Խաղաղության համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաղաղության համալսարան
UPEACE-campus.jpg
Տեսակհամալսարան և ակադեմիական ինստիտուտ
Հիմնադրված էդեկտեմբերի 5, 1980[1]
ՀիմնադրիրRodrigo Carazo Odio?
ՌեկտորJohn J. Maresca?
ԵրկիրFlag of Costa Rica (state).svg Կոստա Ռիկա
ՏեղագրությունՍան Խոսե
Կայքupeace.org
Կոորդինատներ: 9°55′10.00000009984″ հս․ լ. 84°16′22.000000100812″ ամ. ե. / 9.9194444444721785° հս․. լ. 84.27277777780578560° ավ. ե. / 9.9194444444721785; 84.27277777780578560
University for Peace Վիքիպահեստում

Խաղաղության համալսարան (անգլ.՝ University for Peace), համալսարան Կոստա Ռիկայում, որը հիմնադրվել է 1980 թվականին[2], որպեսզի «մարդկությանն ապահովի խաղաղության հարցերով միջազգային բարձրագույն ուսումնական հաստատությամբ, ինչպես նաև բոլոր մարդկանց միջև ամրապնդի փոխըմբռնման, հանդուրժողականության և խաղաղ գոյակցության ոգին, ժողովուրդների միջև խթանի համագործակցությունը և նպաստի միջազգային խաղաղությանն ու առաջընթացին ուղղված խոչընդոտների ու սպառնալիքների նվազեցմանը` համապատասխան Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված ազնիվ նպատակների»[3]:

Ներկայումս կամպուսում ուսանում է 37 երկրներից 124 ուսանող: Ուսուցման լեզուն անգլերենն է, սակայն համալսարանի շատ աշխատակիցներ խոսում են իսպաներեն, և համալսարանի գրադարանի ռեսուրսների մեծ մասը հասանելի չէ անգլերենով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղության համալսարանի ստեղծման մասին առաջարկն առաջ է քաշել Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Կարասոն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանի ժամանակ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշանակել է Խաղաղության համալսարանի միջազգային հանձնաժողով, որը կազմել է Խաղաղության համալսարանի և Խաղաղության համալսարանի դաշնագրի հաստատման վերաբերյալ միջազգային համաձայնագիր: Այս փաստաթղթերն ընդունվել են 1980 թվականի դեկտեմբերի 5-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 35-րդ նստաշրջանի ժամանակ, և ուժի մեջ մտել 1981 թվականի ապրիլի 7-ին:

1981 թվականի մարտի 6-ին ստեղծվել է Խաղաղության համալսարանի խորհուրդը, որը համալսարանի կառավարման մարմինն է: Խորհրդի առաջին նախագահը Ռոդրիգո Կարասոն է: Խորհրդում ընդգրկված է 15 անդամ, որոնք հաստատված են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]