Միջնորդ դատարանի մշտական պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
PCA Flag.jpg

Միջնորդ Դատարանի Մշտական Պալատ, միջազգային իրավարարական մարմին․ ստեղծվել է Խաղաղության առաջին կոնֆերանսում (Հաագա, 1899), դիվանագիտական ճանապարհով չհարթված միջազգային վեճի դեպքում միջնորդ դատարանին դիմելու հնարավորությունը դյուրացնելու համար։ Պալատի մշտական մարմինը նրա միջազգային բյուրոն է, որի գործունեությունը վերահսկում է պայմանադիր պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների մշտական խորհուրդը՝ Նիդերլանդների արտաքին գործերի մինիստրի նախագահությամբ։ Միջնորդ դատարանի մշտական պալատը կազմվում է միջազգային իրավունքի ճանաչված մասնագետներից (յուրաքանչյուր պետությունից՝ 4 հոգուց ոչ ավելի), որոնց նշանակում են միջազգային վեճերը կարգավորելու մասին կոնվենցիայի մասնակից պետությունները՝ 6 տարի ժամկետով։ Յուրաքանչյուր պետության մասնագետներ մշտական պալատում կազմում են ազգային խումբ։ Միևնույն անձին կարող է նշանակել մի քանի կառավարություն։ ԽՍՀՄ-ը մշտական պալատի մասին կոնվենցիայի մասնակից է, 1956 թվականից սովետական իրավաբաններին նշանակում է պալատի անդամ։ Պալատի կազմի մեջ մտնում են նաև 4-ական իրավաբաններ (ազգային խմբեր) ՈւԽՍՀ-ից և ԲԽՍՀ-ից։ Պալատի աջակցությամբ, իրավարարական կարգով, քննարկում են գլխավորապես իրավաբանական բնույթի վեճեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 595 CC-BY-SA-icon-80x15.png