Ռուանդա-Ուրունդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուանդա-Ուրունդի
 Գերմանական Արևելյան Աֆրիկա հուլիսի 22, 1922 - հուլիսի 1, 1962 Ռուանդա 
Բուրունդի 

Ռուանդա-Ուրունդի, Բելգիայի թագավորության իշխանության տակ եղած մանդատային տարածք Ազգերի լիգայում 1922 թվականի հուլիսի 22-ից։ 1946 թվականի դեկտեմբերի 13-ից տարածքը կրկին Բելգիայի իշխանության տակ եղել է ՄԱԿ-ի խնամարկյալ տարածք։ 1962 թվականի հուլիսի 1-ին Ռուանդա-Ուրունդի տարածքում ձևավորվել են Ռուանդա և Բուրունդի (Ուրունդին սվահիլի լեզվով Բուրունդիի անվանումն է) անկախ պետությունները[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Աֆրիկայի գերմանական գաղութացման ընթացքում Ռուանդիայի թագավորությունը (ճանաչելով գերմանացիների իշխանությունը) 1898 թվականին դարձել է Գերմանական Արևելյան Աֆրիկայի մի մասը, իսկ 1903 թվականին (ճանաչելով գերմանական կառավարչի իշխանությունը) մտել է Բուրունդիի թագավորության մեջ։ 1916 թվականին՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգիական Կոնգոյի զորքերը նվաճեցին Ռուանդայի և Բուրունդիի տարածքները։

Վերսալյան պայմանագրի համաձայն, Ռուանդա-Ուրունդի հողերը հանձնվել են Բելգիային, որը 1922 թվականի հուլիսի 22-ին Ազգերի լիգային մանդատային տարածքի կարգավիճակ է ստացել։ Մանդատի պայմանների համաձայն, Բելգիան պետք է զարգացներ այդ տարածքը և պատրաստեր անկախության։

Ռուանդացի ներգաղթյալները Բելգիական Կոնգոյի Կատանգա նահանգում աշխատում են պղնձի հանքում

Տարածքի բնակիչներն իրավունք ստացան Ազգերի Լիգա դիմել «տեղական իշխանությունների չարաշահումների» պատճառով, սակայն նրանց բողոքները վերահասցեավորվում էին մանդատի կառավարությանը` «տեղում ուսումնասիրելու և միջոցներ ձեռնարկելու համար»[2]։ 1920 թվականին Բելգիական Կոնգոյի կառավարությունը Ռուանդա-Ուրունդիում բժշկական դպրոցներ է հիմնում և սկսում է կառուցել հիվանդանոցներ[2]։ 1958 թվականին Ռուանդա-Ուրունդիում գործում էր 8209 դպրոց, այդ թվում 5288 նախակրթարան և 2906 տարրական դպրոցներ, որոնք պահպանվում էին գաղութի բյուջեի հաշվին։

Սակայն, ինչպես արևմտյան գաղութարար երկրներից շատերը, այնպես էլ Բելգիան անողոքաբար շահագործում էր Ռուանդա-Ուրունդին՝ թալանելով երկրի բնական հարստությունները և ստեղծելով ու պահպանելով իշխանության ավանդական կառույցներ։

Հասարակության իշխող դասը բաղկացած էր տուտսի խմբի ներկայացուցիչներից։ Բացի այդ, երկրում ապրում էին նաև պիգմեյներ (որսորդներ և հավաքողներ), որոնք ունեին ցածր սոցիալական վիճակ։ Հասարակության այս շերտավորման և խմբերի միջև հաճախակի ունեցվածքի հակասությունների վրա հիմնվելով, Բելգիական կառավարիչները կարողանում էին ուղղել ժողովրդի զայրույթը և դժգոհությունը ոչ թե գաղութային վարչակարգի դեմ, այլ իշխող տուտսի խմբերի դեմ։

Ազգերի լիգայի փլուզումից հետո Ռուանդա-Ուրունդին դարձավ ՄԱԿ-ի խնամարկյալ տարածք և 1946 թվականի դեկտեմբերի 13-ին հանձնվեց Բելգիային, որպեսզի տարածքը պատրաստի անկախության։

Արևմտյան եվրոպական այլ պետությունների պես, որոնք իրենց նախկին գաղութները վերահսկում էին, Բելգիան, առավել ևս տեղական իշխանությունը, պատրաստ չէին թույլ տալ անկախության համար ազգային ազատագրական շարժումների ստեղծմանը և զարգացմանը 1950-ական թվականներին։

1960 թվականի հունիսի 30-ին անկախություն ստացավ Բելգիական Կոնգոն (այժմ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն1962 թվականի հունիսի 27-ին ՄԱԿ-ի հատուկ նստաշրջանը որոշեց 1962 թվականի հուլիսի 1-ին Ռուանդա-Ուրունդիի նկատմամբ Բելգիայի հովանավորությունը վերացնելու մասին, որի տարածքում նույն օրը երկու անկախ պետություններ ձևավորվեցին` Ռուանդայի Հանրապետությունը և Բուրունդիի թագավորությունը, որոնք բաժանվում էին նախկին սահմաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ruanda and Urundi».
  2. 2,0 2,1 http://www.inafran.ru/sites/default/files/page_file/shlenskaya_ruanda.pdf

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jean-Pierre Chrétien. The Great Lakes of Africa: Two Thousand Years of History. trans Scott Strau