Jump to content

Ամինա Ջեյն Մոհամմեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամինա Ջեյն Մոհամմեդ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 27, 1961(1961-06-27) (65 տարեկան)
ԾննդավայրGombe State, Նիգերիա կամ Լիվերպուլ, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Նիգերիա և  Միացյալ Թագավորություն
Կրոնիսլամ
ԿրթությունՌիդինգի համալսարան, Henley Business School? և The Buchan School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և նախարար
ԱշխատատուՄիավորված ազգերի կազմակերպություն և Կոլումբիայի համալսարան
Զբաղեցրած պաշտոններՄիավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ և Minister of Environment?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներNadine Ibrahim?
 Amina J. Mohammed Վիքիպահեստում

Ամինա Ջեյն Մոհամմեդ[2] (հունիսի 27, 1961(1961-06-27), Gombe State, Նիգերիա և Լիվերպուլ, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), նիգերա-բրիտանական քաղաքական գործիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայիս տեղակալը։ Նա Նիգերիայի բնապահպանության նախկին դաշնային նախարարն էր[3]։

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամինա Մոհամմեդը ծնվել է 1961 թվականին Լիվերպուլում, Միացյալ Թագավորություն՝ նիգերացի անասնաբույժի և բրիտանացի բուժքրոջ ընտանիքում[4]։ Նա հինգ դուստրերից ամենամեծն է[5]։

Մոհամմեդը հաճախել է Քադունայի և Մայդուգուրիի տարրական դպրոց և Մեծ Բրիտանիայի Buchan դպրոց[6]։ Հետագայում, 1989 թվականին, հաճախել է Հենլիի կառավարման քոլեջ[7]։ Ուսումն ավարտելուց հետո հայրը պահանջել է վերադառնալ Նիգերիա[5]։

1981-1991 թվականների ընթացքում Մոհամմեդն աշխատել է Archcon Nigeria -ի հետ` Norman and Dawbarn United Kingdom -ի հետ համագործակցությամբ[8]։ 1991 թվականին նա հիմնել է Afri-Projects Consortium -ը, իսկ 1991-2001 թվականներին եղել է նրա գործադիր տնօրենը[9]։

2002 թվականից մինչև 2005 թվականը Մոհամմեդը համակարգում էր ՄԱԿ-ի Հազարամյակի ծրագրի Գենդերային և կրթության հարցերով զբաղվող աշխատանքային խումբը[9]։

Մոհամմեդը հետագայում հանդես եկավ որպես Նիգերիայի Նախագահի ավագ հատուկ օգնական՝ Հազարամյակի զարգացման նպատակներ -ում (ՀԶՆ)։ 2005 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել Հազարամյակի զարգացման նպատակներ -իհետ կապված Նիգերիայի պարտքերի մարման միջոցների համակարգմանը։ Նրա լիազորությունը ներառում էր Իրական աղքատության ֆոնդի ձևավորում աղքատության հաղթահարման նորարարական մոտեցումներով, բյուջեի համակարգման և մոնիտորինգի, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրելով աղքատության, հանրային հատվածի բարեփոխումների և կայուն զարգացման ոլորտի հարցերին վերաբերող համապատասխան հարցերի վերաբերյալ[9]։

Մոհամմեդը հետագայում դարձավ Կոլումբիայի համալսարանում «Զարգացման քաղաքականության լուծումների կենտրոնի» հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն և որպես լրացուցիչ պրոֆեսոր Կոլումբիայի համալսարանում պրակտիկայի զարգացման մագիստրոսական ծրագրի համար։ Այդ ընթացքում նա աշխատել է բազմաթիվ միջազգային խորհրդատվական խմբերում և խորհուրդներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2015-ից հետո զարգացման ծրագրի բարձր մակարդակի հարցերով խումբը և կայուն զարգացման համար տվյալների հեղափոխության փորձագիտական խորհրդատվական խումբը։ Նա նաև նախագահել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության վերահսկողության համաշխարհային զեկույցը[9]։

2012 թվականից Մոհամմեդը կարևոր դերակատար էր 2015-ից հետո զարգացման ծրագրի գործընթացում՝ զբաղեցնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Բան Կի Մունի՝ 2015-ից հետո զարգացման պլանավորման հատուկ խորհրդատուի պաշտոնը[9][10]։ Այս դերում նա հանդես եկավ որպես կապող օղակ գլխավոր քարտուղարի, նրա նշանավոր անձանց բարձր մակարդակի հանձնաժողովի և Գլխավոր ասամբլեայի բաց աշխատանքային խմբի (OWG) միջև, այլ շահագրգիռ կողմերի միջև[11]։ 2014 թվականից նա աշխատել է նաև Գլխավոր քարտուղարի կայուն զարգացման համար տվյալների հեղափոխության անկախ փորձագիտական խորհրդատվական խմբում[12]։

Բնապահպանության նախարար, 2015-2016

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի դեկտեմբեր ամիսները Մոհամմեդը աշխատել է որպես բնապահպանության դաշնային նախարար Նիգերիայի նախագահ Մուհամմադու Բուհարիի կաբինետում[13]։ Այդ ընթացքում նա եղել է Նիգերիայի ներկայացուցիչը Աֆրիկյան միության (AU) Բարեփոխումների կառավարման կոմիտեում, որը նախագահել է Փոլ Կագամեն[14]։ Նա թողել է Նիգերիայի Դաշնային գործադիր խորհուրդը 2017 թվականի փետրվարի 24-ին[15]։

2017 թվականին Մոհամմեդին մեղադրեցին Նիգերիայի բնապահպանության նախարարի պաշտոնում գտնվելու ընթացքում վերացող նիգերական վարդափայտի (palissandre) ապօրինի ներմուծման չինական խաբեությանը մասնակցելու մեջ[16][17][18]։ Նիգերիայի կառավարությունը հերքել է մեղադրանքը[19]։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017-ի հունվարին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու մտադրության մասին[20]։

Այլ գործունեություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միջազգային համագործակցություն տվյալների կայուն զարգացման համար, տնօրենների խորհրդի անդամ (2017 թվականից)[21]
  • ActionAid ՀԿ, Կրթության միջազգային իրավունքի նախագիծ, խորհրդատվական խմբի անդամ
  • Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամի զարգացման համաշխարհային ծրագիր, խորհրդատվական խմբի անդամ
  • Hewlett հիմնադրամ, Խորհրդատվական խմբի անդամ
  • Միջազգային զարգացման հետազոտական կենտրոն, կառավարման խորհրդի անդամ
  • Չինաստանի գիտատեխնիկական տեղեկատվության ինստիտուտ (ISTIC), խորհրդատվական խմբի անդամ
  • Նիգերիայի դաշնային հանրապետության շքանշան (2006)
  • Նիգերիայի կանանց փառքի սրահ (2007)
  • Ford Family Notre Dame մրցանակ միջազգային զարգացման և համերաշխության համար (2015)[22]
  • Տարվա դիվանագետ մրցանակ (2017)[23]
  • Տիկին Մոհամմեդը ստացել է Նիգերի Սարաունիայի առաջնորդի տիտղոսը 2018 թվականին։ Այն սահմանվել է այդ երկրի ղեկավարների կողմից (2018)[24]
  • BBC 100 կանայք (2018) ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում աշխատանքի համար[25]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://www.bbc.com/news/world-46225037
  2. ↑ «UN Framework Convention on Climate Change - Participants» (PDF). United Nations. 2017 թ․ մայիսի 2. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. ↑ Oak TV. «Amina J. Mohammed resumes at the Federal Ministry of Environment as Minister». oak.tv. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  4. ↑ «Sustainable Development Solutions Network | Amina Mohammed». unsdsn.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. 1 2 Mark Seddon (2017 թ․ մայիսի 26). «'Why is she here?': the Nigerian herder's daughter who became UN deputy chief». United Kingdom: The Guardian. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  6. ↑ Hester Lacey (December 7, 2017), Amina J Mohammed on Nigeria, leadership and the UN Financial Times.
  7. ↑ Federal Ministry of Environment Արխիվացված 2019-04-25 Wayback Machine Federal Government of Nigeria.
  8. ↑ «Nigeria: MDGs and Amina Az-Zubair's Footprint 24-November-2011». Allafrica.com. 2011 թ․ նոյեմբերի 24.
  9. 1 2 3 4 5 Secretary-General Appoints Amina J. Mohammed of Nigeria as Special Adviser on Post-2015 Development Planning United Nations, press release of June 7, 2012.
  10. ↑ Kaye Wiggins (June 2, 2015), UN sets sights on sustainable development goals Financial Times.
  11. ↑ ProsperCSIS (2014 թ․ հուլիսի 23). «Amina Mohammed, Special Adviser to the UN Secretary-General on Post-2015 Development Planning». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. ↑ Independent Expert Advisory Group Members The UN Secretary General's Independent Expert Advisory Group on a Data Revolution for Sustainable Development.
  13. ↑ Amina J. Mohammed, Deputy Secretary-General United Nations.
  14. ↑ AU Reforms Advisory Committee Արխիվացված 2019-04-25 Wayback Machine African Union.
  15. ↑ Oak Tv. «Amina J. Mohammed's emotional speech as she steps down as Nigeria's Environment Minister». oak.tv. Oak TV. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  16. ↑ «U.N.'s No. 2, Amina Mohammad, accused in Chinese scam». Japan Times. 2017 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  17. ↑ «UN's number two accused in Chinese scam to import Nigerian rosewood». 2017 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  18. ↑ «New Allegations Challenge the Environment Record of Top U.N. Official». 2017 թ․ նոյեմբերի 9.
  19. ↑ «Rosewood Export: UN's Amina Mohammed did no wrong, Nigerian govt says». 2017 թ․ նոյեմբերի 12.
  20. ↑ Secretary-General Announces Intention to Appoint Amina J. Mohammed of Nigeria Deputy Secretary-General United Nations, press release of January 3, 2017.
  21. ↑ Board of Directors Global Partnership for Sustainable Development Data.
  22. ↑ Amina Mohammed to Receive Ford Family Notre Dame Award University of Notre Dame, press release of November 4, 2015.
  23. ↑ Shelbie Bostedt (November 13, 2017), Diplomat of the Year Honoree Amina J. Mohammed Discusses Future of United Nations Foreign Policy.
  24. ↑ Waweru, Nduta (2018 թ․ հուլիսի 8). «Deputy Secretary-General of the U.N. Amina J. Mohammed crowned Queen in Niger». Face2FaceAfrica. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  25. ↑ «BBC 100 Women 2018: Who is on the list?» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամինա Ջեյն Մոհամմեդ» հոդվածին։