Բելգիական Կոնգո
| ||||
|
| ||||
| Քարտեզ | ||||
| Ընդհանուր տեղեկանք | ||||
| Մայրաքաղաք | Լեոպոլդվիլ | |||
| Լեզու | ֆրանսերեն, հոլանդերեն | |||
| Հիմն | Աշխատանք և առաջընթաց (ֆրանսերեն՝ Travail et progrès) | |||
| Արժույթ | կոնգոլեզյան ֆրանկ | |||
| Իշխանություն | ||||
| Պետական կարգ | գաղութային վարչակարգ | |||
| Պատմություն | ||||
| - Բելգիայի գաղութային վարչակարգի հաստատում | նոյեմբերի 15, 1908 | |||
| - Անկախության հռչակում | հունիսի 30, 1960 | |||
Բելգիական Կոնգո (ֆրանսերեն՝ Congo Belge), բելգիական գաղութ, որը գոյություն է ունեցել 1908 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 1960 թվականը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ներկայիս տարածքում։ Կոնգոյում բելգիական գաղութը ստեղծվել է այն բանից հետո, երբ Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ը գործող կառավարությունից գնում է Կոնգոյի տարածքը։
1908 թվականի հոկտեմբերին Բելգիայի խորհրդարանն ընդունում է «Բելգիական Կոնգոյի կառավարման մասին» օրենքը՝ այսպես կոչված գաղութային կանոնադրությունը։ Ըստ այդ օրենքի՝ Կոնգոյի ղեկավարումն իրականացնում է Բելգիայի թագավորն ու խորհրդարանը, ինչպես նաև գեներալ-նահանգապետը, ով ընտրվում է գործադիր իշխանության կողմից։ Բելգիական Կոնգոյի առաջին մայրաքաղաքը եղել է Բոման, որին 1926 թվականին փոխարինել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ներկայիս մայրաքաղաքը՝ Լեոպոլդվիլը (այժմ՝ Կինշասա)։ Խոշոր քաղաքներից էին նաև Ատենլիվիլը և Էլիզավետվիլը։
Բելգիական Կոնգոյի տնտեսական հիմնական գործունեությունը կենտրոնացված է եղել Կատանգայի նահանգում։ Եկամտի հիմնական աղբյուրը եղել է հանքանյութերի արդյունահանումը։ Նացիստական ուժերի կողմից Բելգիայի բռնազավթման ժամանակ Կոնգոն եղել է «Ազատ Բելգիայի ուժերի» վերահսկողության տակ։ Բելգիացիները Կոնգոյից լեռնանյութեր են արտահանել Մեծ Բրիտանիա և Միացյալ Նահանգներ։ Մասնավորապես, Բելգիայից Միացյալ Նահանգներին մատակարարվել է ուրան՝ Հերոսիմայի և Նագասակիի ռմբակոծության համար ծառայած միջուկային զենքի ստեղծման համար[1]։
1921 թվականին Սիմոն Կիմբանգիի նախաձեռնությամբ հիմնադրվում է Կոնգոյի ազգային-ազատագրության պայքարի կազմակերպությունը՝ «Կոնգոն՝ կոնգոլեզցիների համար» կարգախոսով։ Սկզբնական շրջանում այն գաղտնի կազմակերպություն էր, սակայն պատերազմից հետո Կոնգոյի ազատագրական պայքարի գրասենյակը վերածվեց մշակութային և կրթական կենտրոնի։
Աֆրիկյան գաղութների անկախացման դարաշրջանում Բրյուսելի բանակցություններից հետո 1960 թվականի հունիսի 30-ին Բելգիան ստիպված է լինում ճանաչել Կոնգոյի անկախությունը։ Անկախացումից հետո նորանկախ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հայտնվեց ճգնաժամային իրադրության եզրին և երկրում բռնկվեց քաղաքացիական պատերազմ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Andrew Jon Rotter. Hiroshima: The World’s Bomb. Oxford University Press, 2008. Page 63.
- ↑ Africa 1960—1970: Chronicle and Analysis