Jump to content

Ծովագնացության միջազգային կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովագնացության միջազգային կազմակերպություն
պատկերանիշ
ՏեսակՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն և առցանց ծառայություն
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՀապավումIMO, IMO, IMO, OMI, OMI, OMI, OMI, OMI, OMI, OMI, ИМО, ИМО, BDT, ԾՄԿ և TJO
Հիմնադրված1982
Գլխադասային գրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն[2], արաբերեն[2], հյուսիսային չինարեն[2], իսպաներեն[2], ֆրանսերեն[2] և ռուսերեն[2]
Կայքimo.org(անգլ.)

Ծովագնացության միջազգային կազմակերպություն (ԾՄԿ) (անգլ.՝ International Maritime Organization (IMO), մինչև 1982 թվականը որպես՝ Միջպետական ծովագնացության խորհրդատվական կազմակերպություն[3] (ՄԾԽԿ, անգլ.՝ Inter-Governmental Maritime Consultative Organization (IMCO)), Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալություն, պատասխանատու է միջազգային առևտրային ծովային անվտանգության և նավագնացության հետևանոքվ շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու համար։ ԾՄԿ-ն ստեղծվել է Ժնևում 1948 թվականին[4] և ուժի մեջ է մտել տասնամյա ժամկետով՝ 1959 թվականին առաջին անգամ հանդիպում անցկացնելու նպատակով։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում (Միացյալ Թագավորություն, Անգլիա) և ներկայում գործակալությանն անդամակցում է 173 անդամ պետություն և այն կնքել է երեք դաշինք[3]։

ԾՄԿ-ն կառավարություններին մեխանիզմներ է տրամադրում՝ համագործակցելու միջազգային ծովագնացությանն առնչվող տեխնիկական խնդիրների կանոնակարգման և գործունեության ձևավորման համար, խթանելու ծովագնացության մեջ ծովային անվտանգության և արդյունավեպության կիրառելի ամենաբարձր չափանիշների ընդունումը և պաշտպանելու ծովային միջավայրը նավագնացության հետևանքով առաջացող աղտոտումը կանխելու և վերահսկելու միջոցով։

Ներկայումս համաշխարհային մակարդակով ընդունվել և կիրառվում են մոտ 50 կոնվենցիա և համաձայնագիր և մոտ 1000 օրենսգիրք ու հանձնարարական։ 1983 թվականին Շվեդիայի Մալմո քաղաքում կազմակերպությունը հիմնեց Ծովային համաշխարհային համալսարան, որտեղ վերապատրաստում են անցնում վարչական աշխատողներ, դասախոսներ, և ծովային բնագավառի այլ մասնագետներ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. System for Award ManagementWashington: GSA.
  2. 1 2 3 4 5 6 https://www.imo.org/en/about/Pages/FAQs.aspx
  3. 1 2 «Introduction to IMO». International Maritime Organization. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  4. Hoffman, Michael L. (1948 թ․ մարտի 4). «Ship Organization Nears Final Form; U.N. Maritime Body Expected to Have 3 Principal Organs – Panama in Opposition». New York Times. էջ 51. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին. {{cite news}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  5. «Հիմնարար Փաստեր», Միավորված ազգերի կազմակերպություն [ՄԱԿ-ի մասին]. ՄԱԿ-ի հանրային վարչություն. 2013. էջ 92. ««Ծովագնացության միջազգային կազմակերպություն (ԾՄԿ/IMO)»»