ՄԱԿ-ի կամավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՄԱԿ-ի կամավորների պաշտոնական լոգոն թեգլայնով

ՄԱԿ-ի կամավորներ (ՄԱԿԿ) (անգլ.՝ United Nations Volunteers, UNV) Միավորված ազգերի կազմակերպության համակարգի կամավորական ծրագիր, որը խրախուսում է խաղաղություն, մարդասիրական օգնություն ու զարգացմանն ուղղված նախաձեռնություններ ավելի քան 130 երկրներում[1]։ Հիմնադրվել է Բոննում, Գերմանիա։

Կամավորությունը մարդկանց զարգացման մարտահրավերներին ներգրավելու հզոր միջոց է, և դա կարող է փոխակերպել զարգացման տեմպն ու բնույթը: Կամավորությունը ձեռնտու է ինչպես հասարակությանը, այնպես էլ կամավոր անհատներին՝ իրենց մեջ վստահությունը, համերաշխությունը և քաղաքացիների միջև երկուստեքությունը ամրապնդելու համար։ Այն նաև նպատակաուղղված է մասնակցության համար հնարավորություններ ստեղծելուն:

Ծրագիրը հիմնադրվել է 1970 թվականին Ընդհանուր վեհաժողովի կողմից՝ նախնական մանդատով՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգի համար որակյալ և մոտիվացված կամավորներ տրամադրելու համար, ինչպես նաև գործնական երկրներում խաղաղության և զարգացում ապահովելու համար[2]։ Այն ղեկավարում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից և հաշվետու է ՄԱԶԾ-ին, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՆ) գործադիր խորհրդին և իր աշխատանքներն իրականացնում է ՄԱԶԾ-ի գրասենյակների միջոցով։

Մոտ հինգ տասնամյակների ընթացքում ՄԱԿԿ-ի մանդատի մասշտաբները ընդլայնվել են, ինչը պայմանավորված է անընդհատ փոփոխվող գլոբալ միջավայրի և կամավորության արժեքի ավելի լայն ճանաչմամբ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսը Պուերտո Ռիկոյում միջազգային համաժողով է գումարում, որտեղ առաջ է քաշվել միջազգային կամավորների դերը երկրների զարգացման գործում[3]։ Արդյունքում Խաղաղության կորխուսի միջազգային քարտուղարությունը (ավելի ուշ՝ Կամավորական ծառայության միջազգային քարտուղարությունը (ISVS)) ստեղծեց մի գլոբալ կազմակերպություն, որը նպատակաուղղված էր ամբողջ աշխարհի համար կամավորական ծառայությունների զարգացմանը[4]։ «ՄԱԿ-ի կամավորների» նախաձեռնությունը առաջարկվել էր 1968 թվականի հունիսի 13-ին Հարվարդի համալսարանում Մոհամմադ Ռեզա Փահլավիի կողմից[5], և ՄԱԿԿ-ը հիմնադրվեց 1970 թվականին Ընդհանուր վեհաժողովի ժամանակ[6]։ Կամավորական ծառայության միջազգային քարտուղարությունը (ISVS) հսկայական ներդրում է ունեցել ՄԱԿԿ-ի ստեղծման գործում, և այն լուծարվել է 1976 թվականին[7][8]։

Կամավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագիրը համախմբում է ավելի քան 7500 կամավորների՝ աջակցելու համայնքի զարգացման նախագծերին, մարդասիրական օգնության աշխատանքներին, փախստականների պաշտպանությանը, մարդու իրավունքների և ժողովրդավարության տարածմանը։ Ծրագրի կամավորների մոտ 80 տոկոսը գալիս է զարգացող երկրներից, և ավելի քան 30 տոկոսը կամավորական գործունեություն է ծավալում սեփական երկրում[9]։

Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԶԾ-ի, ՄԱԿ-ի գործընկեր գործակալությունների և ՄԱԿԿ Հատուկ կամավորների հիմնադրամի կատարած նվիրատվության միջոցով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.unv.org/about-unv/who-we-arel
  2. 2,0 2,1 UN team (30 November 2017)։ «Our mission: Mobilize volunteers» (անգլերեն)։ UNV։ «We mobilize volunteers to serve in UN agencies, both in development programmes and peacekeeping operations» 
  3. «Ministry Paper No. 60» (PDF)։ National Library of Jamaica 
  4. Lough, Benjamin J.։ «The Evolution of International Volunteering» (PDF) 
  5. «Speech Shah Mohammad Reza Pahlavi at Harvard University» (PDF)։ harvardmag.com 
  6. Chronology UN Volunteers Archived 2014-10-18 at the Wayback Machine.
  7. Heywood, Linda M. (1981)։ «International research on volunteers abroad»։ in D. H. Smith and F. Elkin։ Volunteers, voluntary associations, and development։ E.J. Brill=Leiden, Netherlands 
  8. A short history of the United Nations Volunteers
  9. «Հիմնարար Փաստեր» (հայերեն)։ ՄԱԿ-ի հանրային վարչություն։ 2013։ էջ 75-76։ «Միավորված ազգերի կազմակերպության համակարգի կամավորական ծրագիր,» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]