Նորման Ռոքուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Նորման Ռոքուել
Rockwell-Norman-LOC.jpg
Ծնվել է փետրվարի 3, 1894({{padleft:1894|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:3|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[6]
Վախճանվել է նոյեմբերի 8, 1978({{padleft:1978|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:8|2|0}})[1][2][3][4][5] (84 տարեկանում)
Մահվան վայր Սթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Փարսոնս դիզայնի դպրոց և Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա
Մասնագիտություն նկարիչ, նկարազարդող և արվեստների գործիչ
Ուշագրավ աշխատանքներ Freedom from Want, Freedom of Speech և Freedom of Worship
Պարգևներ
Ամուսին Molly Punderson
Norman Rockwell Վիքիպահեստում

Նորման Ռոքուել (անգլ.՝ Norman Percevel Rockwell, փետրվարի 3, 1894({{padleft:1894|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:3|2|0}})[1][2][3][4][5], Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[6] - նոյեմբերի 8, 1978({{padleft:1978|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:8|2|0}})[1][2][3][4][5], Սթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկյան նկարիչ և նկարազարդող: Նրա աշխատանքները մեծ ճանաչում են վայելում Միացյալ Նահանգներումում, չորս տասնամյակների ընթացում նա նկարազարդել է The Saturday Evening Post ամսագրի շապիկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմալ Ռոքուելը ծնվել է 1894 թվականին Նյու-Յորքում: Տասնչորս տարեկան հասակում ընդունվել է Նյու-Յորքի Արվեստների դպրոց (անգլ.՝ The New York School Of Art, նախկինում՝ The Chase School of Art), իսկ երկու տարի անց տեղափոխվել է Դիզայնի ազգային ակադեմիա: Սակայն շատ շուտով նա տեղափոխվեց Art Students League ստեղծագործական խումբ, որտեղ նա սովորում էր Թոմաս Ֆոգերթիի և Ջորջ Բրիջմանի մոտ: Նկարազարդման ոլորտում Ֆոգերթիի ցուցումների շնորհիվ Ռոքուելը իր առաջին կոմերցիոն պատվերը ստացավ:Բրիջմանից նա տեխնիկական ոճաձևեր սովորեց, որոնց վրա էլ հիմնվեց իր երկար ստեղծագործական կարիերայի ընթացքում: Ռոքուելը արագ հաջողության հասավ: Իր առաջին պատվերը՝ չորս Սուրբ Ծննդյան բացիկները, նա նկարել է տասնհինգամյա տարիքում:Դեռևս դեռահաս դեռահաս լինելով՝ նրան վարձեցին Boys’ Life (ամերիկյան բոյսքաութների պաշտոնական հրատարակություն) ամսագրում՝ որպես առաջատար նկարիչ: Մոտավորապես նույն ժամանակաշրջանում Ռոքուելը սկսեց իր հաջողակ կարիերան՝ որպես ազատ նկարիչ՝ երիտասարդ ամսագրերից անընդհատ նկարազարդման մեծաքանակ պատվերներ ստանալով:

Երբ Ռոքուելը 21 տարեկան դարձավ, նա իր սեփական ստուդիան հիմնեց: Կարճ ժամանակահատվածում այնպիսի հրատարակությունները սկսեցին նրան աշխատանքային պատվերներ տալ, ինչպիսիք են Life-ը, Literary Digest-ը և այլն:Գրեթե մեկ տարի անց Նորման Ռոքուելը նկարեց իր առաջին ամսագրային շապիկը՝ The Saturday Evening Post հարատարակության համար: Նկարազարդողը միշտ բարձր էր գնահատում այդ ամսագիրը՝ այն համարելով ամերիկյան կյանքի ամենաճշգրիտ հայելին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]