերպության դրոշի պատմությունը սկիզբ է առել 1945 թվականի ապրիլին ԱՄՆ Ռազմավարական ծառայությունների վարչության ներկայացուցիչների կողմից ստեղծված տարբերանշանից: Այն պատրաստվել է ի պատասխան Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսի համար խորհրդանիշ ուրվագծելու խնդրանքին, որի ժամանակ մշակվել և ընդունվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը:
Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսի խորհրդանիշը աշխարհի քարտեզի շրջանաձև պատկերն էր՝ կենտրոնում գտնվող Հյուսիսային բևեռով[2]։
Գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ ցանկալի է՝ Վեհաժողովը հաստատի նախագիծը՝ որպես ՄԱԿ-ի պաշտոնական կնիք և խորհրդանշան, և 1946 թվականի դեկտեմբերի 7-ին Վեհաժողովը հաստատեց Սան Ֆրանցիսկոյի ուրվագիծը:
Գլխավոր ասամբլեայի երկրորդ նստաշրջանում գլխավոր քարտուղարը ներկայացրեց հուշագիր, որում նշված էր, որ ՄԱԿ-ի դրոշի կարիքն արդեն զգացվում է և ապագայում անպայման կզգացվի ավելի շատ` ՄԱԿ-ի կոմիտեի և հանձնաժողովների կողմից աշխարհի տարբեր մասերում, ինչպես նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանում և տեղեկատվական կենտրոններում օգտագործելու համար:
1947 թվականի հոկտեմբերի 20-ին Վեհաժողովն առանց առարկությունների ընդունեց բանաձև, որով հայտարարեց, որ «ՄԱԿ-ի դրոշը Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված պաշտոնական խորհրդանիշն է, որը տեղադրված է բաց կապույտ ֆոնի կենտրոնում»: Որքանով հայտնի է, գույները հատուկ նշանակություն չունեն[3]:
Դրոշի օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած դրոշը կարող է ազատորեն ցուցադրվել ՄԱԿ-ին և նրա աշխատանքին աջակցություն ցուցաբերելու համար, սակայն առևտրային նպատակներով ՄԱԿ-ի պատկերանշանի, անվանման կամ սկզբնատառերի օգտագործումը սահմանափակված է Գլխավոր ասամբլեայի 92(I) բանաձևի դրույթներով, որն ընդունվել է 1946 թվականին: Այդ բանաձևում Վեհաժողովը վճռել է, որ ՄԱԿ-ի կնիքի և խորհրդանշանի օգտագործման չարաշահումը կանխարգելման նպատակով դրանք չեն կարող օգտագործվել առանց գլխավոր քարտուղարի թույլտվության: Յուրաքանչյուրը, ով ցանկանում է օգտագործել ՄԱԿ-ի պատկերանշանը, պետք է պաշտոնական գրավոր հարցում ուղարկի ՄԱԿ-ի գործադիր քարտուղարին՝ Հրատարակչային խորհուրդ, Հասարակության տեղեկատվական վարչություն, Նյու Յորք, Նյու Յորք նահանգ 10017, ԱՄՆ։
Խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին Հունաստանում ձիթենու ճյուղը համարվում էր խաղաղության խորհրդանիշ։ Աշխարհի քարտեզը խորհրդանշում է այն տարածքը, որտեղ կազմակերպությունը զբաղվում է իր հիմնական նպատակի իրականացմամբ՝ խաղաղության հաստատմամբ, իսկ կապույտը համարվում է ՄԱԿ-ի գույնը։
ՄԱԿ-ի ստորաբաժանումների դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ UN General Assembly A/107, Official Seal and Emblem of the United Nations, 15 October 1946. Accessed March 15, 2010.
- ↑ Flags Of The World, United Nations Organization, UN Flag, 1945
- ↑ Flags Of The World, United Nations Organization, Flag Colour. Accessed March 15, 2010.
|