ՄԱԿ-ի արվեստի հավաքածու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Կոպեռնիկոսի կիսանդրին Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում․ նվեր Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությունից Միավորված ազգերի կազմակերպությանը (1970)

ՄԱԿ-ի արվեստի հավաքածու, արվեստի գործերի ու պատմական իրերի հավաքական խումբ, որոնք նվիրաբերվել են Միավորված ազգերի կազմակերպությանը անդամ պետությունների, միավորումների կամ անհատների կողմից։ Քանդակների, գեղանկարների, գոբելենների ու խճանկարների տեսքով արվեստի այս գանձերը ներկայացնում են ազգային մշակույթները և ցուցադրված են Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի տարածքում և ենթակա այլ հանգրվաններում՝ ՄԱԿ-ն ու իր միջազգային տարածքները դարձնելով «մի սքանչելի փոքրիկ թանգարան»[1][2]։

ՄԱԿ-ին պաշտոնական նվերներ մատուցելիս անդամ պետությունները հետևում են արարողակարգի։ Արարողակարգի ու կապի ծառայության կողմից իրականացվում և համակարգվում են ընթացակարգեր, ելույթներ և արարողություններ, ինչպիսին է այդ նվերների հանդիսավոր բացումը։ Յուրաքանչյուր անդամ պետություն կարող է մատուցել միայն մեկ նվեր, իսկ մյուս անդամ պետությունները պատասխանատու են առաջարկված արտեֆակտների տեղադրման համար[2][3][4]։

Անդամ պետությունների կողմից ՄԱԿ-ին մատուցված նվերներն ընդհանրացնում են ՄԱԿ-ի՝ որպես միջազգային կազմակերպության գաղափարները, նշանակությունն ու արժեքները[5]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հանդիպումների սրահում ցուցադրվում է անվտանգության խորհրդի որմնանկարը, հեղինակ՝ Պեր Կրոգ (1952)
  • 1964 թվականին Մարկ Շագալի հեղինակած 15 ոտաչափ երկարությամբ ու 12 ոտաչափ լայնությամբ մի ապակենկար, որը կոչվում էր «Խաղաղություն», նվիրվել է ՄԱԿ-ին իր աշխատակազմի անդամների ու անձամբ Շագալի կողմից՝ ի հիշատակ Դագ Համարշոլդի, որը 1953 թվականից մինչ 1961 թվականին իր մահը եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար[6]։ Գունապակուց այս կոթողը պարունակում է սիրո և խաղաղության թեմաներով բազմաթիվ խորհրդանիշներ[7]։
  • 1952 թվականին Ֆերնան Լեժեի հեղինակած մի զույգ որմնանկար տեղադրվել է Գլխավոր ասամբլեայի դահլիճում[8]։
  • Պեր Կրոգի հեղինակած ՄԱԿ- ի անվտանգության խորհրդի որմնանկարը նույնպես տեղադրվել է 1952 թվականին։
  • Բրազիլիացի նկարիչ Կանդիդու Պորտինարիի հեղինակած «Պատերազմ և խաղաղություն» կտավներում ոչ մի զենք չկա, դրա փոխարեն այնտեղ պատկերված է պատերազմի զոհերի տառապանքը, որն արտացոլում է պատերազմի բարբարոսությունը։ Քաոսի և ներդաշնակության տարրերի հակադրությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր է խաղաղություն պահպանելն ու կատաղի հակամարտություններին վերջ դնելը։
  • 1985 թվականին որպես ԱՄՆ-ի ներկայացուցիչ, այն ժամանակ առաջին տիկին Նենսի Ռեյգանը կազմակերպության 40-ամյակի առթիվ ՄԱԿ-ին մի խճանկար է նվիրել։ Ոսկե կանոնն արտացոլող խճանկարը հիմնված է Նորման Ռոքուելի նկարներից մեկի վրա և վենետիկյան ապակեգործների աշխատանք է։ Այն պատկերում է բոլոր ռասաների, կրոնների ու դավանանքների մարդկանց և ուղերձ հղում․ «Վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես կուզեիր քեզ հետ վարվեին»[9]։
  • 1954 թվականի հունիսին Ճապոնիայի ՄԱԿ-ի ասոցիացիան ՄԱԿ-ին է նվիրել ճապոնական խաղաղության զանգը։ Այն ձուլվել է 60 տարբեր երկրների ժողովուրդների, այդ թվում նաև երեխաների, կողմից հավաքված մետաղադրամներից և տեղադրվել նոճիների փայտից պատրաստված սինտոիստական տաճար հիշեցնող կառույցի մեջ։ Այս զանգը հնչեցվում է տարվա մեջ երկու անգամ․ գարնան առաջին օրը՝ գիշերահավասարին և սեպտեմբերի 21-ին՝ գլխավոր ասամբլեայի բացման ժամանակ[10]։
  • 1959 թվականին Խորհրդային Միությունը ՄԱԿ-ին է նվիրել «Թրերը դարձնենք գութանի խոփեր» կարգախոսով բրոնզե արձան։ Այն քանդակել է Եվգենի Վուչետիչը և ներկայացնում է բոլոր պատերազմներն ավարտելու մարդկային ցանկություն՝ մահ ու ավեր տարածող զենքերը մարդկությանն ավելի օգտակար, խաղաղ ու արդյունավետ գործիքներ դարձնելու միջոցով[11]։
  • 1996 թվականին Իտալիայի արտգործ նախարար Լամբերտո Դինին ՄԱԿ-ին է նվիրել քանդակագործ Առնալդո Պոմոդորոյի «Գունդը գնդի մեջ» քանդակը[12]։
  • Ժակլին դե լա Բաում Դյուրբախի հեղինակած Պաբլո Պիկասոյի «Գեռնիկա» նկարի բնական մեծությամբ գոբելենը ցուցադրված է Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության շենքի պատին, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի սենյակի մուտքի մոտ[13][14]։
  • Բարբարա Հեփուորտի՝ 1964 թվականին հեղինակած Single Form քանդակը հուշարձան է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Դագ Համարշոլդին, որը զոհվել է 1961 թվականին Աֆրիկայում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի ժամանակ։

Պահպանում և սպասարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միակ մարմինը, որը պատասխանատու է հավաքածուի պահպանման համար, ՄԱԿ-ի արվեստի կոմիտեն է[2]։ Տարբեր մանդատներով ու կարգավորումներով ՄԱԿ-ին աջակցում են դրամահավաք խմբեր, ինչպիսին է Maecenas World Patrimony Foundation-ը, որը փորձում է պահպանել այս գեղարվեստական և միջազգային ժառանգությունը[15]։ Այսուհանդերձ, վերականգնման ենթակա մոտավորապես 50 նվերներ հավաքված են ներքնահարկում և այնտեղ են արդեն մի քանի տասնամյակ[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Frommer's Review: United Nations, New York City Attractions, New York City, Travel Guides, NYTimes.com, retrieved on: August 2, 2007
  2. 2,0 2,1 2,2 Marks, Edward B. Art... At Home in the United Nations, UN Chronicle United Nations Publications (1998), Gale Group (2004) and FindArticles.com, Winter 1998, retrieved on: August 2, 2007
  3. Presentation of Malaysia's Gift to the United Nations, Speech by Dato' Seri Dr. Mahathir Bin Mohamad, New York, September 25, 2003, PMO.gov Արխիվացված Սեպտեմբեր 27, 2007 Wayback Machine, retrieved on: August 2, 2007
  4. The Director-General, Protocol and Liaison Service, United Nations Office at Geneva, UNOG.ch (undated), retrieved on: August 2, 2007
  5. Moore, Lawri Lala. Moorings: The World of United Nations Peoples, Disarmament Exhibit Steals Centre Stage, UN.org, 2002, retrieved on: August 2, 2007
  6. Garten, UN Photo/Mark (2005 թ․ հոկտեմբերի 24). «Chagall Peace Window Dedication Ceremony». www.unmultimedia.org. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  7. Chagall Stained-Glass, United Nations Cyber School Bus, United Nations, UN.org, 2001 Արխիվացված Ապրիլ 13, 2011 Wayback Machine, retrieved on: August 4, 2007
  8. An 'element of inspiration and calm' at UN Headquarters - art in the life of the United Nations Retrieved October 13, 2010
  9. Norman Rockwell Mosaic, United Nations Cyber School Bus, United Nations, UN.org, 2001 Արխիվացված Մարտ 19, 2011 Wayback Machine, retrieved on: August 4, 2007
  10. «Japanese Peace Bell». United Nations Cyberschoolbus. New York: United Nations. 2001. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  11. Swords Into Plowshares, United Nations Cyber School Bus, United Nations, UN.org, 2001 Արխիվացված Հուլիս 10, 2010 Wayback Machine, retrieved on: August 4, 2007
  12. «Art and Architecture at the UN». Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
  13. «In praise of ... Guernica». The Guardian. 2009 թ․ մարտի 26. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  14. David Cohen, Hidden Treasures: What's so controversial about Picasso's Guernica?, Slate.com Retrieved October 17, 2010
  15. Maecenas World Patrimony Foundation Արխիվացված 2011-07-06 Wayback Machine, CelestialSphere.ch, 2005, retrieved on: August 2, 2007
  16. Frithjof Ehm, "Art of the World. The Art Collection of the United Nations" Արխիվացված 2011-01-02 Wayback Machine, in: Prague Leaders Magazine N° 1/2010, p. 77-79.