Փոլ Կագամե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Կագամե
 
Կուսակցություն՝ Ռուանդայի հայրենասիրական միություն[1]
Կրթություն՝ ԱՄՆ հրամանատարական-շտաբային քոլեջ և Մակերերեի համալսարան[2]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հոկտեմբերի 23, 1957(1957-10-23)[3][4] (66 տարեկան)
Ծննդավայր Ruhango, Gitarama Province, Ռուանդա-Ուրունդի
Քաղաքացիություն  Ռուանդա[5]
Ամուսին Ժանետ Կագամե
Զավակներ Անգե Կագամե և Ian Kagame?
 
Կայք՝ paulkagame.com
 
Պարգևներ

Փոլ Կագամե (ֆր.՝ Paul Kagame, (հոկտեմբերի 23, 1957(1957-10-23)[3][4], Ruhango, Gitarama Province, Ռուանդա-Ուրունդի), Ռուանդայի նախագահ, Ռուանդայի հայրենասիրական ճակատի (ՌՀՃ) հիմնադիր, Ռուանդայի զինվորական հետախուզության նախկին մայոր, ազգությամբ տուտսի է, որոնք Ռուանդայում կազմում են ազգային փոքրամասնություն։ 2018 թվականի հունվարի 28-ից Աֆրիկյան միություն կազմակերպության նախագահն է[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանակալի դեր է ունեցել Ռուանդայում ցեղասպանությունը դադարեցնելու գործում։

1959 թվականին տուտսիների հետապնդման ընթացքում ծնողները Պոլի հետ գաղթել են Ուգանդա։ 1979 թվականին ընդգրկվել է ազգային ընդդիմության ապստամբության բանակի շարքերը, որը 1985 թվականին վերցրեց իշխանությունը երկրում։

Նույն տարում Պոլ Կագամեն ստեղծել է տուտսի մարտիկներից կազմված Ռուանդական հայրենասիրական ճակատ։ 1990 և 1991 թվականներին երկու անգամ փորձել է ներխուժել հարազատ Ռուանդա։ Չնայած լավ պատրաստվածությանը՝ փորձերն անհաջող էին, քանի որ Ռուանդայի կառավարությունը ստանում էր Ֆրանսիայի աջակցությունը։ Կագամեն Ուգանդայի նախագահ Մուսևենի հետ ֆրանսիացիների կողմից դիտարկվում էր որպես ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի շահերի տարածող[9]։

1994 թվականին իր կողմից գլխավորած Ռուանդայի հայրենասիրական ճակատը դադարեցրեց ցեղասպանությունը Ռուանդայում։ Թեպետ Պոլ Կագամեն փաստացի ստացել է երկրի գլխավոր իշխանությունը, նա գերադասեց ստեղծել կոալիցիոն կառավարություն՝ խուտուներից և տուտսիներից, ինչը նախատեսված էր 1993 թվականին Արուշում (Տանզանիա) կնքված խաղաղ համաձայնագրով։ Նախագահը դարձավ «չափավոր խուտու»-ի ներկայացուցիչը, իսկ Կագամեն դարձավ Ռուանդայի հանրապետության փոխնախագահ և պաշտպանության նախարար[9]։

1998 թվականին նա ակտիվորեն աջակցում էր հարևան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կոնգոյական ժողովրդավարության համար շարժման ապստամբներին։

2000 թվականին ընտրվել է Ռուանդայի հանրապետության նախագահ։ Իր դիրքորոշումով ռուանդացի հայրենասեր է։ Որոշ վերլուծաբաններ նրան անվանում են ամերիկամետ բռնապետ։ 2000 թվականին իշխանության գալուց հետո ազատվել է հիմնական հակառակորդներից։ Կարճ ժամանակահատվածում իրենց պաշտոններից ազատվեցին Ազգային Ժողովի նախագահ Ժոզեֆ Կաբույե Սեբարենզին (գաղթել է), վարչապետ Պիեռ Սելեստեն Րվիգեման (գաղթել է)։ Նախկին նախագահ Բիզիմունգուն մնացել է երկրում, հիմնել է իր սեփական կուսակցությունը, սակայն հետապնդվել է և մի քանի անգամ բանտ է նստել։ 2003 թվականի ընտրությունների ժամանակ, Կագամեն, որն ամբողջությամբ վերահսկում էր քաղաքական դաշտը, հաղթել է՝ հավաքելով ձայների 95 %-ը[9]։

Կառավարման գործընթացն ընթացել է մարդու իրավունքների խախտումներով։ Կագամեն կիրառում է ցեղասպանության ժամանակաշրջանի օրենսդրությունը՝ ընդդիմադիրների հետ պայքարում[10]։

Իր պաշտոնավարման առաջին ժամկետում Կագամեն երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կրկնապատկել է։ 1996 թվականից սկսած Ռուանդայի տնտեսությունն աճել է՝ միջինում տարեկան 8-10 %։

2003 թվականի նախագահական ընտրություններից հետո հայտարարվեց Vision 2020 ծրագիրը, համաձայն որի Ռուանդան իր առջև խնդիր է դրել մինչև 2020 թվականը դառնալ միջին բարեկեցիկ պետության և համաաֆրիկյան տեխնոլոգիական կենտրոն։

Պետությունում օտարերկրյա ներդրողները ակտիվորեն ներդրումներ արեցին, զարգացան տեղեկատվական տեխնալոգիան և այլընտրանքային էներգետիկան։ 2007 թվականին Կագամեն ձևավորեց նախագահական փորհուրդ, որի մեծամասնություն օտարերկրացիներ էին և նրանք միջազգային ասպարեզում վայելում էին հեղինակություն։

Նրանց օգնությամբ արտասահմանում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում ստեղծվեցին երիտասարդ ռուանդացիների կրթական բազաներ։ Խորհրդի անդամներից մեկը, որը գաղթել էր Ռուանդայից, օգնել է կանադական և գերմանական ընկերությունների հետ կնքելու բազմամիլիոնանոց գործարք՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման և անտառների անհետացման հետ կապված։ Բանկային սեկտորում կատարվել են ներդրումներ։

Կագամեի նախաձեռնությամբ Արևելաաֆրիկյան մասնակից պետությունների ընկերությունները պայմանագիր են ստորագրել ընդհանուր շուկայի վերաբերյալ։

Կագամեն հաջողության է հասել նաև կոռուպցիայի դեմ պայքարում․ Transparency International-ի գնահատականներով Ռուանդայում կոռուպցիայի մակարդակն ամենացածրն է Արևելյան Աֆրիկայում։ Կագամեն նշում է Սինգապուրն ու Հարավային Կորեան որպես պետություններ, որոնց փորձի վրա նա կողմնորոշվել է[11]։

2010 թվականի օգոստոսի 9-ին Կագամեն մասնակցել է նախագահական ընտրություններին։ Ընտրություններից առաջ Կագամեն խոստացել է, որ ընտրություններն ազատ են լինելու։ Սակայն երեք այլ թեկնածուները, որոնք մասնակցել են ընտրություններին, եղել են Կագամեին աջակցող կուսակցության անդամներ։ Բացի այդ երկրում տեղի են ունեցել ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրագրողների սպանություններ։ Պառլամենտի նախկին խոսնակ Ժոզեֆ Սեբարենզին հրաժարվել է այդ ընտրություններն անվանել ազատ, քանի որ, իր խոսքերով բոլոր գրանցված թեկնածուները հանդիսացել են Կագամեի ընկերները, իսկ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչները գտնվել են բանտերում, կամ իրավունք չեն ունեցել մասնակցելու ընտրություններին։ Նախնական տվյալներով Կագամեն ստացել է ձայների 92,8 %-ը՝ 30-ից 11 շրջանների ձայների հաշվարկում, այսպիսով մնացել է նախագահ[12]։ Վերջնական տվյալներով Կագամեն ստացել է 4 638 530 (93,08 %) ձայն՝ ընդդեմ 256 488 (5,15 %)ձայնի, որը ստացել էր նրա մրցակիցը՝ Ժանա Դամասենա Նտավուկուրիրայոն։

2017 թվականին վերընտրվելու համար Կագամեին անհրաժեշտ է եղել փոփոխել օրենսդրությունը, որն ընդունված է եղել 2015 թվականին անցկացված հանրաքվեով։ Հանրաքվեի արդյունքներով գործող նախագահին թույլատրվել է մասնակցել ընտրություններին։ Նախագահի լիազորությունների ժամկետը կրճատվել է 7-ից՝ 5 տարի, սակայն այդ փոփոխությունները գործելու են միայն նախագահական հաջորդ ժամկետից (2024 թվականից), ընդ որում Կագամեն իրավունք է ունենալու ընտրվել ևս 2 ժամկետ, այսինքն՝ մինչև 2034 թվականը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կագամիի կինը քենիացի Ժանետ Կագամեն է։ Նրանք ամուսնացել են 1989 թվականի հունիսի 10-ին[13]։ Նրանք ունեն 4 երեխաներ[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rpfinkotanyi.rw/index.php?id=187&tx_news_pi1%5Bnews%5D=677&tx_news_pi1%5Bcontroller%5D=News&tx_news_pi1%5Baction%5D=detail&cHash=515c6db6ce163c79109a00d0e002dd14
  2. 2,0 2,1 https://books.google.es/books?id=d4NTDwAAQBAJ&pg=PA95&lpg=PA95&dq=paul+kagame+educated+at&source=bl&ots=QVtDlFonaE&sig=ACfU3U1idDqGfLiZSif2wrVmd7rH8NHItQ&hl=es&sa=X&ved=2ahUKEwjCqq_z-tvpAhWt3OAKHWumDbAQ6AEwA3oECAkQAQ#v=onepage&q=felicien%20kabuga%20educated%20at&f=false
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  5. Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  6. https://web.archive.org/web/20140320185914/http://www.newtimes.co.rw/news/index.php?i=13828&a=3133
  7. https://web.archive.org/web/20140320190318/http://www.newtimes.co.rw/news/index.php?i=14449&a=35795
  8. AfricaNews. «Kagame takes over AU leadership, commits to visa-free regime | Africanews». Africanews (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  9. 9,0 9,1 9,2 Кусов, Виталий. «Поль Кагаме: президент Руанды, биография и правление». Правители Африки: XXI век (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  10. Editorial, Reuters. «Factbox: Rwanda's president Paul Kagame». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  11. «Paul Kagame - visionary or tyrant?». BBC News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  12. «Rwanda's Kagame set for big win». www.aljazeera.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  13. «Imyaka 25 irashize Nyakubahwa Perezida wa Repubulika Paul Kagame yambikanye impeta na Janet Kagame». inyarwanda.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  14. «Биография Поль Кагаме». www.peoples.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Կագամե» հոդվածին։