ՄԱԿ-ի մոդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՄԱԿ-ի միջազգային մոդելի մոդելիստների ընդհանուր լուսանկարը, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարան

Միավորված ազգերի կազմակերպության մոդել, գիտական կոնֆերանսի և դերային խաղի համադրություն է, որի ընթացքում ուսանողները և ավագ դասարանների սովորողները ՄԱԿ-ի մի քանի պաշտոնական լեզուներով վերարտադրում են այս կազմակերպության մարմինների աշխատանքը, ձեռք են բերում դիվանագիտական, առաջնորդական, հռետորական և լեզվական հմտություններ, փոխզիջման գնալու կարողություններ:

Ամբողջ Մոդելը տևում է երեք կամ ավելի օր, իսկ դա նշանակում է, որ այդ ընթացքում մասնակիցները հանդես են գալիս ՄԱԿ-ի անդամ երկրների պաշտոնական ներկայացուցիչների դերում, ովքեր ժամանում են կոնֆերանսին՝ քննարկելու իրենց կոմիտեի օրակարգային հարցերը: Մոդելի պատվիրակները վերանում են անձնական տեսակետից և պաշտպանում են իրենց ներկայացրած երկրի պաշտոնական դիրքորոշումը՝ պահպանելով դիվանագիտական էթիկայի նորմերը[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Միացյալ Նահանգներում քոլեջների սովորողները սկսեցին մոդելավորել ամերիկյան Սենատի աշխատանքը: Հետագայում՝ միջազգային կազմակերպությունների հայտնվելուն զուգընթաց, սկսեցին մոդելավորել նաև նրանց գործունեությունը: ՄԱԿ-ի ամենահին մոդելն անցկացվել է Հարվարդում 1953 թվականին:

Ներկայումս նման մոդելները (հիմնականում ՄԱԿ-ի մոդելները) տարածվել են ամբողջ աշխարհում՝ Մեծ Բրիտանիայից ու Ֆրանսիայից մինչև Չինաստան ու Եգիպտոս: Եվրոպայի հիմնական մոդելներից մեկը ՄԱԿ-ի միջազգային մոդելն է Հաագայում (TEIMUN):

ՄԱԿ-ի առաջին ռուսական մոդելը տեղի է ունեցել Մոսկվայում 1990 թվականի հունվարին:

2015 թվականի աշնանը Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանում (ռուս.՝ СПбГЭУ) Ուսանողական գիտական ընկերության ակտիվիստները որոշեցին կազմակերպել համալսարանում ՄԱԿ-ի առաջին Միջազգային Մոոդելը[1]:

2017 թվականի աշնանը արդեն կայացավ Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի՝ ՄԱԿ-ի 4-րդ Միջազգային Մոդելը:

2017 թվականի Մոդելի հիմնական նշանաբանն էր. «Համատեղ ջանքերով՝ մարտահրավերներից դեպի հնարավորություններ»։ Այն իրականացրել են ուսանողները, ովքեր դարձել են ՄԱԿ-ի Մոդելի կոմիտետների կազմում ընդգրկված տարբեր երկրների ներկայացուցիչներ[2]։ Այդ կոմիտետներն են․

  • ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ, որի օրակարգի հիմնական հարցը Մյանմայում միջկրոնական և միջէթնիկական հակամարտությունների սրման հակազդումն էր։
  • ՅՈՒՆԻԴՈ, որտեղ հիմնական լուծվող հարցը տնտեսական աճի և մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակով ռեսուրսների արդյունավետ տեխնոլոգիական հիմքի վրա Լատինական Ամերիկայի զարգացող երկրների արտադրողական ներուժի ստեղծումն ու ամրապնդումն է։
  • ԱՄՀ, որի օրակարգի հիմնական հարցն էր «Ռազմական հակամարտությունների մեջ գտնվող պետություններին տրանշ-փոխառությունների ներկայացումը»[3]։

Մոդելի արդյունքը եղավ առկա խնդիրների լուծմանն ուղղված երեք բանաձևերի կազմումը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Анушян К.А. Итоги Международной модели ООН СПБГЭУ (Русский) // Издательство СПбГЭУ. 191023, Санкт-Петербург, Садовая ул., д.21. : Сборник. — 2017.
  2. «Регистрация участников на Международную Модель ООН СПбГЭУ продлена - Информационный портал» (ռուսերեն)։ nstar-spb.ru։ Վերցված է 2018-03-13 
  3. «Регистрация участников на Международную Модель ООН СПбГЭУ продлена»։ sanktpeterburg.bezformata.ru։ Վերցված է 2018-03-13 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Guide to Delegate Preparation: A Model United Nations Handbook, edited by Scott A. Leslie, The United Nations Association of the United States of America, 2004 edition (October 2004), softcover, 296 pages, ISBN 1-880632-71-3.
  • Леви Д. А., Моделирование деятельности международных организаций. Практикум проведения образовательных тренингов «Модель Европейского Союза» и «Модель Организации Объединенных Наций». Санкт-Петербург. Арт-Эго, 2012г. (8,6 п. л.)
  • Леви Д. А., Романова Т. А., Моделирование деятельности международных организаций. Практикум проведения образовательных тренингов «Модель Европейского Союза» и «Модель Организации Объединенных Наций» (второе издание, дополненное). Санкт-Петербург: Арт-Эго, 2013 г. (8,9 п. л.)