ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագիր
Emblem of the United Nations.svg
Изображение логотипа
Տեսակծրագիր[1]
ՀապավումUN Habitat, UN-Habitat և ONU-Habitat
Հիմնադրված1978[2]
Իրավ. կարգավիճակգործող
Նպատակներ
  • քաղաքային բնապահպանություն,
  • քաղաքներում չքավորության նվազեցում,
  • հետաղետային վերակառուցում,
  • ջրամատակարարման
  • ապաստարանների տրամադրում
Գլխադասային գրասենյակՆայրոբի, Քենիա
Գործադիր տնօրենՄայմունահ Մոհդ Շարիֆ[3]
Կայքunhabitat.org

ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագիր (ՄԱ-ՄԲԾ) (անգլ.՝ United Nations Human Settlements Programme (UN–Habitat)), Միավորված ազգերի կազմակերպության գործակալություն[4], որը խթանում է մարդկային բնակավայրերի կայուն զարգացմանը քաղաքականության ձևավորման, կառուցվածքների ստեղծման, գիտության և կառավարությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ամրապնդման միջոցով։

Այն հիմնադրվել է 1978 թվականին ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի և Կայուն քաղաքական զարգացման առաջին կոնֆերանսի արդյունքում, որը տեղի է ունեցել 1976 թվականին Վանկուվերում, Կանադա։ ՄԱ-ՄԲԾ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Նայրոբիում (Քենիա) գտնվող ՄԱԿ-ի գրասենյակում։

Ծրագրի մանդատը հետևյալն է․ քաղաքային բնապահպանություն, քաղաքներում չքավորության նվազեցում, հետաղետային վերակառուցում, ջրամատակարարման և սանիտարահիգիենիկ պայմանների կանոնավորում, ապաստարանների տրամադրում։ Այն ՄԱԿ-ի Զարգացման խմբի անդամ է[5]։

ՄԱ-ՄԲԾ-ն օգնում է աշխարհին ընդառաջ գնալ Հազարամյակի զարգացման նպատակին, այն է՝ մինչև 2020 թվականը բարելավել հետնախորշերում բնակվող առնվազն 100 միլիոն մարդու կյանք և կրճատել նրանց թիվը, ովքեր մշտապես չեն կարողանում օգտվել անվտանգ խմելու ջրից և զրկված են սանիտարահիգիենիկ պայմաններից։

2018 թվականի հունվարից Գործադիր տնօրենը Մայմունահ Մոհդ Շարիֆն է, ով հաջորդել է իսպանացի քաղաքական գործիչ Ջոան Քլոսին[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Funds, Programmes, Specialized Agencies and Others»։ www.un.org 
  2. ROR release v1.19 — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. «Ms. Maimunah Mohd Sharif of Malaysia elected new Executive Director of UN-Habitat»։ UN-Habitat։ February 22, 2018 
  4. UN Armenia Office։ «Glossary, UN-HABITAT / United Nations Human Settlements Programme» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 18 April 2018-ին։ Վերցված է 13 April 2018։ «Effective 1 January 2002, name for the United Nations Centre for Human Settlements and the United Nations Habitat and Human Settlements Foundation.» 
  5. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 11, 2011-ին։ Վերցված է մայիսի 15, 2012 
  6. «Maimunah listed in MBOR as first Asian to helm UN-Habitat»։ Malaysiakini (en-GB)։ 2018-01-12։ Վերցված է 2018-01-14 
  7. UN Press (SG/A/1778-BIO/5051-HAB/244 22 DECEMBER 2017)։ «Secretary-General Appoints Maimunah Mohd Sharif of Malaysia New Executive Director, United Nations Human Settlements Programme» (անգլերեն)։ «Following nomination by the Secretary-General, the General Assembly, on 22 December 2017, elected Maimunah Mohd Sharif of Malaysia as Executive Director of the United Nations Human Settlements Programme (UN‑Habitat).»